Լեգենդար բազուկների վերջին ջղաձգումը. 15 «նոկաութ» Մուհամեդ Ալիից

Լեգենդար բազուկների վերջին ջղաձգումը. 15 «նոկաութ» Մուհամեդ Ալիից

74 տարեկանում մահացել է Մուհամեդ Ալին: newmag-ն առանձնացրել է լեգենդար բռնցքամարտիկի լավագույն խոսքերը, որոնք խորհուրդ են սկսնակ մարզիկների համար, գրպանի ուղեցույց` թե ինչպես լինել բարի մարդ:

Եթե դուք ցանկանում եք հաղթել ինձ, արթնացեք եւ ներողություն խնդրեք:

Ես ատում էի մարզումներիս յուրաքանչյուր րոպեն, բայց ինքս ինձ ասում էի. «Մի լքիր մարզադահլիճը, որպեսզի կյանքիդ մնացած տարիներն ապրես որպես չեմպիոն»:

Մարդ, որը չունի երևակայություն, չունի թևեր:

Սուպերմենին ամրագոտիներ պետք չեն:

Տարիքն այն է, ինչ դու մտածում ես։ Դու այնքան տարեկան ես, որքան կարծում ես որ կաս։

Ընկերությունը… դուք դա չեք կարող սովորել դպրոցում: Բայց եթե չեք կարողացել հասկանալ ընկերության իմաստը, ոչինչ էլ չեք սովորել:

Իմ միակ մեղքն այն է, որ ես չեմ հասկանում, թե որքան մեծագույն եմ ես:

Ես հաշվել եմ` ստացել եմ 20.000 հարված դեմքիս, բայց դրանցով ես աշխատել եմ միլիոններ: Գուցե ես դանդաղ եմ խոսում, բայց իմ միտքն արագ է աշխատում:

Լռությունը ոսկի արժե, երբ դու չես կարողանում ճիշտ պատասխան մտածել:

Երբ դու կարող ես ծնկի բերել աշխարհի ցանկացած մարդու, երբեք չես կարող իմանալ` ինչ է խաղաղությունը:

Ես ասել եմ, որ մեծագույնն եմ, բայց երբեք չեմ ասել, թե ամենաիմաստունն են:

Կյանքն այնքան, այնքա˜ն կարճ է: Աստվածաշունչն ասում է` դա նման է գոլորշու.

Մի հաշվեք օրերը, օրերը դարձրեք հաշվելի:

Երազանքներն իրականություն դարձնելու լավագույն ճանապարհն արթնանալն է:

Ճախրիր ինչպես թիթեռ, խայթիր` ինչպես մեղու:

Գրել կարծիք