Ինչպե՞ս ու ի՞նչ նվերներ պատրաստել սիրելիների համար

Ինչպե՞ս ու ի՞նչ նվերներ պատրաստել սիրելիների համար

Ընկերների ու հարազատների համար Ամանորի նվերներ գնելը հաճելի, բայց միևնույն ժամանակ շատ պատասխանատու գործընթաց է: Ինչպես ճիշտ ընտրություն կատարել և  ինչ նվերներ գնել:

Դեկտեմբերին խանութներում  հաճախորդների թիվը մոտ 15-20 %-ով ավելանում է: Մոտ 15%-ով ավելանում է Ամանորի ապրանքների, զարդերի, կոսմետիկայի, տեխնիկայի, խաղալիքների վաճառքը: նվերը ընտրելիս պետք է հիշել, որ  ոչ բոլոր նվերների համար կատարված ծախսերն են արդարացված և ձեռք բերած ոչ բոլոր նվերներն են դրական էմոցիաների առիթ հանդիսանում: Որոշ նվերներ առաջացնում են նույնիսկ անհարմարություն և հիասթափություն: Ինչպե՞ս խուսափել այս երևույթից:

Որքա՞ն գումար ծախսել նվերներ  գնելիս

Մեկը կարող է նվերի համար ծախսել ամբողջ աշխատավարձը, մյուսը՝ աշխատավարձի շատ չնչին մասը: Ինչքան գումար ծախսել հարցն, իհարկե, շատ անհատական է, քանի որ մոտեցումներն են տարբեր: Պարզապես պետք է հիշել, որ նվերներից բացի,  Ձեզ գումար է անհրաժեշտ նաև Ամանորի խնջույք պատրաստելու և զվարճանքներին մասնակցելու համար: Տարվա ընթացքում ճիշտ կլինի պլանավորել որոշակի գումար, որը նախատեսում եք ծախսել նվերների համար: Կարելի է կազմել տարեկան ծախսերի պլան՝ հաշվի առնելով նախորդ տարվա ծախսերի վիճակագրությունը:

Կա նվերների մի շարք, որն ուղղակի անիմաստ ծախս է, օրինակ տարատեսակ հուշանվերները: Որոշակի տվյալներով յուրաքանչյուր երրորդ գնված նվերը անիմաստություն է: Նման գնումներն իրականանում են էմոցիոնալ ազդեցության կամ գումարի սղության պատճառով: Արագ գնեց, նվիրեց և մոռացավ: Հետո նրանք նույն արագությամբ մոռացվում են նաև այդ նվերը ստացողի կողմից: Մի կողմ են նետվում կամ վերանվիրվում են:

Ներկայում ինչ-որ մեկին զարմացնել թանկ նվերով, մեղմ ասած, բարդ գործ է: Թանկարժեք նվերները  նույնիսկ անհարմարություն են առաջացնում ստացողի համար, երբ նա գիտակցում է, որ ստացած նվերը նվիրողի հնարավորություններից դուրս է:

Եվրոպայում ընդունված չէ նվերների վրա մեծ գումարներ ծախսելը: Նվերը պետք է թանկարժեք չլինի, այն պետք է լինի ինքնատիպ:  Կարևորն անհատական մոտեցումն  է: Նվերը մի յուրատեսակ կոմպլիմենտ է: Ամենաարժեքավորը դիտվում են յուրահատուկ, հեղինակային նվերները՝ պատրաստված հենց հասցեատիրոջ համար: Դա կարող է լինել տոնական տորթը, ինչ-որ աքսեսուար՝ ձեռքով պատրաստված, բայց միանշանակ լավ որակի: Նվերի արժեքը կախված է նրանից, թե որքան ուժ և եռանդ եք նրա վրա ներդրել: Նվերի միջոցով դուք կարող եք ցույց տալ, թե որքան թանկ արժե տվյալ անձնավորությունը Ձեզ համար: Եվրոպական մշակույթում գոյություն ունի էթիկետի մի այսպիսի կանոն. մարդուն նվիրում են իր սոցիալական ստատուսին համապատասխան:

Ինչի՞ համար են ընդհանրապես  նվերները

Նվիրելը սոցիալական խաղ է, որին մենք բոլորս մասնակցում ենք: Նվերի իմաստը հարաբերությունների պահպանումն է, մի յուրատեսակ դեմոնստրացիա, ներկայացում, թե «ինչպես եմ ես քեզ վերաբերվում»,  «ինչ ես նշանակում դու ինձ համար»:

Ի՞նչ նվիրել  ընկերներին եվ կոլեգաներին

Իհարկե միանշանակ ամենաթանկ նվերները մենք պատրաստում ենք հարազատների համար, իսկ կոլեգաների համար այն պահպանվում է արարողակարգի կամ էթիկետի շրջանակներում:  Տարօրինակ է նվեր տալ մի մարդու, ով քո մտերիմների շրջանակից չէ:Մենք նույնիսկ իրավունք ունենք չընդունել նվերը, եթե կարծում ենք, որ այն մեզ ինչ-որ բանով պարտավորեցնում  է:

Մենք հարազատներին թանկարժեք նվերներ ենք անում, որովհետև գիտենք, որ համապատասխան պատասխանն ենք ստանալու, եթե ոչ նվերի տեսքով, ապա հարաբերությունների: Դա փոխանակում է:

Ինչ վերաբերում է երեխաների նվերներին, կարևոր է հիշել, որ սահմաներն այստեղ որոշում են մեծահասակները: Հիմա հոգեբաններին հաճախ դիմում են այն ծնողներն, ովքեր իրենց երեխաներին տվել են ամեն ինչ, ինչ կարողացել են և նրանք հիմա դադարել են որևէ բան ուզել: Նվերի սպասումը նաև ձևավորում է մոտիվացիոն համակարգ: Երեխաները պետք է հասկանան, թե ինչպես է կառուցված աշխարհը և «ցանկանալ ու անմիջապես ունենալը» իրականություն չէ: Լավ կլինի , որ նվերը որևէ կոնկրետ իր լինի որին սպասում է նա, գուցե նամակ է գրել ձմեռ պապիկին: Նվերի ձեռքբերման այդ սպասումը խաղ է նրանց հետ, որը ձևավորում է նրանց մոտ արժեվորելու, գնահատելու հասկացությունները:

Գրել կարծիք