newmag-ի և գործընկերների անակնկալը Վերականգնողական կենտրոնի երեխաներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

newmag-ի և գործընկերների անակնկալը Վերականգնողական կենտրոնի երեխաներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

newmag ամսագիրը, Լոֆթ կենտրոնն ու Արարատյան հայրապետական թեմը բարեգործական յուրահատաուկ ակցիա են անցկացնում:

Օրհնությունից հետո միայն` ալյուրը, ձուն ու կարագը խառնելու հերթն է: Խոհանոցում մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչներ են: newmag ամսագիրը, Լոֆթ կենտրոնն ու Արարատյան հայրապետական թեմը բարեգործական յուրահատաուկ ակցիա են անցկացնում:

Քաղցրավենիքը Հանրապետական վերկանգնողական կենտրոնի երեխաների համար է: Այստեղ բուժօգնություն են ստանում նյարդային և ոսկրամկանային համակարգերի խնդիրներով երեխաներ, կատարվում է նաև սոցիալ-հոգեբանական վերականգնում: Վերականգնողական կենտրոնի հսկողության տակ են 4000 հիվանդներ, տարեկան ավելի քան 800 հիվանդ ստանում է վերականգնողական ստացիոնար բուժում:

Բարեգործական ակցիան եռափուլ է: Բացի տնական գաթաներից երեխաները ստացան տոնական-նվեր բացիկներ, նրանց համար կազամկերպվել էր նաև թատերական ներկայացում:

 

Գրել կարծիք