Վերդենի ճակատամարտը. No Pasarán!

Վերդենի ճակատամարտը. No Pasarán!

Պատմության մեջ առաջին մարդկային մսաղացը Փարիզի քթի տակ: Սկզբում հանուն հաճույքի, վերջում հանուն հայրենիքի` սարսափելի ու տարօրինակ պայքար Վերդենյան ամրոցի պատերի տակ: newmag-ի Պոստ Ֆակտումը Վերդենի ճակատամարտի մասին:

No pasaran` իսպաներենից թարգմանաբար նշանակում է նրանք չեն անցնի: Սա Վերդենի ճակատամարտի ամենահայտնի թեւավոր խոսքն է, որ Ռոբեր Նիվելն օգտագոծեց, չնայած հետո այն վերագրվեց իր ղեկավար Ֆիլիպ Պետենին:

warԱռաջին աշխարհամարտի սկզբին պետությունների երկու մեծ բլոկ նախապես մշակված հատուկ պլանով դուրս եկան միմյանց դեմ: Սա պատերազմ էր, որտեղ գերտերությունները փորձում էին վերաբաժանել աշխարհը: Պատերազմի ընթացքը անընդհատ ստիպում էր փոխել ու վերափոխել պլանները:

Առաջին աշխարհամարտի  սկզբում Եվրոպան ուղղակի էքստազի մեջ էր: Մոբիլիզացիա էր ոչ միայն Ֆրանսիայում: Եվրոպացիները ուրախությամբ էին գնում արյուն հեղելու, ասես գնում էին արկածախնդրության:

Գերմանական կայսրության զինվորները ևս վստահ քայլերով էին ճակատ մեկնում: Նրանք հույս ունեին, որ պատերազմը կլինի հաղթական ու կարճ: Սա տղամարդկանց պատերազմն էր` տղամարդկանց դեմ: Բոլորը ցանկանում էին հավատալ, որ սկսվում է նոր դարաշրջան, իսկ իրենք փոփոխությունների մասն են լինելու:

Գերմանիան նախապատրաստվում էր արդյունաբերական դարաշրջանի առաջին պատերազմին: Ոչ ոք դեռեւս չէր զգացել նորագույն զենքերի ուժը: Մտքերն այն զինվորների, ովքեր մեկնում էին ռազմաճակատ, մոտավորապես այսպիսին էին.

«Եվրոպան էլ ծնվեց անվերջանալի ու արյունոտ մարտերի մեջ, որոնք նրան զրկեցին դարավոր մշակույթից»:

181777-004-E41A0F77Գերմանական բլոկը պատերազմի մեջ մտավ Ադոլֆ Ֆունտ Շլիֆենի պատերազմի պլանով, համաձայն որի զորքերի գերակշիռ մեծամասնությունը պետք է  ուղղեր Ֆրանսիա, շրջանցելով  ֆրանսիական սահմանը, Բելգիայի տարածքով եւ արագ դուրս գար մինչեւ Փարիզ: Մրցակիցները, պատերազմի առաջին օրերին հասկանալով գերմանական պլանի էությունը, փորձեցին դիմակայել եւ Մառն գետի ափին շատ մեծ դժվարությամբ կարողացան կանգնեցնել գերմանացիներին եւ փրկել Փարիզը:

1916-ին Գերմանիայի գլխավոր շտաբը որոշեց հարվածի հիմնական ուղղությունը տեղափոխել արեւմտյան ռազմաճակատ, հուժկու հարվածներով Ֆրանսիան դուրս բերել պատերազմից, ապա ձեռնամուխ լինել արեւմուտքում ռուսական ուժերի ջախջախմանը:

map00-06Որպեսզի գերմանացիները կարողանան ստրատեգիական նշանակությունը պահել իրենց ձեռքում, որոշվեց հիմնական ուղղությունը դարձնել Վերդենը, որը բերդաքաղաք էր ճանապարհների հանգույցի վրա  եւ ավանդաբար համարվում էր Փարիզի դարպասը:

Առհասարակ, առաջին համաշխարհային պատերազմը աչքի է ընկնում խորը էշելոնացված պաշտպանական համակարգերի ձեւավորմամբ:

Մինչեւ այդ պատերազմելիս պետությունները օգտագործում էին հուժկու հարված ունեցող մանևրը: Եվ հենց այդպես էին  արագ արդյունքի հասնում: Առաջին աշխարհամարտում փոխվեց պատերազմի տրամաբանությունը: Ռազմաճակատը խրամատապատվեց եւ պատերազմները ավելի երկարատեւ դարձան:

Առաջին աշխարհամարտում կողմերի համար գերխնդիր դարձավ հենց խորը էշելոնացված պաշտպանությունը ճեղքելը: Ընկալումը հետեւյալն էր` հրետանին սկզբից պետք է ավերի պաշտպանական ինժեներական կառույցները, որից հետո հետեւակը գրավեր այն:


Պոստ Ֆակտում կարդացեք նաև`


Մինչեւ պատերազմը ֆրանսիացիները Վերդենը վերածել էին գրեթե անմատչելի բերդաքաղաքի: Բերդ ամրոցի արտաքին պաշտպանական գիծը մոտ 45 կիլոմետր էր: Ամրոցից դուրս կար նաեւ ամրությունների մի ամբողջ համակարգ` 112 կիլոմետր շառավղով:

Անցավ մեկ տարի: Այն, ինչն սկսվել էր որպես հայրենասիրության համընդհանուր տոն, կորավ սարսափելի, արյունալի պատերազմի խրամատներում: Դաշնակիցները եւ Գերմանիան զավթեցին ֆրանսիական հողերը:

