Պայքար սենյակի «դինոզավրերի դեմ». Ահա, թե ինչպես ամառն անցկացնել առանց մոծակների խայթոցների

Պայքար սենյակի «դինոզավրերի դեմ». Ահա, թե ինչպես ամառն անցկացնել առանց մոծակների խայթոցների

Որպեսզի մոծակները չխանգարեն ու փչացնեն հանգիստը կարելի է նախապես պաշտպանիչ միջոցներ ձենարկել: newmag-ը մոծակներին վանող մի քանի մեթոդ է առաջարկում:

Ամառը սկսված է, պիկնիկներն ու վիքենդը քաղաքից դուրս անցկացնելու սեզոնը` բացված: Բնության գրկում մի քանի ժամ լիարժեք անցկացնելուն կարող է միայն մեկ բան խանգարել` մոծակների տզզոցն ու խայթոցը: Հատկապես մլակների խայթոցը վտանգավոր կարող է լինել ալերգիկների համար: Մի ծակոց ու հանգիստը կարելի է համարել չստացված, հավաքել իրերն ու վերադառնալ տուն: Չնայած այստեղ ևս ապահովագրված չենք: Մոծակները կարող են օգտվել առիթից` սենյակի բաց պատուհանից ներս խուժեն ու ամբողջ գիշեր խայթեն:

Պարզվում է` ծիտրոնի հոտը մոծակները չեն հավանում:  Պատուհանագոգին կամ  սենյակի անկյուններում մի քանի ճյուղ ծիտրոն դրեք: Այս կանաչին թույլ չի տա, որ մոծակները մոտենան ձեզ:

Բամբակը թրջեք  էվկալիպտի, ուրցի, անանուխի, կամֆորայի եթերայուղով, ապա կախեք պատուհանի մոտ կամ էլ դրեք անկողնու կողքին: Կարելի է նաև բամբակը քսել մարմնի բաց հատվածներին, որպեսզի խուսափեք մոծակների խայթոցներից:



Տանը սենյակային որոշ բույսեր պահեք: Լավանդան, ռեհանը, խորդենին վանում են մոծակներին: Երկուսը մեկում` գեղեցիկ ինտերիեր, կանաչ անկյուն և մոծակներից մաքուր տարածք:

Կիտրոնը մեջտեղից կիսեք ու մեխակով զարդարեք: Կարելի է այն պահել մահճակալի կողքին ու հանգիստ քնել ամբողջ գիշեր: Կիտրոնի ու մեխակի միախառնված սուր բույրերը կվանեն մոծակներին:

Բնության մեջ մի շարք միջոցներ կիրառելը հարմար չէ: Բնությունն ունի իր կանոները: Կարելի է փոքրիկ խարույկ  վառել ու եղևնու կոներ գցել մեջը: Դրանց հոտը հետ կպահի մոծակներին:

Անտառ գնալիս կիպ հագուստը ցանկալի չէ: Հագեք թույլ թափվող երկարաթև շապիկներ ու տաբատներ:

Խուսափեք այն վայրերից, որտեղ ջրափոս կա ու ջրի վրա արդեն բորոբոսի շերտ է: Նույնիսկ տանը ամանի մեջ ջուրը երկար ժամանակ մի պահեք: Մոծակները սիրում են հավաքվել ջրի վրա:

Գրել կարծիք