[ Բացառիկ արխիվ ] Գուրգեն Մահարի. Չարենցի մեկ օրը

[ Բացառիկ արխիվ ] Գուրգեն Մահարի. Չարենցի մեկ օրը

Հոդվածը հրապարակվել է Մայրենի տարեգրքի 1994 թվականի համարում:

Կարճատև անձրևըօդը հագեցրել է փոշու բուրմունքով: Այս այն օդն  է, որ կարելի է շնչել ամբողջ կրծքով:

Չարենցը չորրորդն է, ես` հինգերորդը:

Քիչ հետո խանութը բացվում է: Արդեն բավական հերթ է գոյացել: Դեմքերը ուրախ են, անգամ տոնական:  Դարակները լեցուն են սպիտակ մատնաքաշով: Գնում ենք երկու հաց: Նա իր հացը դնում է թղթապանակների վրա, տեղափոխում թևի տակ` նախապես մի կտոր կտրելով: Դուրս ենք գալիս:

– Այ տղա, թող ժողովուդրն իմանա, որ իր գրողներն էլ են ուրախ «ազատ հացի» համար:

«Ազատ հաց» այդպես էլ կնքեց նա:

Չսխալվեց: Անցորդներն ուշադրություն դարձրին: Մոտիկները մոտենում էին և հյուրաիրովում մի կտոր ազատ հացով, ծանոթները ժպտում էին և հարգալից բարևում…

– Պետականության, ամեն պետականության հիմքը հացն է, հաց ունես, ամեն ինչ ունես, հաց չունես, ոչինչ չունես: Չուգունից լավաշ չես թխի:

Մեր` կարելի է ասել, հանդիսավոր երթը ձգվեց մինչև համալսարան ու երբ ետ վերադարձանք, երկու հացերից մնացել էր միայն մի կտոր հաց: Կիոսկից մի «Մաճկալ» վերցրեց, փաթաթեց ու խոթեց գրպանը:

– Այս էլ Զաբելի բաժինը: Արի միաին գնանք Զաբելի մոտ. Խոստացել է «Սիլիհտարի պատրեզներից» մի հատված կարդալ:

Զաբել Եսայանն ապրում էր «Սևան» հյուրանոցի  երրորդ հարկում, պատշգամբը հարում էր Շահումյանի հրապարակին, սենյակն ընդարձակ էր ու լուավոր:

– Զաբել ջան, քեզի ազատ հաց եմ բերել:

– Իսկ ես մտածեցի, մոռացել եք ժամադրությունը: Սուրճ դրի միայն ինձի համար: Հոգ չէ հիմա կուղղեմ սխալս… Ինչ կըսեք, ազատ վաճառքը մտավ ուժի մեջ… Ինչ ուրախություն: Բայց այս հացը չպիտի ուտեմ, պիտի պահեմ որպես հիշատակ:

ՀԳ. Իսկ հարկ կա՞ հետգրության, թե… ազատ հաց մենք էլ կուտենք, կամ կպահենք  որպես հիշատակ:

Գրել կարծիք