[ 2017-ի բյութի թրենդները ] Դիմահարդարման նոր ոճ` nude

[ 2017-ի բյութի թրենդները ] Դիմահարդարման նոր ոճ` nude

newmag-ը սկսում է պատմել եկող սեզոնի ամենաթրենդային բյութի հնարքների մասին:

Դիմահարդարման թրենդներից գլխավորն ու անխախտը շարունակում է մնալ առողջ ու թարմ դեմք ունենալու կանոնը: Իսկ եթե առողջ մաշկի հետ ունենաք նաև երկար թարթրիչներ ու թեթև ներկված շրթունքներ, կլինեք գեղեցիկ ու մոդայիկ:

Փայլող աչքերն ու փափուկ շրթունքները բնական տեսք կհաղորդեն ամեն մի դիմահարդարման, հենց այդպիսի մեյք ափն էլ կլինի 2017-ի գլխավոր թրենդը: Դիմահարդարման բնական ոճը կոչվում է nude: Ցուցադրությունների մեծ մասի ժամանակ աղջիկները, կարծես, հենց նոր վերադարձած լինեն ծովից` առանց դիմահարդարման ու թարմ:

nude էֆեկտը ստանալու համար բավականաին ջանքեր են պետք: Նման մեյք ափը անթերի կլինի միայն այն դեպքում, երբ ունենաք հարթ մաշկ ու խնամված ունքեր: Մաշկը պետք է լինի թարմ, խնամված, խոնավ: Աչքերի տակ ոչ էսթետիկ փոսերը, դեմքի թեթև կարմրությունները, պզուկները պետք է հնարավորինս թաքցնել:


Առողջ ու խնամված մաշկ` թեթև փայլով

Վերադարձ ակունքներին կամ հոնքերի նոր բյութի-թրենդը


Ոճաբանները խորհուրդ են տալիս հաստ ու բնական, բայց խնամված ունքեր, թեթև ներկված թարթիչներ, դեմքի լավ տոն եւ ծիրանագույնին մոտ կամ բաց վարդագույն այտեր: Կոպերին նույնպես պետք է քսել մարմնագույնին մոտ ստվերաներկ` բաց մարմնագույն, ավազագույն, վարդագույն, ծիրանագույն, ինչպես նաև բաց շագանակագույն: Շրթունքների համար խորհուրդ է տրվում օգտագործել աչքերի ստվերաներկին մոտ երանգներ:

Որոշ դիմահարդարներ խորհուրդ են տալիս շրթներկի գույնն ընտրելիս օգտագործել որոշ վառ շեշտադրումներ`օրինակ, ներքևի շրթունքի կենտրոնում ավելացնել մի քիչ ոսկեգույն, կամ ավելի մուգ փայլուն որևէ երանգ, սադափագույնը նույնպես կարելի է օգտագործել: Աչքերի դիմահարդարմանը կարելի է ավելացնել նաև խնամքով ու գեղեցիկ նկարված  պաստելային գույների սլաքներ:

Գրել կարծիք