Ջարդը դարձավ կենսակերպ, մահը` բնական: Նրանք չէին հաղթել հակառակորդին եւ պետք է մահանային արնաքամ լինելով:

Ճակատներից մեկը Մյոսե գետի երկայնքով էր ձգվում: Ֆալկենհայնը հույս ուներ, որ Ֆրանսիան ցանկացած գնով կպաշտպանի իր ամենակարեւոր ամրոցը` Վերդենը: Ֆրանսիական արյունը գետի պես հոսում էր անիմաստ հակահարվածների պատճառով::

midԳերմանացիները իրենց հարձակումը սկսեցին 16 թվականի փետրվարի 21-ին: Այդ օրը Վերդենում ավելի քան հազար գերմանական զինատեսակներ գնդակոծեցին ֆրանսիացիների դիրքերը: Ռազմական ավելի մասշտաբային բնաջնջում աշխարհում դեռեւս չէր եղել: Առաջին օրերի ընթացքում զավթիչները գրավում են մեծ տարածք: Գերմանացիները հավատում են իրենց հաղթանակին:

Վերդենի ճակատամարտը նշանավոր է եւս մեկ նորամուծությամբ: Պատմության մեջ առաջին անգամ պատերազմի ժամանակ օգտագործվեց քաղաքացիական տրանսպորտը: Պատերազմի ամենաթեժ պահին Ֆրանսիացիները կարողացան ավտոմոբիլային տրանսպորտով 190 հազար մարդ շատ արագ տեղափոխել Վերդեն:

Ֆրանսիացիներն այս ճակատամարտում ու այս պատերազմում անասելի կամք ու քաջություն ցուցաբերեցին: Ամեն մի զինվոր պայքարում էր այնպես, ինչպես կպայքարեր իր տան շեմին: Եվ ի վերջո Վերդենը հենց նրանց տան շեմն էր` մեկ քայլ էր Փարիզից հեռու:

«Սուրբ ուղի» – Բար-դե-Լյուկ – Վերդեն: Այս ճանապարհով էր հյուծվող ֆրանսիական զորքը համալրվում: Հենց նա` Ֆիլիպ Անտի Պետենն էր, որ հավատում էր իր հրանոթներին եւ կազմակերպեց դիմադրությունը: Նրա նշանաբանն էր. «Կրակը գրեթե միշտ սպանում է»: Ինչպես բոլոր ճակատամարտերում, այնպես էլ այստեղ` զինվորներին մարտի էին ուղարկում ջերմ խոսքերով:

dec-15-battle-of-verdunԵրկու բանակներն էլ դանդաղ արնաքամ էին լինում: Գրոհներ: Հակագրոհներ: Հաղթողներ չկան, կան միայն պարտվողներ: Մայիսին երկու կողմում էլ հաշվվում էր մոտ 100.000 զոհված, վիրավոր ու անհետ կորած:

Զինվորներն Վերդենը կոչում էին «Ոսկրաղաց»: Մարտն անդեմ է և երբեք չի հոգնում: ՈՒ՞ր էր կորել խիղճը:

Պրոպագանդան հայտնում էր միայն հաղթանակների մասին: «Հաջող հարձակում Վերդենի տակ»` հուլիսի 12-ին այս հաղորդագրությունը տարածեց գերմանական գլխավոր շտաբը: Իսկ իրականում դրա նախորդ օրը գեներալ Ֆալկենհայնը նահանջի հրաման էր տվել:

Oգոստոսից հետո հակահարձակման անցավ ֆրանսիական բանակը եւ շատ մեծ կորուստների գնով ի վերջո 1916-ի դեկտեմբերին գրեթե ազատագրեց դիրքերը, վերականգնեց ճակատային գիծը եւ հայտնվեց այն հատվածում, որ կար 1916-ի փետրվարին: Վերդենի ճակատամարտում ֆրանսիացիների հաղթանակին նպաստեց 2 խոշոր օպերացիա` առաջինը Բրոսիոլյան ճեղքումն էր, երկրորդը՝ Սոմայի ճակատամարտը:

vickers-machine-gun-crew-with-gas-masksՎերդենն արյունահոսում էր կես տարի: Գերմանացիները որոշում են հրանոթ կիրառել` զանգվածային ոչնչացման նորագույն միջոց: Վերդենի տակ գերմանական բանակը փորձարկեց իր զինանոցում եղած բոլոր զինատեսակները:

Վերդենը նշանավոր էր նաեւ նրանով, որ առաջին համաշխարհային պատերազմի բանակները կարող էին ամիսներով ու տարիներով կռվել, պատերազմել, բայց շոշափելի հաջողությունների չհասնել: Գազային գրոհներ էին իրականացնում երկու կողմերն էլ` սա վկայություն էր, որ 20-րդ դարը հարուստ էր լինելու սարսափներով:

Վերդեն: Մեկ միլիոն սպանվածներ ու վիրավորներ: Վերջում `երկու կողմերն էլ պարզապես հետ եկան ելման դիրքեր, ինչպես պատերազմի սկզբին  էր:

Վերդենի ճակատամարտից հետո ձախողվեց Գերմանիայի ստրատեգիական պլանը ` Ֆրանսիան պատերազմից դուրս բերել հենց 1916 թվականին: Գերմանացիները եւ ոչ միայն նրանք` ամբողջ բլոկը, կորցրեց իր ստրատեգիական նշանակությունը եւ Ֆրանսիան փրկվեց կործանումից:

 

Գրել կարծիք