10 բյութի-հնարք` մի՞ֆ, թե՞ իրականություն. բացատրում է մասնագետը

10 բյութի-հնարք` մի՞ֆ, թե՞ իրականություն. բացատրում է մասնագետը

newmag-ը հավաքել է համացանցնում տարածված տասը հայտնի բյութի-լայֆհաքեր և գրի առել դրանց մասին փորձագետի կարծիքը:

Եղունգների լաք ու կոպերի ստվերաներկ

Եթե ունեք թափանցիկ լաք ու տարբեր գույների ստվերաներկեր, մեկ րոպեյում կարող եք ստանալ բազմագույն լաքեր: Պետք է պարզապես խառնել անգույն լաքն ու կոպերի ստվերաներկը:

Բյութի էքսպերտ. «Հնչում է շատ պարզ, բայց շատ մանրուքներ կան: Ստվերաներկը պետք է լինի մանր փոշու պես, իսկ այդպիսիք միայն լինում են պրոֆեսիոնալ, պրեմիում դասի ստվերաներկերը: Բացի այդ, հավասարաչափ խառնուրդ ստանալը շատ բարդ է»:

Թարթիչաներկ

Եթե սիրելի թարթիչաներկը սկսել է չորանալ, այն հինգ րոպե թողեք տաք ջրի մեջ:

Բյութի էքսպերտ. «Այս տարբերակը արդյունավետ է միայն այն թարթիչաներկերի համար, որոնց բաղադրության մեջ մտնում է պարաֆինը: Եթե այն բացակայում է, թարթիչաներկի մեջ լցրեք մի քանի կաթիլ աչքի խոնավեցնող կաթիլ ու թափ տվեք: Բայց ոչ մի դեպքում, թարթիչաներկի մեջ ջուր լցնել չի կարելի: Դա կարող է առաջացնել ալերգիա»:

Ստվերաներկ

Սիրելի ստվերաներկը կամ դիմափոշին փշրվելուց հետո կարելի է փրկել: Թղթի մեջ պետք է հավաքել ստվերաներկի կամ դիմափոշու կտորները, վերածել փոշու, նորից լցնել ամանի մեջ, ավելացնել 2-3 կաթիլ սպիրտ, փակել սննդի տոպրակով ու պրեսսի տակ պահել: Մեկ ժամից այն նորից կարելի է օգտագործել:

Բյութի էքսպերտ. «Չոր կոսմետիկ միջոցների այսպիսի վերակենդանացումը հայտնի է գեղեցկության  շատ փորձագետների: Կարելի այն համարձակորեն օգտագործել, սա իրականություն է»:

Շրթունքի մատիտ

Եթե մատիտը ընկել է ու ամեն սրելուց հետո, միևնույն է, կոտրվում է, պետք է մի քանի ժամով այն տեղափոխել սառցարան: Մատիտը նորից պլաստիկ կդառնա:

Բյութի էքսպերտ. «Եթե մատիտը փշրվում է, պատճառն, ամենայն հավանականությամբ, անցել է դրա պիտանելիության ժամկետը: Մատիտի պլաստիկության համար պատասխանատու են յուղերը, որոնք կան բաղադրության մեջ: Սառցարանն այս դեպքում չի օգնի»:

Օծանելիք

Եթե շտապ պետք է թարմացնել սանրվածքը, բայց լողանալու ժամանակ չկա, կօգնի սիրելի օծանելիքը: Պետք է սանրի վրա ցանել օծանելիքը, ու դրանով սանրել մազերի արմատները: Այս փոքրիկ խորամանկությունը կօգնի մի քանի ժամով թարմ տեսք ունենալ:

Բյութի էքսպերտ. «Սա մազերի համար բավականին վնասակար խորհուրդ է: Ամեն մի օծանելիք պարունակում է սպիրտ, որը չորացնում է մազերը: Բացի այդ, լավ արդյունք ստանալու համար պետք կլինի շատ օծանելիք: Ավելի լավ տարբերակ է, օգտագործել կոսմետիկ փոշի: Արմատները փոշով պատելուց հետո կարելի է սանրվել: Բայց այս դեպքում էլ գլխամաշկի ծակոտիները կարող են փակվել»:

