Համաշխարհային գովազդի հայկական միտքը. Միքայել Օհանյան` հաջողության պատմություն

Համաշխարհային գովազդի հայկական միտքը. Միքայել Օհանյան` հաջողության պատմություն

newmag-ը ներկայացնում է գովազդային աշխարհում ամենակրեատիվ մենեջերի` Միքայել Օհանյանի հարցազրույցը: Նա գերմանական thjnk գործակալության գործադիր տնօրենն է:

Ստեղծարար` սա հենց այն բառն է, որով Միքայել Օհանյանը նկարագրում է ինքն իրեն: Երեխա ժամանակ  ամենամեծ երազանքն ու նպատակը ֆուտբոլիստ դառնալն էր: Այսօր նա համաշխարհային գովազդի ոլորտի ամենահաջողակ ստեղծարար տնօրեններից մեկն է:

– Արմատներս այլոց բացատրելը  շատ դժվար էր ինձ համար:

Օհանյանը սովորական հայկական ազգանուն է, բայց այն ստանալն առաջին հայացքից հեշտ չի եղել: Ծնողներս ծնվել են Ստամբուլում: Նրանք տեղափոխվել են Գերմանիա, որովհետև ցանկանում էին, որ իրենց երեխան մեծանա քրիստոնեա հասարակության մեջ: Իմ եղբայրը և քույրը ծնվել են Թուրքիայում, ես՝ Գերմանիայում: Մեր իսկական ազգանունը Օհանօղլու է: Բացատրել իմ արմատները ուրիշներին` կյանքիս ամենադժվար գործերից է եղել:

-Ոչ ես թուրք չեմ, ես հայ եմ:

-Բայց քո ազգանունը թուրքական է:

-Այո, այդպես է:

Երբ  Գերմանիայի քաղաքացիություն ստացա, մեր ընտանիքը որոշեց փոխել ազգանունը Օհանյան: Մխիթարյանին և Քիմ Քարդաշյանին եմ շնորհակալ: Նրանք օգնել են, որպեսզի իմ երեխաները հեշտությամբ փոխեն իրենց ազգանունը (ծիծաղում է):

– Ես հանդիպեցի նրան քրոջս հետ: Մենք արդեն 15 տարի ամուսնացած ենք:

Այսօր Միքայել Օհանյանն ունի իր հայկական ընտանիքը, նրանք հայ են անկախ բնակության վայրից: Նրա կինը  հայ է, նրանց երեխաները մեծանում են` շրջապատված հայկական ոգով և մշակույթով. «Ես ամուսնացել եմ հայ կնոջ հետ: Դա  սեր էր առաջին հայացքից: Մենք արդեն 15 տարի ամուսնացած ենք և երկու գեղեցիկ երեխա ունենք՝ տղա և աղջիկ: Նրանք հրաշք են:

Մենք տանը հայերեն քիչ ենք խոսում, բայց փորձում ենք որքան հնարավոր է մեր երեխաներին հայկական մշակույթի հետ ծանոթացնել: Նրանց տատիկներն իրենց հետ հայերեն են խոսում: Իմ երեխաները հասկանում են, բայց չեն կարողանում խոսել: Մենք այցելում ենք հայկական եկեղեցի: 

– Ես ցանկացա ստեղծել այնպիսի բաներ, որ մարդիկ խոսեն դրա մասին: Եվ հիմա դա է իմ շարժիչ ուժը:

Ավագ դպրոցն ավարտելուց հետո չցանկացա սովորել: Սկսեցի մասնավոր պարապմունքների հաճախել մեր:Ուզում էի դառնալ account guy: Այո, իսկապես: Ես կարդացել եմ  Դեյվիդ Օգիլվիի և Սաթչի եղբայրների մասին գիրքը: Մտածեցի, որ եթե ստեղծարար լինեմ աշխատանքի մեջ,  մեծ գործեր կանեմ: Ցանկացա ստեղծել այնպիսի բաներ, որ մարդիկ խոսեն այդ մասին

Փորձեցի Ֆրանկֆուրտում աշխատանք գտնել: Շատ դժվար էր, ամենուր փակ դռներ էին: Իսկապես տարված էի copy writer լինելու գաղափարով, և միլիոնավոր զանգերից հետո աշխատանքի առաջարկ ստացա Օգիլվիից: Բայց դա ինձ չբավարարեց: 6 ամիս անց որոշեցի, որ ուզում եմ աշխատել hot shop-ում:

– Ես հաջողակ էի, որովհետև աշխատում էի լավագույնի հետ:

