Վայրի բնություն 2016. National Geographic-ի լավագույն լուսանկարները

Վայրի բնություն 2016. National Geographic-ի լավագույն լուսանկարները

National Geographic ամսագիրը հայտարարել է «Վայրի բնություն 2016» լուսանկարչական մրցույթի հաղթողներին: newmag-ն առաջարկում է վերհիշել վայրի բնության 2016-ի լավագույն լուսանկարները:

  • «Սարդինաների քայլքը». Լուսանկարը առաջին հորիզոնականն է զբաղեցրել նաև «Վայր» և «Գործողություն» անվանակարգերում: Միգրացիոն գաղթի ժամանակ Վայրի ափի մոտ սարդինաները դառնում են դելֆինների գլխավոր որսը: Նրանց նաև հետապնդում են գիշատիչ թռչունները, ովքեր հետևում են դելֆինների որսին, որից հետո 30-40 մետր բարձրությունից մխրճվում են ջրի մեջ և որսում ձկներին:


  • «Հյուրասիրություն մեդուզայով». «Գործողություն» անվանակարգում ժյուրիի հատուկ մրցանակ: Լուսանկարիչ Սկոտ Պորտելլին նկատել էր մեդուզայի վրա հարձակվող կրիան: Մի քանի րոպե անց նրան էր միացել նաև երկրորդ կրիան, և տպավորությունն այնպիսին էր, որ պարանի ձգում են խաղում:


  • «Ագռավը հետապնդում է մալայան ձկնակեր բուին». Հատուկ մրցանակ «Կենդանիների պորտրետներ անվանակարգում»: Նկարահանվել է Սինգապուրում: Լուսանկարչի խոսքով, հետապնդումը տևել է երկու վայրկյանից էլ պակաս:


  • «Կենաց պայքար». «Պեյզաժ» անվանակարգում առաջին հորիզոնականը: Լուսանկարիչ Ջեյկոբ Կապտեյնը մեկ ժամից ավելի անցկացրել է սառը ջրում, որպեսզի ստանա այս լուսանկարը:


  • «Վայրի սահադաշտ». Լուսանկարում Ալպերն են:


  • «Հպարտ Մայրիկը».  «Կենդանիների պորտրետներ» անվանակարգում երկրորդ հորիզանական: Պուտավոր թառ-սիրամարգի էգը պաշտպանում է իր ձագերին:


  • «Ֆեյսբուքի շտաբ-բնկարանի սահմաններից անդին». «Շրջակա միջավայրի խնդիրները» անվանակարգի երկրորդ մրցանկակակիր: Սան-Ֆրանցիսկոյի ծոցում աղի ակտիվ շահագործվում է աղի հանքը: Քրիս Մաքքեյնը սա լուսանկարել է Ֆեյսբուքի Շտաբ-բնկարանի անիմջապես հարևանությամբ:


  • «Տուպիկի տաղավար».  «Կենդանիների պորտրետ» անվանակարգում երրորդ հորիզոնական:


  • «Անտառային հրդեհ լողափին». Ժյուրիի հատուկ մրցանակ «Էկոլոգիական խնդիրներ» անվանակարգում:


  • «Կյա՞նք, թե՞ մահ». «Էկոլոգիական խնդիրներ» անվանակարգում առաջին հորիզոնական: Արջի մարմինը գտնվել է Շպիցբերգի հյուսիսում: Հստակ պարզ չէ, ինչից է սատկել արջը` սովից, թե ծերությունից:


«Տոքսիկ դատարկություն». «Էկոլոգիական խնդիրներ» անվանակարգում երրորդ հորիզոնական: Լուսանկարն արվել է հատուկ միկրոսկոպի օգնությամբ:


  • «Խաղաօվկիանոսյան փոթորիկ». «Պեյզաժ» անվանակարգում երրորդ հորիզոնական: Լուսանկարն արվել է 2016-ին, Պանամայի հարավային ափից մի քանի կմ հեռու: Անլուսին գիշերվա երկնքում լույսի միակ աղբյուրը փոթորկի մեջի կայծակն է:


  • «Ամերիկյան ծաղիկներ». Ժյուրիի հատուկ մրցանակ «Շրջակա միջավայրի խնդիրներ» անվանակարգում: Այստեղ` Գրենլանդիայի արևելքում է 1947-ին տեղակայված եղել ԱՄՆ Օդային զինուժի կայանը:


  • «Մեծ սպիտակ ձկնկուլները թռչում են». «Գործողություն» անվանակարգում երրորդ հորիզոնական: 1921-ին Հունգարիայում մնացել էր միայն 31 զույգ ձկնկուլ: Այսօր այս թռչուններից երկրում ապրում է ավելի քան 3000 զույգ:


  • «Ոչ ձյու՞ն, ոչ սառու՞յց». Երրորդ հատուկ մրցանակ «Էկոլոգիական խնդիրներ» անվանակարգում: Միայնակ արջը նստած է Բարտեր Այլանդի ափին (Ալյասկա):


  • «Ընկերությունը տարբերություն չի ճանաչում». «Կենդանիների պորտրետ» անվանակարգում երրորդ հորիզոնական: Լուսանկարը արվել է Լաս Ռոսասում, Իսպանիա:


  • «Կտանեմ քեզ հետս». «Կենդանիների պորտրետ» անվանակարգում առաջին հորիզոնական: Լուսանկարը արվել է Հնդկաստանում:


  • «Կանաչ, երջանիկ մետեոր». Ժյուրիի հատուկ մրցանակ «Պեյզաժ» անվանակարգում:

 

Գրել կարծիք