[ Tribute ] Նա, ով կապրի հավերժ. Մոնթե Մելքոնյան

[ Tribute ] Նա, ով կապրի հավերժ. Մոնթե Մելքոնյան

Նոյեմբերի 25-ին լրացավ Մոնթե Մելքոնյանի (Ավո) ծննդյան 59-ամյակը: newmag-ը հավաքել է ամենակարևոր «մոնթեզիմները», որոնք չպետք է երբեք մոռանալ:

  • Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր, իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակ է:
  • Եթե կորցնենք Արցախը, մենք կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը:

  • Ես երդում տված եմ եւ կպատկանամ մեկ մարդու, այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է։ … իմ նպատակն է կռվել Արցախի հաղթանակի համար, հանուն որի կյանքս ալ անգամ չեմ խնայե։ … Ես երդում տված եմ… Արցախը իմ առաջին պայքարը չէ, եւ վստահ եմ, որ վերջինը չի ըլլա
  • Շատ նորմալ բան է, որ հայը գա ու իր հայրենիքը պաշտպանե, իրավունքն է բոլորին ու նաեւ պարտականությունը: Զարմանալին այն է, որ ավելի շատ հայեր չեն եկած:

  • Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկյան, դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք հայկական չեն:
  • Հայը նա է, ում նախնիները եղել են հայեր, ով իրեն հայ է համարում, կամ ով առաւել կապուած է հայկական, քան որեւէ այլ մշակոյթի հետ, եւ, ասպիսով, ինչ-որ կերպ զգում է իր կապուածութիւնը հայերի հայրենիքին:

Գրել կարծիք