Սվյատոսլավ Վակարչուկ. Մեր ժողովուրդներն ունեն բարդ պատմություն. և՛ մեզ, և՛ ձեզ ճնշել են

Սվյատոսլավ Վակարչուկ. Մեր ժողովուրդներն ունեն բարդ պատմություն. և՛ մեզ, և՛ ձեզ ճնշել են

Սեփական երկրի մշակույթի և լեզվի իսկական դեսպան Սվյատոսլավ Վակարչուկը երևանյան ցնցող համերգից առաջ հարցազրույց էր տվել newmag-ին:

БезМеж.Առանց սահման: Անսահման: Անսահման դրայվով և էներգետիկ, անսահման հուզիչ և անկեղծ: Խոսքս իհարկե իմ սիրելի խմբի` Օկեան Էլզիի և Սվյատոսլավ Վակարչուկի մասին է: Վակարչուկը ֆենոմենալ երգիչ է: Ամեն անգամ նա այնպես է երգում, կարծես վերջին անգամ լինի: Զգացմունքայնությունը և անկեղծությունը հաճախ այնքան շատ են, որ թափանցում են սրտի ամենախորը անկյունները, նույնիսկ այն դեպքում, երբ հնարավոր է՝ դուք չեք հասկանում նրա երգի ուկրաիներեն տեքստերը: Երևի հենց այդ պատճառով նրա փառքը այնքան մեծ է , որ չի ճանաչում ո՛չ պետական, ո՛չ լեզվական սահմաններ:

70-for-print-672

– Մի քանի օր առաջ լույս է տեսել Ձեր նոր “БезМеж” ձայնասկավառակը: Ինչպիսի՞ն է այն Ձեզ համար:

– Չգիտեմ, պարզապես ռոք-ալբոմ է: Մի քննադատ փորձել էր մեզ «կծել» և գրել էր, որ այս ալբոմում որևէ նոր բան չկա: Բայց նա մեզ ամենևին չվիրավորեց, որովհետև մենք չէինք պատրաստվում նոր խոսք ասել երաժշտության մեջ: Մենք ուզում էինք պարզապես ցույց տալ 11 ազնիվ երգ՝ կյանքի, սիրո և հնարավոր է՝ մի քանիսը պատերազմի մասին, և մարդկանց տալ նոր, դրական լիցքեր: Ստեղծագործելը ոչ միշտ է նշանակում նոր ձև փնտրել: Երբեմն նույն ձևի մեջ կարելի է գտնել տարբեր բովանդակություն և նույնիսկ տալով նույն բովանդակությունը՝ տալ նոր էներգետիկ հղում: Կարծում եմ` հենց այդպես է ստացվել “БезМеж” ալբոմում:

– Նոր ձայնասկավառակում ինձ ամենից շատ դուր է գալիս հենց “БезМеж” երգը և դուր է գալիս հենց իր անկեղծությամբ: Դուք հարցազրույցներում միշտ խուսափում եք անձնական հարցերից, իսկ երգերում չափից շատ անկեղծ եք:

– Երգերը քո անկեղծության պատկերավոր արտացոլանքն են, իսկ հարցազրույցներում, որտեղ կան պլանավորված հարցեր, ցուցակներ, անուն-ազգանուններ, անկեղծությունը գռեհկացնում է:

70-for-print-677

– Ուզում եմ  հարցնել “БезБою” երգի ֆենոմենի մասին: Դուք ունեք երևի թե տասնյակ նույնքան հզոր երգեր, բայց հենց “БезБою”-ն է դարձել ամենահայտնի հիթը: Ինչո՞ւ էայդպես:

– Իրականում այդպես է միայն Ուկրաինայի սահմաններից դուրս: Ուկրանիայում դա չէ մեր ամենահայտնի երգը: “Друг”, “На небі”, “Відпусти” երգերը նույնքան հայտնի են: Կարծում եմ՝ կա մի քանի պատճառ. Նախ և առաջ` անվանումը նմանատիպ է հնչում ուկրաիներեն և ռուսերեն, այդ պատճառով ավելի հասկանալի է շատերի համար:

-2008-ին, երբ ռուս-վրացական պատերազմի ժամանակ վերադառնում էի Բաթումից, ռադիոյով այդ երգը հնչեցնում էին ամեն 20 րոպեն մեկ:

– Տեսնո՞ւմ եք՝ իսկապես շատերին է այն հոգեհարազատ: Ես բազմիցս տեսել եմ այս երգի շատ անսպասելի կատարումներ Ռուսաստանում և Ուկրաինայում:

– Բոլորին հայտնի է Ձեր հստակ քաղաքական և սոցիալական դիրքորոշումը: Բայց Ձեր երգերի մեծ մասը սիրո մասին է. Ինչո՞ւ:

– Որովհետև դա մարդու կարևորագույն զգացմունքն է:Ամեն ինչ սկսվում է սիրուց, և նույնիսկ քաղաքականությունն ու դրա հարուցած խնդիրները սիրո բացակայության պատճառով են:

