Մխիթարյանը Մանչեսթրի առաջին ու միակ հայը չէ. ովքե՞ր են մոռացված հայերը

Մխիթարյանը Մանչեսթրի առաջին ու միակ հայը չէ. ովքե՞ր են մոռացված հայերը

newmag-ը պատմում է հայերի մասին, որոնք գրեթե 200 տարի իրենց հետքն են թողել Մանչեսթերի վրա՝ նպաստելով նրա բազմամշակութային պատմության ձևավորմանը:

Մի քանի շաբաթ սպասումից հետո Հենրիխ Մխիթարյանը դարձավ Հայաստանի միակ ֆուտբոլիստը, որ կխաղա Անգլիայի Պրեմիեր Լիգայում: Այս փաստը ոգևորել է ամբողջ հայությանն աշխարհով մեկ:

Երևանում ծնված 27-ամյա Մխիթարյանը Հայաստանի բոլոր ժամանակների թոփ ֆուտբոլիստն է, որը պայմանագիր է ստորագրել աշխարհի ամենամեծ ակումբներից մեկի՝ Մանչեսթր Յունայթեդի հետ:

«Ես շատ երջանիկ եմ, որ ինձնով հպարտանում են: Ինձ համար պատիվ է լինել առաջին հայ խաղացողն Անգլիայում»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը:

Չնայած Մխիթարյանի սպասված ժամանումը Մանչեսթր փոքր և դեպի ծով ելք չունեցող Հայաստանի համար իրադարձություն է, այդուհանդերձ, հայերը գրեթե 200 տարի իրենց հետքն են թողել այս քաղաքի վրա՝ նպաստելով նրա բազմամշակութային հսկայական պատմությանը:

Մանչեսթրի հայ առաջին եկվորները մետաքսավաճառներ էին, որոնք եկան 1835 թվականին Կոստանդնուպոլսից և Զմյուռնիայից՝ հիմնելով տասնյակ տեքստիլ բիզնեսներ, ինչն էլ վկայում է նրանց ձեռնարկատիրական ոգու մասին:

sinbad_grande

Մանչեսթրի Կենտրոնական գրադարանի արխիվներում պահպանվում են բազմաթիվ փաստաթղթեր, որոնցից մեկն էլ հայ ձեռնարկատեր Սմբատ Արաբյանի մասին է, որը հասակ է առել Կոստանդնուպոլսում՝ որպես հայ վաճառականների հարուստ դասի ներկայացուցիչ, հետո երբ սկսվել է առաջին համաշխարհային պատերազմը, տեղափոխվել է Եգիպտոս, ապա բախտը փորձել Ամերիկայում, հետո տեղափոխվել է  Մանչեսթր և կտորեղենի բիզնես սկսել:

Օսմանյան կայսրության հալածանքների ժամանակ հայերի թիվն ավելանում է:

Ներգաղթի առաջին ալիքը 1880-ականներին էր, հետո 1915-ին՝ Հայոց ցեղասպանության ժամանակ: 1870-ին նրանք կառուցեցին Մանչեսթրի Սուրբ Երրորդություն հայ առաքելական եկեղեցին: Այն  Արևմտյան Եվրոպայի ամենահին հայկական եկեղեցին է, որը դարձավ նաև սոցիալական կենտրոն՝ բավարարելով համայնքի ոգեղեն կարիքները:

webmedia.php_grande

1908-ին հիմնադրվեց Մանչեսթրի Հայ կանանց ասոցիացիան՝ աջակցելու Անգլիայի հայերին և «եկեղեցին լուսավոր պահելու» համար:

Մանչեսթրի հայ համայնքի պատմությունը մինչև հիմա էլ շարունակվում է մնալ չբացահայտված:

2013-ին մի կամավոր սկսեց փորփրել Մանչեսթրի կենտրոնական գրադարանի արխիվները. իր «Մասիս» անունով տան պատմությունն էր հետաքննում ու բացահայտեց կապը հայկական ընտանիքի հետ, որն ապրել էր այնտեղ:

«Մանչեսթր տեղափոխված շատ հայերի նման Գառնիկ Ֆանդաքյանն էլ գործարար էր, որը ընտանեկան բիզնես ուներ՝ Ֆանդակյան և որդիներ ընկերությունը: Այն տեքստիլի առևտրով էր զբաղված»,- գրում է նա:

Screen_Shot_2016-07-06_at_22.41.48_1024x1024
Մանչեսթրի հայ օրյորդաց միություն

Նախորդող 3 տարիներին դերասան և հեղինակ Նիլ Ռոլանդը բացահայտել էր, թե ինչպես է  հայկական մի ընտանիք ապրել դեռ Վիկտորյա թագուհու ժամանակ կառուցված տանը, որը հետո դերասանն էր գնել: Արշավիրի երեխաներ Արտոն, Ադրինեն և Արան այդ տանն են ծնվել:

«Նույնիսկ հիմա՝ Արտոյի ծնունդից 98 տարի հետո և մահից 3 շաբաթ անց, այս տունը չի դադարում գաղտնիքներ բացահայտել: Ես շարունակում եմ այստեղ գտնել նրանց երկար ու երջանիկ ապրած տարիների հետքերը»,- գրում է նա:

Հավանաբար վերջին տարիների ամենհայտնի հայ-մանչեսթրյան կապը երևան է գալիս Դեյվիդ Դիքինսոնի տեսքով (Դավիթ Գուլեսերյան): Հնաոճ իրերի էքսպերտ, բրիտանական հռչակավոր «Դիքինսոնի գործարքը» հեռուստաշոուի վարող, որին որդեգրել են, ով հետո պարզել է, որ իր կենսաբանական հայրը Հրանտն է՝ հայ մետաքսավաճառ, որը Օսմանյան կայսրությունից Մանչեսթր էր եկել 1900-ականների սկզբին և 16 տարեկանում հիմնել առևտրային ընկերություն:

FROM ITV PICTURE DESK LONDON DICKINSONS REAL DEAL starts Monday 16th July 2007. Is that old vase that belonged to your great aunt worth a fortune. Is that painting you bought at a jumble sale years ago a lost masterpiece. In this new series, David Dickinson helps members of the public find out if their hidden treasures are just that, or if theyre better off staying in the attic. Our potential sellers will meet with David at an auction house where experts will examine their treasures, find out the history behind it, and then value it. They will then give the seller an immediate offer. The seller will then decide whether to take the offer or try their luck at auction. Pictured: David Dickinson. This image is (C) RDF. AN RDF PRODUCTION FOR ITV1 For further information, please contact: John Manthorpe, ITV Picture desk, 020 7737 8930

Չնայած այսօր հայ համայնքը նոսրացել է՝ Սուրբ Երրորդություն եկեղեցին այնտեղ է, ինչպես «Հայկական պանդոկ» ռեստորանը, որը բացվել է 1968-ին, որտեղ մատուցում են իշխան և մածնի ու վարունգի աղցան՝ հայտնի «Ջաջուկ» անունով:

Իսկ Մխիթարյանի ավանդը Մանչեսթրում կլինի քաղաքի հայոց նշանակալի պատմության համալրումն ու հարստացումը:

Աղբյուրը` այստեղ:

Գրել կարծիք