Ո՞վ է ՄԳԻՄՕ-ի Կառավարման միջազգային ինստիտուտի 27-ամյա տնօրեն Հենրի Սարդարյանը

Ո՞վ է ՄԳԻՄՕ-ի Կառավարման միջազգային ինստիտուտի 27-ամյա տնօրեն Հենրի Սարդարյանը

newmag-ը պատմում է ՄԳԻՄՕ-ի Կառավարման միջազգային ինստիտուտի տնօրեն, 27-ամյա Հենրի Սարդարյանի մասին: Նա սպորտի, գինու և իտալական մշակույթի սիրահար է:

Մասկվայի պետական ինստիտուտում է 2005-ից, 15 տարեկանում սկսեց սովորել Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում, որակավորում է ստացել Պետական և մունիցիպալ կառավարում մասնագիտությամբ: Ուսման տարիներին ինստիտուտի լավագույն 10-ը ուսանողներից մեկն էր: Սարդարյանն ավարտել է ՄԳԻՄՕ Իրավական ապահովման ամբիոնի ասպիրանտուրան` «Սահմանադրական իրավունք» մասնագիտությամբ:

«9-րդ դասարանից էի որոշել, որ  ՄԳԻՄՕ եմ ընդունվելու, այն ժամանակ միասնական քննությունների համակարգ չկար ու պետք է կոնկրետ  համալսարանի դիմեիր: Ընտրեցի այս համալսարանը, քանի որ ուղղվածությունն էր հոգեհարազատ, բացի այդ կարևոր է ինստիտուտի մթնոլորտը, այն մտածողների ակումբ է,  որ անկախ ապրելու և աշխատելու վայրից, իրենց հայացքներից, երբ հանդիպում են,օգնում են իրար»: 

Հենրի Սրդարյանը  քաղաքական գիտությունների թեկնածու է: 2012 թվականից դասավանդում է ՄԳԻՄՕ-ում: Մինչև տնօրենի պաշտոնում նշանակվելը զբաղեցրել է Կառավարման միջազգային ինստիտուտի տնօրենի տեղակալի պաշտոնը:

«Չեմ կարծում, որ ինչ-որ  լուրջ բանի եմ հասել, նոր եմ հաջողության ճանապարհը սկսում: Ամեն ինչ շատ պարզ է, ուղղակի պետք է զբաղվես նրանով ինչ քեզ դուր է գալիս, ինչը կարող ես համարել քո կոչումը կյանքում: Անկեղծ ու ազնիվ մոտենալ գործին և ջանք չխնայել,  քանի որ  ոչ ոք ձեր փոխարեն դա չի անելու»:

 Անձնական կյանքը

«Ամուսնացած չեմ, բայց կարծում եմ ցանկացած տղամարդու համար առաջին հերթին կարևոր է ընտանիքի գլխավորը դառնալը: Ոչինչ այս պաշտոնի հետ չի համեմատվի: Ամենադժվար աշխատանքը հայր լինելն է, լավ երեխաներ դաստիարակելը: Սա հասկանում եմ, երբ նայում եմ հորս, տեսնում, թե ինչ խնդիրների է հանդիպում հոր կարգավիճակում»:

 Հետաքրքրությունները

«Ինձ հարազատ է իտալական մշակույթը, իտալական ֆուտբոլը. Միլանի երկրպագու եմ: Տիրապետում եմ իտալերենին, թեկնածուական  դիսերտացիաս էլ նվիրված է Իտալիայի քաղաքական դաշտին: Դասավանդել եմ Իտալիայի համալսարաններում: Մանկուց զբաղվել եմ սպորտով, սկզբում՝ մարտարվեստով, զուգահեռաբար նաև լողով: Ազատ ժամանակ վազում եմ  կամ լողում: Եթե մյուս սպորտաձևերը կենտրոնացում են պահանջում, լողը հնարավորություն է տալիս հանգստանալ ու մտածել: Լավ գաղափարները միշտ լողալիս են ծագում»:

Հայաստանի մասին

Հայաստանի  տնտեսական, սոցիալական խնդիրները  լուծելու համար փոփոխություններ են պետք՝ սկսած կառավարման մոդելից: Հայաստան-Ափյուռք գործակցության ձևաչափն է պետք փոխել: Անընդհատ խոսվում է, որ պետք է Սփյուռքի երիտասարդ ու պրոֆեսիոնալ մասնագետներին ներգրավել տարբեր ոլորտների խնդիրների լուծման գործում: Բայց դրա համար մեխանիզմ է պետք , չի կարող մարդ ինքնաթիռ նստել, գալ Հանրապետության հրապարակ ու  ասել՝ եկել եմ: Պետք է պայմաններ ստեղծվեն: Ես կողմ եմ, որ  Հայաստանի խորհրդարանը երկպալատ լինի, մեկը կազմված լինի տեղացի պատգամավորներից, մյուսը՝ սփյուռքի: Թե չէ, երբ ֆինանսական աջակցություն է պետք, դիմում են սփյուռքահայերին, բայց որոշումներ կայացնելիս խնդրում են չխառնվել:  Սփյուռքի  հայրենակիցներին խորհրդարանում մանդատ տալու փորձ ունեն, օրինակ, Իտալիան, Խորվաթիան: Չնայած որ այս երկրների Ափյուռքի  ազդեցությունը նույնքան մեծ չէ, որքան Հայաստանինը: Միասնական խորհրդարանը կնպաստի  ավելի արդյունավետ որոշումների կայացմանը:  Սփյուռքի նախարարությունը լուծում չէ, քանի որ այն ոչ թե սփյուռքի ներկայացուցիչն է Հայաստանում, այլ Հայաստանի ներկայացուցիչը սփյուռքում:

Գրել կարծիք