– Եթե Դուք ապրեիք ոչ թե Կիևում, այլ օրինակ՝ Ցյուրիխում կամ Ռեյկյավիկում, ավելի ապոլիտի՞կ կլինեիք:

– Կարծում եմ` այո: Դու քո քաղաքական դիրքորոշումն ի հայտ ես բերում այն ժամանակ, երբ չես կարող այն ի հայտ չբերել: Ազատ արվեստագետ լինելու հնարավորությունն ավելի մեծ է կայացած հասարակության մեջ:

70-for-print-673

– Դուք բազմիցս սեր եք խոստովանել դուդուկի հանդեպ, մենք անվերջ սիրում ենք Ձեր երաժշտությունը. Ո՞րն է մեր ընդհանարությունը, ինչո՞ւ ենք մենք մշտապես հետաքրքրվում միմյանցով:

– Մեր ժողովուրդներն ունեն բարդ պատմություն. և՛ մեզ, և՛ձեզ ճնշել են: Սա անշուշտ թողել է իր ազդեցությունը: Կարծում եմ՝ մեր ժողովուրդներն այսօր՝ 21-րդ դարում, ուզում են  նոր կյանք կառուցել:

– Ուկրանիան հայտնի է իր որակյալ երաժշտությամբ: Ուկրաինացի երաժիշտների արդեն մի քանի սերունդ գտել է իր լսարանը՝ նաև Ուկրաինայի սահմաններից դուրս: Նոր անուններ կա՞ն: Ի՞նչ խորհուրդ կտաք` ո՞ւմ կարելի է հետևել:

– Շատ են լավ ռոք-խմբերը: Ինձ դուր է գալիս Viviene Mort խումբը, հետաքրքիր է Один в каноэ խումբը: Կա մի աղջիկ, որի պրոդյուսինգով մենք ենք զբաղվում`Христина Соловій. ժողովրդական և փոփ երաժշտության համադրություններ է կատարում: Շատ հետաքրքիր է Вагонаважатий խումբը, մեր խմբի նախկին դաշնակահար Դիմա Շուռովի Pianoboy նախագիծը:

70-for-print-676

– Ո՞րն է ուկրաինական երաժշտության ֆենոմենը:

Մենք մոտ ենք Արևմուտքին, և հնարավոր է` երաժշտական առումով սնվել ենք Արևմուտքից: Բացի այդ, ուկրաինական երաժշտությունը շատ մելոդիկ է: Կարծում եմ` այս երկու գործոնների միասնությունը լավ  արդյունք է տվել:

-Նաև կարծում եմ`  հենց լեզվի կառուցվածքը շատ երաժշտական է…

Լեզվի կառուցվածքը և ընդհանրապես ուկրաինական մեղեդայնությունըԿարծում եմ` ամեն ինչ գալիս է ժողովրդական երաժշտությունից և՛ Ուկրաինայում, և՛ Հայաստանում, և՛Ամերիկայում. այնտեղ նույնպես բլուզից ու քանթիրից է դուրս եկել ամբողջ փոփ երաժշտությունը:

– Դուք ազգայինը միաձուլում եք ժամանակակից երաժշտության հետ:

Այո, իմ կարծիքով այդ կերպ այն ավելի շատ ունկնդիրներ կգտնի, իսկ այդ երաժշտությունը արժանի է, որ հնարավորին չափ շատ մարդ այն լսի:

– Այդ առումով շատ հետաքրքիր է ուկրաինական “Onuka” նախագիծը:

– Իսկապես “Onuka”-ն շատ հետաքրքիր նախագիծ է: Դրա հեղինակը շատ տաղանդավոր երաժիշտ Եվգենիյ Ֆիլատովն է` Ջամալայի եվրատեսիլյան երգի երաժշտական պրոդյուսերը:

70-for-print-675

– Ըստ Ձեզ` Ջամալայի հաղթանակը Եվրատեսիլում պայմանավորվա՞ ծ էքաղաքական գործոններով, թե՞ ոչ:

– Չգիտեմ և չեմ ուզում այդ մասին մտածել: Ջամալան հաղթել է, և ես շատ ուրախ եմ: Կարծում եմ՝ նրա երգը շատ գեղեցիկ էր, իսկ գեղեցիկ երգերը շատ չէին: Հնարավոր է` կային նաև այլ արժանի երգեր,բայց ժյուրին և հանդիսատեսը որոշեց հենց այդպես: Մաղթում եմ ձեզ, որ մի օր դուք էլ հաղթեք Եվրատեսլիում և որ Եվրատեսլիը գա Հայաստան:

– Գիտեք՝ Դուք հիմա խոսում եք շատ-շատերի երազանքի մասին: Այնպես որ՝ ի սրտե շնորհակալություն. щиро д’якуемо:

newmag #70 հունիս / հուլիս

Գրել կարծիք