Լինելով այն մարդը, ով մշտապես բոլորին ոգեշնչում է, անել լավագույնը, քան լավը, հասնել բարձր մակարդակի, Մայքլն ունի ոգեշնչման սեփական աղբյուրները: Ամենամեծ ոգեշնչումը այն մարդիկ են, որոնց հետ աշխատում է. «Ես հաջողակ էի, որովհետև աշխատում  էի լավագույնների հետ: Hartwig Keuntje, Armin Jochum, Jean-Remy von Matt: Ես շատ բան եմ սովորել նրանցից: Բացի այդ, ես հիմա ունեմ մեծ թիմ և կոլեգաներ:

-Գովազդային շուկայում այնքան շատ բան է կատարվել:

Մենք շատ հնարավորություններ ունենք, քան երբևէ: Մենք մինչև հիմա կարող ենք նոր պատմությունների, ծառայությունների և արտադրանքի գաղափարներ ստեղծել:

Վերջին երկու տարիներին աշխատել եմ միայն ավտոարտադրող ընկերություններում՝  «Մերսեդես», «ԲՄՎ» և «Աուդի»: Հիմա ես աշխատում եմ  REWE-ի համար: Այն գերմանական մեծ սուպերմարկետ է: Միանգամային տարբեր է: Հենց դա էլ ես սիրում եմ: Մեծ մարտահրավեր:

– Իմ աշխատանքի մոտիվացիան մեծ գործի վերածելն է:

Միշտ հետաքրքիր է, թե ինչպես են հաջողակ և տաղանդավոր մարդիկ ստեղծում իրենց խմբերը, ընտրում նրան, ով կավարտի իրենց աշախտանքը: Սա տարբեր բաների համադրությունն է: Իհարկե անհատականությունը կարևոր է: Դրա հետ մեկտեղ, ես մտածում եմ, որ այս ամենը կիրք է: Որոշ դեպքերում, նույնիսկ մոտիվացիան է հարվածում տաղանդին: Այսպիսով, եթե ես զգում եմ, որ իմ դիմաց կանգնածը ունի մեծ մոտիվացիա, բայց նրա ընդունակությունները փոքր ինչ թերի են, ես նրան հնարավորություն եմ տալիս: Մոտիվացիան մեծ գործերի վերածելը և աշխատակցին ավելի լավը դարձնելը իմ աշխատանքի մի մասն է:

– Ինչպե՞ս դառնալ գովազդի մարդ:

Նորից այդ կիրքը: Ես հանդիպել եմ շատ խելացի և տաղանդավոր մարդկանց: Նրանք չեն հայտնվել վերևում, որովհետև կիրքը չի հերիքել:

– Մի գովազդի պատմություն

Իմ առաջին գովազդային աշխատանքը Կաննես Լայոնի համար էր, որտեղ չկար մեծ բյուջե գովազդի համար… Շատ այլ աշխատանքներ կան, որոնցով ես հպարտանում եմ: օրինակ «Մերսեդեսի»  “Sorry Spotը: Աշխատակիցներից մեկը պատմեց ինձ իր գաղափարը: Ես միանգամից հավանեցի: Զանգեցի Ջին-Ռեմիին և պատմեցի նրան պատմությունը: Նա նույնպես սիրահարվեց դրան, բայց մենք գիտեինք, որ շատ դժվար կլինի այդ գաղափարը վաճառել, գրեթե անհնար: Ոչ մի ճանապարհ: Մենք որոշեցինք առաջինը դեն նետել գովազդի հատվածը:Մենք ներկայացրինք ֆիլմի վերջնական տարբերակը մեր հաճախորդին և նրանք հավանեցին , որովհետև հիանալի էր: Նրանք գնեցին:

– Իմ ամենասիրածը…

Droga5-ի մեծ երկրպագու եմ: Նրանք միշտ զարմանում են մեծ գաղափարներով և համադրում են դրանք ստեղծարարության հետ:

– Մի հետևեք գումարին, թողեք գումարը հետևի ձեզ:

Խորհուրդ լսելը այն մարդուց, ով ունի իր սեփական տեղը գովազդի ոլորտում, միշտ ոգևորող է:

Դարձիր քո գործի վարպետը, հետևիր մարդկանց, եղիր հետաքրքրասեր: Ես այս բոլոր գաղտնիքները սովորել եմ: Այս ամենը աշխատանքի մասին է: Միշտ հարցրու ինքդ քեզ. որտե՞ղ  կարող եմ լավ աշխատել: Մի հետևեք գումարին, թողեք գումարը հետևի ձեզ, այլապես սխալ որոշումներ կկայացնեք:

Եվ հիշեք ամենակարևորը. մի խոսիր, քայլիր:

Գրել կարծիք