#KarabakhNow. Արցախը միջազգային մամուլի գլխագրերում

#KarabakhNow. Արցախը միջազգային մամուլի գլխագրերում

newmag-ը հավաքել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցի շուրջ քննարկումների և ռեպոտրաժների քրոնիկոնը, որ հեռարձակվել է միջազգային առաջատար հեռուստաընկերությունների եթերում ապրիլի 4-ին և 5-ին:

04.04.2016

Միջազգային առաջատար լրատվամիջոցների թոփ լուրերը Արցախից են ստացվում: Արդեն մի քանի հեռուստաընկերություններ թղթակիցներ ունեն Լեռնային Ղարբաղում և Ադրբեջանում:

Russia Today-ի լրագրողը այցելել է հոսպիտալ, որտեղ բուժվում են ադրբեջանական հրետակոծությունից դպրոցի բակում վիրավորում ստացած երեխաները:

CNNը ներկայանցրել է երկու կողմերից պաշտոնական հայտարարությունները: Ադրբեջանի նախագահի` լրագրողի բնորոշմամբ` ՙանզուսպ երևակայությանը՚, հակակշռող մեկնաբանություն է տվել Դավիթ Բաբայնը: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը անգլերենով միջազգային հեռուստալսարանին պատմել է Ադրբջենի ահաբեկչական գործելաոճի մասին:

Ավելի ուշ` ամերիկյան հեղինակավոր  հեռուստաալիքը, Արցախում ռազմական գործողությունները ներկայացնելով, տեսակապ է հաստատել հակամարտող կողմերի արտգործնախարաների հետ: Առաջինը մեկնաբանի հարցերին պատասխանել է Էլմար Մամեդյարովը:

-Բաքուն իսկապե՞ս շահագրգռված է խնդրի խաղաղ կարգավորմամբ,- հարցրեցն հեռուստամեկնաբանը:

Մամեդյարովը, պատասխանից խուսափելով, երկար պատմեց Միացյալ Նահանգներում Ալիևի հանդիպումների մասին, հետո անցավ «օկուպացված» տարածքների ծեծված թեմային:  CNN-ի մեկնաբանը ընդհատեց է և տրամաբանական հարց ուղղեց Մամեդյարովին:

-Թույլ տվեք ձեզ ընդհատել: Եթե Հայաստանի աջակցությունը ստացող շրջանը 1994 թվականից սկսած լիովին ինքնուրույն է, ինչո՞ւ պետք է հիմա հարձակման անցներ:

Ադրբեջանի արտգործնախարարը նորից բողոքեց հայկական կողմի հարձակումից: Նրան ևս մեկ անգամ ընդհատելով՝ մեկնաբանը անակնկալ կերպով հարց հնչեցրեց Ալիևների ընտանիքի օֆշորային նոր սկանդալի մասին:

– Ադրբեջանի առաջին դեմքն ու ընտանիքը մեղադրվում են օֆշորային ապօրինի հաշիվներ ունենալու մեջ: Մասնավորապես 2005-ին Մեհրիբան Ալիևան հիշատակվում է որպես 2003-ին պանամական ընկերության 2 սեփականատերերից մեկը: Ալիևի աղջիկները վերահսկել են պանամական 1 ընկերություն ու ևս 2-ը Վիրջինյան կղզիներում: Ի՞նչ կասեք սրան:

Մամեդյարովը կմկմաց.

– Ճիշտն ասած, ոչ մի տեղեկություն չունեմ:

Մամեդյարովի հետ զրույցից հետո CNN-ը խոսեց նաև Լեռնային Ղարաբաղի հանրապետության արտգործնախարարի հետ: Կարեն Միրզոյանը բացարտեց.

-Սա ոչ թե տարածքային, այլ ինքնորոշման հարց է: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը 25 տարի առաջ որոշեց անկախանալ: Հիմա Բաքվի ռեժիմը ցանկանում է ոչ միայն քաղաքական, այլև ռազմական ճնշում գործադրել մեր ժողովրդի վրա:

Ուշագրավ է, որ ամերիկյան ու համաշխարհային ամենահեղինակավոր լրատվամիջոցը ԼՂՀ արտգործնախարարին ներկայացրել է որպես Մամեդյարովին իրավահավասար պաշտոնատար անձի: Սա կարելի է գնահատել որպես ամերիկյան ուղերձ Բաքվին:

Նույն օրը  France 24-ի տաղավարից սահմանային էսկալացիայի մանրամասները ներկայացրեց Ֆրանսիայում ԼՂ պաշտոնական ներկայացուցիչը: Հովհաննես Գևորգյանը մասնավորապես պատմել է Արցախի խաղաղ գյուղերի ռմբակոծության մասին:

Al Jazeera-ի անգլալեզու ծառայությունը նույնպես տաղավարային քննարկում է կազմակերպել: Մոսկվայից , Լոնդոնից ու Վաշինգտոնից միջազգային փորձագետները խոսել են ղարաբաղա-ադրբեջանական սառեցված կոնֆլիկտի թեժացման պատճաների մասին:

Ռուսական լրատվամիջոցներում էլ մասնագետների քննարկումներ են և հակամարտության գոտում աշխատող լրագրողների ռեպորտաժները:

05.04.206

Թեժ քննարկում ռուսական առաջին ալիք եթերում.փորձագիտական մեկնաբանությունները ընդհատվում էին բղավոցերով: Ռուսական եթերում աղմկողները հիմնականում ազգությամբ ադրբեջանցի և թուրք վերլուծաբաններ էին, նրանք այդպես պատասխանում էին հայ և ռուս փարձագետների հիմնավոր փաստարկներին:

Հայերն ունակ են պաշտպանել իրենց հողերը անկախ ռազմական տեխնիկայի քանակից: Դա ապացուցել են դեռ 90-ականներին` Ժամանակը ցույց կտա հաղրոդման տաղավարում հնչող գլխավոր մեսիջներն են: Իսկ թե ո՞վ է պատերազմ սանձազերծողը` վերլուծաբանները կասկած չունեն` պարտվողը:

Ռուսաստանում տաղավարային քննարկումներին զուգահեռ, Ադրբեջանում էլ վռնդում են ռուս լրագրողներին: Մասնավորապես` ալիևյան խոսքի ազատության մամլիչի տակ են ընկել LifeNews-իթղթակիցները: Նրանք նախօրեին ցույց էին տվել` ինչպես են սահմանամերձ ադրեբջական գյուղերի բնակիչները լքում բնակավայրերը:

Ռուսական մեդիայից բացի, արցախյան հակամատրության էությունն ու տեղի ունեցող իրադարձությունները փորձում է հասկանալ նաև եվրոպական մամուլը: Երբ CNN-ը Էլդար Մամեդյարովին հավասար պաշտոնակատար ներկայացրեց ԼՂ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանին, նույն կերպ վարվեց նաև France 24-ի անգլալեզու ծառայությունը: Ֆրանսիայում Արցախի պաշտոնական ներակացուցիչ Հովհաննես Գևորգյանի խոսքին պատասխանում է Ադրեբջանի դեսպանը Ֆրանսիայու

 Deutsche Welle-ն իր հերթին հեռարձակում է հավասրակաշռված իրադարձային ռեպորտաժներ: Նույնկերպ աշխատում է նաև իտալական Rai News-ը:

Գրել կարծիք