[ Նոր գիտություն ] Արհեստական ինտելեկտի ստեղծած առաջին թրեյլերը

[ Նոր գիտություն ] Արհեստական ինտելեկտի ստեղծած առաջին թրեյլերը

Լյուկ Սթոքի ֆիլմի համաշխարհային պրեմիերան սեպտեմբերի 2-ին է: ԱՊՀ տարածաշրջանում այն մեծ էկան կբարձրանա սեպտեմբերի 8-ին:

Սուպերհամակագիչ IBM Watson-ը, որ հագեցած է արհեստական ինտելեկտով, 20th Century Fox կինոընկերության պատվերով ստեղծել է արհեստական ինտելեկտի մասին պատմող «Մորգան» ֆիլմի թրեյլերը:

Ըստ սցենարի՝ Մորգան անունով գլխավոր հերոսուհին դեռահասի դեմքով ռոբոտն է: Նա զայրույթի պահին հարձակվում է գիտնականի վրա:

20th Century Fox-ը պնդում է, որ սա առաջին նման թրեյլերն է կինեմատոգրաֆի պատմության մեջ: IBM Watson-ը վերլուծել է հարյուրավոր սարսափ ֆիլմեր, ապա առաջարկել  «Մորգան»  ֆիլմի 10 լավագույն պահերը: Այդ հատվածներով էլ մոնտաժը կատարել է IBM-ի աշխատակիցը: Համեմատության համար հրապարակվել է նաեւ մեկ այլ թրեյլեր, որը պատրաստվել է առանց արհեստական ինտելեկտի միջամտության:

Գրել կարծիք