«Միսս Փերեգրինի տարօրինակ երեխաների տունը». Թիմ Բարթոնի ֆենթեզի քամբեքի փորձը

«Միսս Փերեգրինի տարօրինակ երեխաների տունը». Թիմ Բարթոնի ֆենթեզի քամբեքի փորձը

newmag-ի կինոգետը դիտել է ֆենթեզիի վարպետ Թիմ Բարթոնի նոր ֆիլմը, և ահա, թե ինչու է «Միսս Փերեգրինի տարօրինակ երեխաների տունը» ավելի թույլ, քան ռեժիսորի նախորդ գլուխգործոցները:

Հոլիվուդի չստանդարտացված ֆրիկ Թիմ Բարթոնը վերջին շրջանի նախագծերի արդյունքում շեղվել էր ֆենթեզիի հավատարիմ, յուրօրինակ ճանապարհից և դարձել էր ոչ այդքան խենթ ու տարօրինակ, ինչպես կարիերայի սկզբում։ Բնականաբար, խնդիրը և‘ հեղինակային մտքերի պակասն է, և‘ շուկայի գլոբալիզացումը. «Էդվարդ ձեռքեր-մկրատներ» ֆիլմն երբեք չէին նկարահանի 21-րդ դարասկզբին։ Բարթոնի մռայլ և դյութիչ գոտիկան գերում էր հենց իր աութսայդերական, բոլորից մի քիչ այն կողմ դիրքավորված «առանձնատան» կեցվածքով, այլ ոչ մեյնսթրիմային ու բոքսօֆիսում հաջողությունների ձգտող թրենդային կինոկառուցվածքով։

«Միսս Փերեգրինի տարօրինակ երեխաների տունը» դասական փոթերիանայի սինոփսիս է։ Ընկերներ չունեցող և սեփական ընտանիքում իրեն օտար զգացող Ջեյքի միակ հարազատ սոուլմեյթը տարեց պապիկն է, ով իր սիրելի թոռնիկին անկողին ուղարկելուց հետո լամպի լույսի տակ պատմում էր զարմանահրաշ պատմություններ՝հրեշների և սուպերկարողություններ ունեցող երեխաների մասին, որոնք ապրում էին Ուելսում, բոլորի աչքից հեռո ւգտնվող մանկատանը։

img_2711

Այդ պատմությունների մեջ ամենահետաքրքիրն այն էր, որ պապիկն անձամբ էր ճանաչում և հրեշներին, և տարօրինակություններով օժտված երեխաներին, և իրենց խնամակալ Միսս Փերեգրինին. անգամ պահպանվել են հին լուսանկարները։ Բնականաբար, մի քիչ անց, սյուժեի հրմշտոցն ուղարկում է և Ջեյքին, և մեզ միսս Փերեգրինիի տուն, իսկ ավելի ստույգ՝ 1940 թվականի սեպտեմբերի երեք, որտեղ հեքիաթասած Բարթոնը հայտնվում է հարազատ կոմֆորտզոնայում՝ ռետրո ֆենթեզիի գերնրբագեղ և ամենակարող մթնոլորտում։

Սցենարի սկզբնաղբյուրը Ռենսոմ Ռիգզի բեսթսելերն է, ինչի արդյունքում և ամբողջական պատմությանը, և դրա է կրանավորմանը պակասում են մի փոքր անսպասելի, լարված ու հագեցած հանգուցալուծումները, բեթլ տեսարանները և օրիգինալ, բարթոնական ավարտը։

Խոստումնալից ստարտը և ֆիլմի առաջին 30-40 րոպեն հյուրընկալում են սառնոտ, տիպիկ անգլիական, ռոուլինգային էկրանավորումներին հատուկ կադրերով, որտեղ բնապատկերներում գերիշխում է ծանոթ «կանաչավուն» ձեռագիրը. ֆիլմի օպերատորը՝ Բրյունո Դելբոնելը, անցյալում նկարել է «Հարրի Փոթերն և Խառնածին Արքայազն» ու ֆրանսիական «Ամելին»։ Սակայն տարօրինակ երեխաների և իմբրինա (թռչունի կերպարանափոխվել կարողացող) Եվա Գրինի հետ ծանոթությունից հետո ֆենթեզիամոլ հանդիսատեսը ժանրի վարպետ Բարթոնի հետ միասին հայտնվում են կրիզիսային իրավիճակում. կարծես, պատմության գաղափարն ավելի հետաքրքիր է և գերող, քան հետագա անտոգոնիստ-պրոտոգոնիստ հանդիպումները և հրեշավոր արարածներին հաղթելու կոնֆլիկտը։

img_2710

Եթե գլխավոր չարագործին չմարմնավորեր այս դերում հատուկ հմայքով հանդես եկող Սեմյուել Էլ Ջեքսոնը, իսկ թռչուն-դաստիարակչուհի Փերեգրինը զրկված լիներ ինչպես Եվա Գրինից, այնպես էլ միաժանանակ պրոֆեսոր ՄքԳոնագալին և պրոֆեսոր Սնեգին հիշեցնող կերպարային խարակտերիստիկայից, ֆիլմն ընդհանրապես կզրկվեր փայլից և կդառնար դեռահասային love story: Բարթոնի նախորդ ձախողում՝ «Մեծաչքերից» հետո սա, իհարկե, հեղինակային վերադարձ է։ Հավանաբար, ռեժիսորը տխրում է իրեն հավատարիմ, տարավարքորդի ձեռագրից շեղվելու համար, դրա համար էլ ակցենտավորում է «Միսս Փերեգրինի» մեջ հրեշների կողմից երեխաների աչքերն ուտելու արարողությունը (այդ կերպ իր գիտակցության մեջ ոչնչացնելով նախորդ «Մեծաչքեր» ֆիլմը)։

Չնայած հորորային ակնկարկներին, առկա կինոհղումներին (կմախքների կռվի տեսարանն օմաժ-հղում է «Յասոնն ու արգոնավորդները» ֆիլմի վրա), ժամանակի մեջ ճամփորդություններին և տպավորիչ քասթին (փոքր դերերով հանդես են գալիս նաև Ռուփերթ Էվերեթն ու Ջուդի Դենչը), ամեն դեպքում այդքան բազում, տարատեսակ խոստումներից հետո ֆիլմի վերջում մնում է որոշակի դատարկություն, պատմության մեջ հրեշավոր արարածների անունների՝ Դատարկությունների պես։ Բայց Բարթոնի էվոլյուցիային հետևող սինեֆիլներին կարելի է ներել վարպետի անկումային շրջանը և տեղափոխվել 70 տարի հետ. հուսանք, որ սա փյունիկյան մոխիրի նշույլներն են, և հաջորդ ֆիլմ-ֆենթեզին վերջնականապես կտեղափոխի մեզ հին Բարթոնի հրաշքների աշխարհ։

Գրել կարծիք