Նորա Արմանի. Սիրո մասին` ժեստերով

Նորա Արմանի. Սիրո մասին` ժեստերով

2008-ից սկսած Նորա Արմանին գրեթե ամեն տարի գալիս է Հայաստան: Ներկայացումներն է բեմադրում, երիտասարդների համար դասախոսություններ կարդում ու պարզապես շփվում է հայաստանցիների հետ: Վերջին այցի ժամանակ newmag-ը ևս շփվեց դերասանուհու հետ:

Ամերիկահայ դերասանուհի Նորա Արմանին ազգակցական որևէ կապ չունի իտալական հայտնի բրենդի նախահայր Ջորջիո Արմանիի հետ: Իտալիային կապող միակ գործոնը իտալուհիներին բնորոշ ջերմությունը, կանացիությունն ու նրբագեղությունն են: Նորայի իրական ազգանունը Էսքերջյան է: Սակայն, երբ ծննդավայր Եգիտպոսից տեղափոխվել է Եվրոպա, հետո էլ ԱՄՆ, Էսկերջյանը փոխել է անգլախոսների համար ավելի հեշտ արտաբերվող ազգանվամբ: Մոր` Արմինեի, անունը վերածել է Արմանի ազգանվան:

– Դերասանական կարերան Դուք սկսել եք Հայաստանում: Ինչպե՞ս հետո հասաք ամերիկյան թատերաբեմեր:

– Ծնվել եմ Եգիպտոսի Գիզա քաղաքում, նահապետական հայ ընտանիքում: Մանկուց երազում էի մեծ բեմերի մասին, ոգեշնչվում է Եգիպտոսի թատրոնների ներկայացումներով: Հայրս, իհարկե, դեմ էր իմ նախընտրությանը: Երազանքս միայն հրաշքով կարող էր դառնալ իրականություն: Այդ հրաշքը դարձավ մեր ընտանիքին լավ ծանոթ դերասան Ժիրայր Փափազյանը: Ժիրայրը Երևանի թատերական ինստիտուտում էր սովորում, երբ առաջարկեց ինձ գալ Երևան և փորձել հնարավորություններս իր ներկայացման մեջ: Եկա, խաղացի, Ժիրայրը հավանեց ու ամուսնացանք Ժիրայրի հետ: Դրանից կարճ ժամանակ անց տեղափոխվեցինք Լոնդոն: Այդ ընթացքում Ժիրայրի ծնողները Եգիպտոսից տեղափոխվել էին ԱՄՆ: Լոնդոնի բիզնես դպրոցն ավարտելուց հետո, մենք էլ տեղափոխվեցինք Լոս Անջելես:

– Հոլիվուդը Ձեզ ջե՞րմ ընդունեց:

– Հոլիվուդյան աստղերի պահանջները շատ խիստ էին: Նորեկներին դերեր գրեթե չէին տալիս: Իսկ գլխավոր դերերը տալիս էին միմիայն ամերիկյան ակցենտ և ամերիկյան արտաքին ունեցողներին:

Ստիպված է բավարարվել փոքրիկ դերերով` հեռուստասերիալներում:

Բայց Ժիրայրն այդպես էլ չհամակերպվեց ամերիկյան ապրելաոճին: Տեղափոխվեցինք Փարիզ, Ժիրայրի երազանքի քաղաք: Չխալվեցինք: Փարիզում հաջողեցի, կարողացա զբաղվել պրոդյուսինգով, սեփական ընկերություն բացեցի, միևնույն ժամանակ խաղում էի բեմում:

– Սփյուռքահայերի շրջանում ընդունված է արտասահմանում հաջողության հասնել և հետո միայն այցելել Հայաստան: Դուք նո՞ւյնպես այդ ճանապարհն եք ընտրել:

– Դասական մոտեցում է: Այո, ես էլ այդպես վարվեցի: Բայց իմ հաջողության սկիզբը համընկավ Հայաստանում ամենաբարդ ժամանկների հետ: 90-ականների սկիզբն էր, երբ վերադարձա Երևան: Անսովոր էր  մայրաքաղաքն այդքան մռայլ և անգույն տեսնելը: Այդ ժամանակ Միքայել Դովլաթյանն ինձ առաջարկեց մի դեր իր «Լաբիրինթոս» ֆիլմում: Համաձայնեցի: Լավագույն դերասանուհի անվանակարգում արժանացա մրցանակի:

13020034_784601498337810_12275520_n

– Դուք սիրո՞ւմ եք շտապել:

– Ատում եմ միապաղաղությունը: Մշտապես ապրում եմ փոփոխություններով, մի աշխարհից տեղափովում եմ մեկ այլ աշխարհ, միջավայր: Եվ ամենուրեք սկսում եմ զրոյից: Չշտապել այդ պարագայում չի կարելի: Շտապելով ձեռք եմ բերում նոր արժեքներ: Այդ տեմպը, այն, ինչ ստեղծում եմ` երջանկացնում են ինձ: Բայց նույնիսկ ամենաակտիվ ու բարդ պահերին հիշում եմ ոսկե կանոնը` սիրել սեփական անձը, մտերիմներին ու աշխատանքը: Այդպես պահպանում եմ ներքին ներդաշնակությունը:

– Ո՞րն է ավելի նախընտրելի Ձեզ համար` մարմնի՞ լեզուն, թե խոսքը:

– Ժեստերի և մարմնի լեզուն իմնանալն անհրաժեշտ է կյանքի բոլոր վիճակներում: Դա առավել ևս կարևոր է դերասանների ու մենեջերների համար: Մարդիկ body language-ը ենթագիտակցորեն ավելի հաճախ են կիրառում, քան խոսքը:

Միացյալ Նահանգներում շատերը մարմնի լեզվի նրբությունների հատուկ դասեր են անցնում: Դասավանդում եմ նաև ես:

Body language-ի հմտությունները սովորել եմ Կալիֆոռնիայում, հետո էլ կիրառել լոնդոնյան բեմերում և այն էլ սպիտակ դիմակով: Պատկերացնո՞ւմ եք, ինչպես էին ընդգծվում մարմնիս շարժումները: Body language-ը հասկանալու համար երիտասարդներին խորհուրդ եմ տալիս նախ ուսումնասիրել իրենց մտերիմների բնավորությունն ու շարժումները:

– Մտերիմներին շատ ուսումնասիրելիս կարող ես նաև հիասթափվել… Ո՞րն էր Ձեր և Ժիրայր Փափազյանի բաժանման պատճառը:

– Մեր դեպքում ուսումնասիրությունը հանգեցրեց ոչ թե հիասթափության, այլ երկու նոր, համատեղ ընտանեկան կյանքի համար չհամապատասխանող անձանց ծնունդով: Ես ու Ժիրայրը երկար ժամանակ պայքարում էինք և միասին էինք միմիայն փոխզիջումների շնորհիվ: Բայց չդիմացանք ու բաժանվեցինք: Հիմա ընկերներ ենք ու լավ գործընկերներ: Ամուսինս` Արեդը, նույնպես Ժիրայրի հետ գործակցում է տարբեր նախագծերում: Արեդը իմ առաջին, մանկական սերն է եղել: Երկարատև բաժանումից հետո մենք դարձյալ միասին ենք և արդեն ապրում ենք Նյու Յորքում:

Գրել կարծիք