Երիցուկ և սառույց

Տղամարդիկ սափրվելուց հետո մաշկի կարմրությունից ազատվելու համար կարող են դեմքին քսել նախապես սառեցված երիցուկի թուրմ: Մեկ կտոր երիցուկի սառույցը կօգնի ազատվել գրգռվածությունից:

Բյութի էքսպերտ. «Երիցուկի հանգստացնող ունակությունների մասին բոլորը գիտեն: Բայց, ինչպես և յուրաքանչյուր դեղաբույս, երկարատև արդյունք չի տա, պարզապես թեթևակի կհանգստացնի գրգռված մաշկը»:

Հայլայթեր

Դեմքն ավելի ընդգծել կօգնի նոր բյութի-թրենդը` սթրոբինգը: Պարզապես, կրեմային հայլայթերը կամ շրթունկների անգույն փայլը պետք է քսել այտոսկրերին, դնչին, ճակատի կենտրոնում, քթի ծայրին: Դրանից հետո կունենաք թարմ ու հանգիստ տեսք:

Բյութի էքսպերտ. «Արևմուտքում սթրոբինգն ավելի ու ավելի հանրահայտ է դառնում: Մի ժամանակ նույնքան թրենդային էր դեմքի կրեմով կոնտուրներ անելը: Սթրոբինգը լավ միջոց է մաքուր մաշկի համար, եթե կան տեղային թերություններ, պետք է դրանք նախապես փակել: Շամպայնի գույնի հայլայթերը կօգնի առավելագույնս թարմ ու բնական տեսք ունենալ: Այն հարմար է, օրինակ, բեմ բարձրանալու համար` մի քանի րոպեով: Ամենօրյա օգտագործման համար նպատակահարմար չէ նաև շրթունկների անգույն գելը»:

Դուխի ու վազելին

Որպեսզի սիրելի բույրը ամբողջ օրը չցնդի, պետք է սիրելի օծանելիքից առաջ քսել վազելին:

Բյութի էքսպերտ.  «Ես փորձեցի, իրոք, արդյունավետ է: Վազելինը փափկացնում է մաշկը, բացում ծակոտիները, թույլ տալով, որ բույրը թարմանա ամբողջ օրվա ընթացքում»:

Մազերի լաք

Եթե սիրում եք կոկիկ սանրվածքներ, բայց կարճ մազերը միշտ դուրս են գալիս, կօգնեն ատամի հին խոզանակն ու մազերի լաքը: Լաքը պետք է ցանել խոզանակի վրա ու խոզանակել կարճ մազերը: Կախված մազի լաքի որակից, արդյունավետությունը կարող է տատանվել 2-8 ժամ:

Բյութի էքսպերտ.  «Ոճաբաններն իրենց մասնագիտական պրակտիկայում, իհարկե, օգտագործում են հատուկ խոզանակներ: Իսկ տնային պայմաններում կարելի է օգտագործել նաև ատամի խողազանկը: Արդյունքը նույնն է»:

Խոշոր փայլերով լաք

Եղունգները շատ են երկարել, բայց գեղեցկության սրահ գնալու ժամանակ չկա: Խոշոր փայլերով լաքը կօգնի վիզուալ թաքցնել թերությունները: Եղունգների արմատից դեպի ծայրերը պետք է լաքապատել, արդյունքում, կստացվի, հիմա շատ մոդայիկ օմբրե կոչվող հնարքը:

Բյութի էքսպերտ. «Ոճաբանները հաճախ են այս մեթոդը կիրառում, քանի որ գեղեցկության սրահ գնալու ժամանակ միշտ չէ, որ կա: Որքան շատ փայլ կա արմատների մոտ և քիչ փայլ եղունգների ծայրերին, այնքան ավելի լավ տեսք կունենան եղունգները»:

Գրել կարծիք