17 միլիոն դոլարի և մեկ անգին սանրվածքի պատմություն. «Հնարամիտները»

17 միլիոն դոլարի և մեկ անգին սանրվածքի պատմություն. «Հնարամիտները»

Իսկ դուք ի՞նչ կանեիք, եթե ունենայիք 17 մլն դոլար: Զաք Գալիֆիանակիսի ծննդյան առիթվով newmag-ի կինոգետը դիտել է կոմիկի նոր ֆիլմն ու կիսվել տպավորություններով:

Զաք Գալիֆիանակիսի էկրանային ալտեր-էգոն՝ մեղմ ասած ոչ այդքան խելացի ու հնարամիտ կերպարներ են՚ վառ արտահայտված, մի քիչ տարօրինակ ու գրոտեսկային վարքագծով։ Այդ հերոսների հոգեբանական դիմանկարում գրեթե Մարքս եղբայրների ծաղրածուական հմայքն է, տեղ-տեղ Բասթեր Քիթոնին հատուկ անտարբեր ու լուրջ դեմքի արտահայտությամբ։

mv5bmtgymdeymdgyml5bml5banbnxkftztgwmtu5odqwnte-_v1_sy1000_sx1500_al_

Զարմանալի չէ, որ Ամերիկայի կողոպուտների պատմության ամենաաղմկահարույց դեպքերից մեկը (ինկասատորական օֆիսից 17 միլիոն դոլարի առևանգման էկրանավորումը) իր հետագա ֆարսային հետևանքներով, ներգրավել է ամպլուայի զոհ դարձած Գալիֆիանակիսին։

Նրա հերոսն ունի զավեշտալի սանրվածք, տարօրինակություններով լի ապագա կին, որին նա բնավ չի սիրում և հնարամիտ գործընկերուհի (Քրիսթեն Վիգ), ում քրեական աշխարհի նրբություններին ծանոթ մանկությանը ընկերը (Օուեն Վիլսոնը) համոզում էին կասատորային աշխատակիցներին գնալ ֆեյսփալմային կիքսերով հագեցած ռիսկային, սակայն շահավետ քայլին։

Ռեժիսոր Ջարեդ Հեսն (Նապոլեոն Դինամիտ) աշխատում էր առանց սցենարի, ինչը պարզ է դառնում ֆիլմի առաջին մասում. կերպարները պարզ են, ոչ հեռանկարային, անկայծ, հիմնված դերասանների վարժված դիմախաղի վրա, իսկ հումորն իր տեսակի մեջ շատ սպեցիֆիկ է, հարթ ու ամբիցիաներից զուրկ (ավելի լավ է դիտել բնօրինակով)։

Արկածախնդիր ու դռայվով լի կոմեդիայի միֆը փլվում է արդեն 20-րդ րոպեին, իսկ ֆրիկային անհեթեթության աստիճանի հասնող և հենց այդ ժանրում հմայիչ գեգերն ու երկխոսությունները կզվարճացնեն ավելի շուտ «հիմարն ու ավելի հիմարը» փիլիսոփայության հավատացյալներին, քան, օրինակ՝ Հեփբերնի ու Օ’Թուլի մելոդրամատիկ կողոպուտին ու կոենական «Լեբովսկու», սպառնալիքներով լի իրավիճակների ֆանատներին։ Սակայն Հեսը ձգտում է սրություն հաղորդել և ֆարսային կիլեռի (Սուդեյկիս) ներկայության շնորհիվ, և սիրային սթորիի կրկնօրինակման տարր ապահովել՝ օմաժային ռեվեռանս հղելով Բոնիի և Քլայդի կողմ։

mv5bmtc4otg0mdexn15bml5banbnxkftztgwotq5odqwnte-_v1_sy1000_sx1500_al_

«Հնարիմիտներն», իհարկե, հնարքների ու մտավորականության հետ ոչ մի կապ չունեն, սակայն կարող են ջերմացնել անհեթեթ կոմեդիայի պակաս ունեցող սինեֆիլների սրտերը, եթե հատուկ տրամադրվեք, որ դիտելու եք շատ միջին ֆիլմ, սակայն Ամերիկայի ամենահմայիչ«հիմարների» ընկերակցությամբ։

 

Ֆիլմը ցուցադրվում է KinoPark-ում

Գրել կարծիք