Մխիթարյանը վերջապես բացեց թևերը. վերլուծություն և վիճակագրություն

Մխիթարյանը վերջապես բացեց թևերը. վերլուծություն և վիճակագրություն

Կստանա՞ արդյոք Մխիթարյանը խաղաժամանակ Պրեմիեր լիգայում: Երկրպագուները սոցցանցերում նույնպես պահանջում են, որ Մոուրինյուն մյուս խաղերում եւս Մխիթարյանին խաղադաշտ դուրս բերի մեկնարկային կազմում:

Ֆեյենորդի հետ խաղը Հենրիխ Մխիթարյանի վերադարձն էր: Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայ ֆուտբոլիստին խաղադաշտ դուրս բերեց առաջին րոպեից: Առաջին խաղակեսում թիմակիցները շատ չէին օգտագործում Մխիթարյանին, իսկ ընդմիջումից հետո նա ամենաակտիվներից էր խաղադաշտում: Հայ կիսապաշտպանը կատարեց մի քանի վտանգավոր անցում, որոնցից հետո մրցակիցները ստիպված խախտում էին կանոնները: Ունեցավ դարպասը գրավելու իրական պահեր, բայց չօգտագործեց:

Հայաստանի հավաքականի ավագը խաղաց 82 րոպե ու ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:  Մանչեսթեր Յունայթեդի պաշտոնական թվիթերյան էջում անցկացված քվեարկության արդյունքում 27-ամյա ֆուտբոլիստը ստացավ 11 հազար ձայն` իրենից հետ թողնելով Ուեյն Ռունիին եւ Խուան Մատային:

ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆ. «Ուրախ եմ վերադառնալու համար: Հաճելի էր նորից խաղը սկսել առաջին րոպեից: Ես փորձեցի ցույց տալ իմ լավագույն խաղը և կարծում եմ, որ թիմը լավ արդյունքի հասավ: Շատ դժվար էր թիմի խաղին հետեւել կողքից, բայց պետք է եռանդ ունենալ, շատ աշխատել եւ փորձել օգտագործել հնարավորությունը: Հույս ունեմ սա նոր սկիզբ է ինձ համար»:

Մանչեսթեր Յունայթեդը Ֆեյենորդին հաղթեց 4-0 հաշվով ու 9 միավորով բարձրացավ երկրորդ տեղ: Այս խաղում Մխիթարյանը գոլի կամ գոլային փոխանցման հեղինակ չդարձավ, բայց անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է, որ Մխիթարյանը նույն խաղը ցուցադրի նաեւ Անգլիայի առաջնությունում:

ԺՈԶԵՄՈՈՒՐԻՆՅՈՒ.«Մխիթարյանը բարելավում ու բարելավում էր իր խաղը: Նա պետք է եւս մեկ քայլ կատարի եւ դա նրան հավատ կներշնչի մյուս հանդիպումներում խաղալու եւ ավելի ագրեսիվ գործելու համար:Մխիթարյանն այժմ պետք է այս խաղը ցուցադրի 
Պրեմիեր լիգայում»:

Բրիտանական մամուլի գնահատականները ևս դրական են:

Daily Mail. «Մխիթարյանը վերջապես բացեց իր թեւերը: Սա Հենրիխի լավագույն խաղն էր «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկով: Ամեն բեն դեռ առջեւում է»:

The Telegraph. «Մոուրինյոն հաճելի անակնկալ մատուցեց «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին` խաղադաշտ դուրս բերելով Հենրիխ Մխիթարյանին, որն առավելագույն մոտիվացված էր: Հայաստանի հավաքականի ավագը կարծես կարոտած լիներ ֆուտբոլը եւ խաղում էր կտրուկ ու շատ ուշադիր»:

ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ «ՖԵՅԵՆՈՐԴԻ» ՀԵՏ ԽԱՂՈՒՄ

  • կատարել է 6 հարված, որոնցից միայն մեկից հետո է գնդակն ընթացել դեպի դարպասը
  • կատարել է 55 փոխանցում՝5 տոկոս ճշգրտությամբ
  • հաղթել է 2 օդային մենապայքարում
  • 2 անգամ շրջանցել է մրցակիցն եւ մեկ անգամ խլել գնդակը
  • թույլ է տվել մեկ խախտում
  • մեկ անգամ հայտնվել է խաղից դուրս վիճակում
  • նրա դեմ պայքարում մրցակիցը կանոնները խախտել է 2 անգամ

Գրել կարծիք