Նա ֆուտբոլի արքան չէ՞, թե՞ ամեն դեպքում, արքան է. 10 փաստ Դիեգո Մարադոնայի մասին

Նա ֆուտբոլի արքան չէ՞, թե՞ ամեն դեպքում, արքան է. 10 փաստ Դիեգո Մարադոնայի մասին

Մարադոնայի 56-ամյակին newmag-ը ներկայացնում է 10 փաստ ֆուտբոլային հրաշագործի մասին:

Սկանդալներներն ու մասնավորապես` դոպինգ սկանդալները նրա կարիերայի անբաժան մասն էին: Լեգենդար արգենտինացին այդ պատմությունների մեջ ներքաշվեց հատկապես կարիերայի մայրամուտում: Թմրանյութեր օգտագործելու համար ֆուտբոլի 1994 թվականի աշխարհի առաջնության ժամանակ Մարադոնան 15 ամսով որակազրկվեց։ Դա բիծ թողեց նրա եւ Արգենտինայի հավաքականի պատմության էջերում, սակայն չգցեց հեղինակությունը: Նա ֆուտբոլի արքան չէ, թե՞ ամեն դեպքում, արքան է: Սուբյեկտիվ կարծիքներ` Պելե vs Մարադոնա հակամարտությունից: Այն արդիական նույնիսկ այսօր, երբ ամբողջ աշխարհը խոսում է Ռոնալդուի եւ Մեսսի մասին:

  • Մարդոնան ծնվել է Արգենտինայում` Բուենոս Այրեսում, սակայն զտարյուն արգենտինացի չէ: Նրա նախնիները իտալացի եւ խորվաթ են:
  • Իր առաջին գնդակը նվեր է ստացել ավագ եղբորից` 8 տարեկանում: Հենց այդ գնդակը նրա համար ճակատագրական նվեր եղավ:
  • 12 տարեկանում աշխատել է որպես ball boy եւ խաղակեսերի ընդմիջումների ժամանակ իր հրաշագործություններով զվարճացնում էր հանդիսատեսին:
  • Նեապոլում ապրած տարիներին Իտալիայի ղեկավարությանը չի վճարել 60 մլն դոլար հարկ: Հետո վճարել է միայն 42 մլն-ը: Մնացածը մինչեւ այսօր նա պարտք է:
  • 2004-ին ունենալով կախում թմրանյութերից` նրա քաշը հասել է 120 կգ-ի: Սրտի կաթվածից հետո բժիշկները հատուկ սննդակարգի միջոցով նրա քաշը հասցրել են 70 կգ-ի:
  • Երկու ամենահայտնի տատուները. ոտքին` Ֆիդել Կաստրոյի, ուսին` Էռնեստո Չե Գեւարայի դեմքը:
  • Երեխա ունի 4 տարբեր կնոջից (1995թ., 1996թ., 2005թ., 2013թ.):
  • 1998 թվականին, Բուենոս Այրեսում երկրպագուներն ու ընկերները բացել են «Մարադոնայի» եկեղեցին: Այն ունի 120 հազար հետեւորդ:
  • 25-ամյա ընկերուհու կողքին երիտասարդ երեւեալու համար 2015-ին պլաստիկ վիրահատության է ենթարկել դեմքը:
  • 1986 թվականին Մեքսիկայում հռչակվել է աշխարհի չեմպիոն։ Առաջնության ընթացքում խփած 5 գնդակներից երկուսն ամենահայտնիներն են:

Շրջանցելով 5 ֆուտբոլիստի` ներառյալ դարպասապահին

«Աստծո ձեռքը»

Գրել կարծիք