«m2 production». հայկական ֆիլմերի մոնտաժային ու գունային լուծումների գաղտնիքը

«m2 production». հայկական ֆիլմերի մոնտաժային ու գունային լուծումների գաղտնիքը

Հայկական ժամանակակից ֆիլմարտադրության լավագույն նմուշների մոնտաժային ու գունային լուծումնմների հեղինակը «m2 production» ընկերությունն է: Նրանք են նկարահանված ֆիլմերին ու սերիալներին տալիս գունային լուծումներն ու մոնտաժային հնարքները:

Ժամանակակից գեղարվեստական ֆիլմերի, սերիալների ու սիթքոմնմների լուսագրերում հաճախ է հայտնվում «Մոնտաժող՝ Մանվել Հովսեփյան» կամ «m2 production» գրառումը: Ժամանակակից ֆիլմարտադրության ծանրակշիռ հատվածը հենց այս ընկերության մոնտաժային աշխատանքից հետո է հայտնվում մեծ կամ կապույտ էկրաններին:

«Ես եմ», «Փեսացուն կրկեսից», «Քայլ ձիով», «Պոկեր. am», «Հյուսիս-հարավ», «Առաջին դեմք» ֆիլմերը մոնտաժել է Մանվել Հովսեփյանը: Առաջին լիամետրաժ ֆիլմը, որ մոնտաժեց Մանվելը, «Փեսացուն կրկեսից» հումորային հայտնի ֆիլմն է: Դավիթ Բաբախանյանն առաջին ռեժիսորն էր, որ համագործակցեց «m2 production»-ի հետ: Արդյունքը «Փեսացուն կրկեսից» ֆիլմի հաջողությունն է:

Ընկերության աշխատանքի գլխավոր առանձնահատկություններից մեկը գունային փորձարարություններն են: Այս ընկերությունում ամեն մի մոնտաժված ֆիլմ ունի իր գունային բնավորությունն ու յուրահատկությունը: Եվս մի գունային նորարարություն կատարվեց «Հյուսիս-հարավ» ֆիլմում: Մանվել Հովսեփյանը որոշեց, որ այն պետք է տարբերվի հայկական մյուս ֆիլմերի երանգներից: Ի տարբերություն այդ ֆիլմի գունային գամմայի՝ «Առաջին դեմք» ֆիլմն ամբողջությամբ մոնտաժվել է հայկական կինեմատոգրաֆիային հատուկ երանգներով: Ժամկետները երբեք չեն խախտվում: Իրար կողքի շարված կցկտուր, երբեմն ոչինչ չասող կադրերը մի քանի ամիս անց դառնում են ավարտուն ֆիլմ՝ միայն այս ընկերության մասնագետներին հատուկ գեղարվեստական ճաշակով, ֆիլմի դինամիկայով ու ընտրված կադրային դրամատուրգիայով:

montajphoto

Մոնտաժային փրոդաքշնի համակարգիչների մոնիտորին Արամ Շահբազյանի «Լուսին կերած նորածինը» ֆիլմն է: Այն պատերազմի մասին է, նվիրված է Հայաստանի անկախության 25-ամյակին, 7 կարճամետրաժ ֆիլմերի շարքում է: 25-րոպեանոց ֆիլմը գրեթե ավարտուն տեսք ունի: Մի քանի ուղղումներից ու ճշտումներից հետո պատրաստ կլինի:

Մոնտաժային ծառայություններ առաջարկող ընկերությունները շուկայում շատ են: «m2 production»-ի պատվիրատուներն արդեն գիտեն՝ այս ընկերությանը կարող են վստահել: Ինչպես փրոդաքշնի համակարգիչների էկրաններն են՝ մաքուր, առանց թափթփված ֆայլերի, այնպես էլ աշխատանքը: «m2 production»-ի առաջիկա գլխավոր նախագիծն «Արմենիա» հեռուստաընկերության «Ֆուլ հաուս» սիթքոմի նոր սեզոնի աշխատանքներն են: Եվս մեկ նոր նախագիծ էլ կա, որը նույնպես կհեռարձակի «Արմենիան». «Հին արքաներ» սերիալը կպատմի հայոց թագավորների պալատական կյանքի ու քաղաքական պատմական որոշումների մասին:

newmag #73

Գրել կարծիք