Մոդա 2016-17. սեզոնի գույներն ու կտորները

Մոդա 2016-17. սեզոնի գույներն ու կտորները

Ամեն սեզոն իր հետ բերում է նոր թրենդներ, նոր հագուստներ, նոր տրամադրություն: Աշուն-ձմեռ 2016-2017-ը բացառութուն չէ: newmag-ի այս անդրադարձում` ընթացիկ սեզոնի ամենաթեժ միտումները, որոնք fashion տրամադրություն են թելադրելու  առաջիկա ամիսների ընթացքում:

Շագանակագույն

Գրեթե մոռացության մատնված շագանակագույնն այս սեզոնի գլխավոր գունային թրենդն է: Շատերը շագանակագույնը համարում են ձանձրալի կամ չափից շատ կոնսերվատիվ: Դիզայներները կարծես այդքան էլ համաձայն չեն և առաջարկում են նորովի դիտարկել այն: Այս սեզոն շագանակագույնը կրեք total look տարբերակով:

fashion6

Թավիշ

Ամենաազնվական գործվածքից հագուստն այս սեզոն իրապես թրենդային է: Թավիշն անցյալում շքեղության խորհրդանիշ էր, սակայն այժմ այն որքան ուժ ունի` այլընտրանքային և գրանժական է: Թավշե հագուստի սուպերնորաձև լինելուն չի խանգարում նույնիսկ այն փաստը, որ այն ունի գիրացնելու և կրողի տարիքը ավելացնելու հատկություն:

Կարմիր և սև

Դասական համադրությունը կրկին չափազանց թրենդայինէ: Այն` ինչպես միշտ, դրամատիկ է և միաժամանակ` զգացմունքային: Կարմիրը և սևը համադրելու գլխավոր կանոնը. մի գույնն անպայման պետք է գերակշռի: Սեզոնի մռայլ տրամադրությունը հուշում է, որ պետք է գերակշռի սևը:

fashion16

Գրանժ

Մռայալ էսթետիկան և 90-ականների ազդեցությունը այս սեզոն նույնպես մնում են դիզայներների սիրելի թեման: Ժանյակների, գռանժային վանդականախշի և մուգ շրթներկի հետ համադրված սև կաշին կարծես սիրել են նաև մեր հայրենակիցները:

fashion8

Թիկնոց կամ պոնչո

Թիկնոցները և պոնչոները այնքան սիրվեցին նախորդ երկու սեզոննորի ընթացքում, որ այս սեզոն ոչ միայն չեն զիջում իրենց դիրքը, այլև ավելի թրենդային են: Տարբեր երկարության, հաստության և տարատեսակ գործվածքներից կարված այս պարզ հագուստը ձեզ կտաքացնի մինչև ուշ աշուն:

fashion24

Զինվորական համազգեստ

Եվ կրկին` անցյալի զինվորական համազգեստից ոգեշնչված հագուստը բոլորի ուշադրության կենտրոնում է: 19-րդ դարի կոմզոլների դետալները ոչ միայն զարդարում են վերարկուները և բաճկոնները, այլև ռոմանտիզմ են հաղորդում այդպիսի դեկորի համար անսպասելի թվացող հագուստին: Մուգ կապույտ կամ դարչնագույն «հուսարական» վերակուները` ոճին բնորոշ կարմիր և ոսկեգույն դետալներով, սեզոնի 100- տոկոսանոց must have են:

fashion12

Պաստելային գամմա

Թվում է, թե պաստելային գամման ավելի ներդաշնակ է գարնանը: Բայց այս սեզոն դիզայներներն այն ակտիվորեն ինտեգրել են նաև ձմեռային հավաքածուներին: Առավել ակտուալ են սառը վարդագույնը, երկնագույնն ու մանուշակագույնը: Ինչի հետ համադրե՞լ. իհա՜րկե սպիտակի և ոչ պակաս ակտուալ արծաթագույն գործվածքների:

fashion20

Կրկին Oversize

Սկզբում oversize-ը  մեզ թվում էր տարօրինակ և գիրացնող: Այնուհետև մենք սիրեցինք թրենդը, և նույնիսկ ամենաթմբլիկ աղջիկները սովորեցին մեծ հագուստի տակ թաքցնել ավելորդ կիլոգրամները: Բոթասների հետ համադրված մեծ վերարկուներն ու բաճկոնները նույնիսկ հասցրեցին Հայաստանում դառնալ շաբլոն: Չնայած դրան, oversize-ը չի կորցնում իր ակտուալությունը և բազմաթիվ նոր ոճային հնարավորություններ է ընձեռում:

fashion13

Կոմբինիզոն

Թրենդի ոգենչման հիմնական աղբյուրը ավտոարշավորդների համազգեստն է: Սեզոնի կոմբինիզոնները ոչմիայն ջինսից են ինչպես անցած սեզոն, այլև կաշվից և հաճախ զարդարված տարատեսակ patche-երով: Իդեպ՝ “patchը” ոչ պակաս ակտուալ թրենդ է:

fashion18

Զոլավոր կոստյում

Սև-սպիտակ, զոլավոր գործվածքից կարված կոստյումները շատերին հիշեցնում են Չիկագոյի գանգստերների «համազգեստը»: Չնայած դրան, այս կոստյումները կանանց ու տղամարդկանց շրջանում սուպերհիթային են այս սեզոն: Դրանք շահեկանորեն ընդգծում են կրողի կազմվածքը:

fashion3

Գրել կարծիք