[ Tribute ] Նա, ով կապրի հավերժ. Ֆրեդի Մերկյուրի

[ Tribute ] Նա, ով կապրի հավերժ. Ֆրեդի Մերկյուրի

Ֆրեդի Մերկյուրին մահացավ 1991-ի նոյեմբերի 24-ին 45 տարեկանում: newmag-ը ռոք լեգենդի հիշատակին հավաքել է «մերկյուրիզմներ» ու առաջարկում է վերհիշել «քուինյան» փլեյլիսթը:

  • Մեզ այդպես չթողեցին Ռուսաստան. վախենում էին, որ կայլասերենք իրենց ջահելներին:

  • Գիրք համարյա չեմ կարդում. կարծում եմ` ժամանակի վատնում է: Գիտեմ, որ ինձ կքարկոծեն սրա համար:

  • Որքան շատ, այնքան լավ. եվ այսպես` ամեն ինչում:

  • Ժամանակակից արվեստը կնոջ պես է. նրանից հաճույք չեք ստանա, եթե փորձեք հասկանալ նրան /այն/:

  • Ես շատ փող եմ վաստակել ու կարող էի շատ լավ էլ ապրել ամբողջ կյանքում, բայց ես միշտ պիտի ինչ-որ բանն անեմ: Էներգիա շատ ունեմ, այն պետք է դուրս հորդա: Ես չեմ կարող աննպատակ թավալ տալ անկողնում:
  • Որքան շատ են հոգսերս, այնքան լավն են երգերս:
  • Բեմում ես էկստրավերտ եմ, բայց թե ինչպիսին եմ կյանքում… բոլորովին այլ պատմություն է:

  • Երգերը նոր շորի պես են. մի որոշ ժամանակ կրում ես, հետո ազատվում ես դրանցից:

  • Ես 9 տարի եմ անցկացրել գիշերօթիկում, ծնողներիս քիչ եմ տեսել: Ու սովորել եմ ինքնուրույն լուծել իմ խնդիրները, իմ ուժերով պաշտպանել պատիվս:

  • Ճիշտն ասած` պատրաստվում էի իլյուստրատոր դառնալ, բայց ուրախ եմ, որ միտքս ժամանակի´ն փոխեցի:

  • Ուզում եք ինձնից հարցազրո՞ւյց վերցնել: Հիմարություն մի´ արեք:

Գրել կարծիք