Ինչո՞ւ է մեզ նյարդայնացնում սեփական ձայնը ձայնագրության մեջ

Ինչո՞ւ է մեզ նյարդայնացնում սեփական ձայնը ձայնագրության մեջ

Ինչո՞ւ ենք նյարդայնանում՝ ﬔր սեփական ձայնը լսելով ձայնագրության ﬔջ: Ինչո՞ւ է այն թվում չափազանց ցածր, ճվճվան կամ բոլորովին ոչ այնպիսին, ինչպիսին ﬔնք մտածում էիք նրա մասին: Ինչպե՞ս են իրականում այն լսում ﬔզ շրջապատող մարդիկ: Ահա այս հարցերի մասին ենք առաջարկում խոսել այս անգամ:

Վստահ ենք՝ ﬔկ անգամ չէ, որ ձեր ձայնը լսելով՝ ասել եք. «Մի՞թե սա ես եմ խոսում»: Ձեր գլխում հավանաբար այն բոլորովին այլ կերպ է հնչում: Իսկ ձայնագրության ﬔջ լսվող ձայնը ձեզ թվում է ﬕանգամայն օտար ինչ-որ ﬔկի ձայնը՝ ավելի ճչացող, ավելի կոկորդային, ավելի կոպիտ կամ ավելի բարակ: Լավ նորությունն այն է, որ դուք ﬕակը չեք: Սեփական ձայնը ձայնագրված տարբերակով դուր չի գալիս ոչ ﬔկին, և դրա հետ ﬔնք ոչինչ չենք կարող անել: Այլ հարց է, թե ինչու է դա այդպես, և ինչպես են իրականում մարդիկ լսում ﬔր ձայնը: Փորձենք գլուխ հանել այս հարցերից և հասկանալ, թե ինչ է իրականում տեղի ունենում ﬔր ձայնի հնչողության հետ:

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ՄԵՆՔ ԸՆԿԱԼՈՒՄ ՁԱՅՆԵՐԸ

Մարդու ականջը կազմված է երեք բաժիններից՝ արտաքին, ﬕջին և ներքին ականջից։ Արտաքին ականջը կամ ականջախեցին գտնվում է ﬔր գլխի արտաքին մասում, դա ﬔր լսողության օրգանի տեսանելի մասն է: Այն հավաքում է ձայնային ալիքները և լսողական անցուղիով դրանք ուղղում անցուղու վերջaում գտնվող հատուկ թաղանթի՝ թմբկաթաղանթի վրա: Ականջի ﬕջին հատվածը բաղկացած է լսողական 3 փոքրիկ ոսկրիկներից (մուրճ, սալ, ասպանդակ), որոնք թմբկաթաղանթի տատանուﬓերից սկսում են թրթռալ: Նրանք ուժեղացնում են ձայնը և փոխանցում այն ներքին ականջին: Հենց այստեղ է գտնվում ականջախունջը, որը վերափոխում է ձայնը ձայնային ազդակների և ուղարկում դրանք գլխուղեղ: Յուրաքանչյուր ձայն, որը ﬔնք ընկալում ենք, տատանուﬓերի հաջորդականություն է: Դրանք երեք ոսկրիկների ﬕջոցով ﬕջին ականջից փոխանցվում են ականջախխունջին:

Ի՞ՆՉ ԵՆՔ ՄԵՆՔ ԼՍՈՒՄ, ԵՐԲ ԽՈՍՈՒՄ ԵՆՔ ԻՆՔՆԵՐՍ

Տատանուﬓերը, սակայն, ﬔր ականջին կարող են հասնել երկու տարբերակով՝ օդի ﬕջով (այդպես ﬔնք ընկալում ենք արտաքին ձայները՝ երաժշտությունը, կողﬓակի խոսքը, սեփական ձայնը՝ ձայնագրության ﬔջ և այլն) և ոսկորների ﬕջով (այդպես ﬔնք ընկալում ենք ﬔր ներքին ձայները, այդ թվում՝ ﬔր ձայնալարերի տատանուﬓերը): Ստացվում է՝ ﬔնք ﬔր ձայնն ընկալում ենք որպես օդի և ոսկորների ﬕջով փոխանցվող ձայների խառնուրդ: Բայց այդ ձայնը լսում ենք ﬔնք և այլևս ոչ ոք:

Ի՞ՆՉ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ, ԵՐԲ ՄԵՆՔ ԼՍՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՁԱՅՆԻ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅ`ՆԸ

Այս դեպքում ﬔնք պարզապես չենք ստանում ոսկորների ﬕջով փոխանցվող ձայնային տատանուﬓերը, այլ ﬕայն այն ձայնը, որը փոխանցվում է օդի ﬕջով: Մեզ ծանոթ ձայնի բաղկացուցիչ ﬕ մասն անհետանում է, և արդյունքում ﬔնք ստանում ենք անծանոթ հնչողություն:

ԻՆՉՈ՞Ւ Է ՄԵԶ ՆՅԱՐԴԱՅՆԱՑՆՈՒՄ ԱՅԴ ՁԱՅՆԸ

Այստեղ ահա ﬔր ուղեղը ﬔզ հետ չար կատակ է խաղացել: Բանն այն է, որ ﬔր գլխում ﬔր ներքին ձայնը կարող է հնչել այնպես, ինչպես ցանկանանք: Մեզ նույնիսկ կարող է թվալ, թե ﬔնք Ջորջ Քլունիի կամ Պենելոպե Կրուսի ձայնով ենք խոսում, բայց ﬔնք կլինենք ﬕակը, ում ﬔր ձայնը կթվա այդպիսին: Իրական կյանքում ﬔր ձայնը կարող է բոլորովին էլ այդպիսին չլինել, և հենց այդ տարբերությունն է, որ ﬔզ նյարդայնացնում է, երբ լսում ենք ձայնագրությունը: Անշուշտ, սա այնքան էլ հաճելի ճշմարտություն չէ, բայց այն ձայնը, որը ﬔնք լսում ենք ձայնագրության ﬔջ, այն ձայնն է, որ լսում են մյուսները (մասամբ, իհարկե, դա կախված է նաև ձայնագրության որակից): Դա այդպես է բոլորիս դեպքում, և հավատացեք, գրեթե ոչ ոքի դուր չի գալիս իր ձայնի ձայնագրությունը: Բայց անկախ այս աﬔնից, սեփական ձայնի ավելի լավ հնչողության վրա ոչ ﬕայն կարելի է, այլև պետք է Բայց անկախ այս աﬔնից, սեփական ձայնի ավելի լավ հնչողության վրա ոչ ﬕայն կարելի է, այլև պետք է աշխատել:

Աղբյուրն` այստեղ

Գրել կարծիք