Պաբլո Պիկասո. Տվեք ինձ թանգարան, և ես այն կլցնեմ

Պաբլո Պիկասո. Տվեք ինձ թանգարան, և ես այն կլցնեմ

Պաբլո Պիկասոն 20-րդ դարի ամենաինքնատիպ հանճարներից էր։ Նա անցել է ծայրահեղ աղքատության ու հարստության, պատերազմի ու խաղաղության, կանացի ուշադրության ու համաշխարհային փառքի միջով։ The Times ամսագիրը նրան անվանել է վերջին 100 տարում ապրած լավագույն նկարիչը։

  • Ժամանակին Պիկասոն հարցաքննվել է լեգենդար «Մոնա Լիզա» կտավի գողության գործով։ Երբ Լեոնարդո դա Վինչիի գլուխգործոցը 1911թ. անհետացել է Փարիզի Լուվրից, Պիկասոյի «ընկեր», պոետ Գիյոմ Ապոլիներն իրավապահներին մատնացույց է արել նկարչին։

«Եթե ուզում ես թիթեռի թևերի վրայի փայլը չկորչի, մի կպիր թևերին»։

accordionist

  • Պիկասոն ունեցել է շատ սիրուհիներ, սակայն 79 տարեկանում ամուսնացել է իր 2-րդ կնոջ՝ 27-ամյա Ժակլին Ռոքի հետ։

«Մարդկանց մեջ էլ կրկնօրինակներն ավելի շատ են, քան բնօրինակները»։

  • Պիկասոյի առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել անձրևանոցների խանութի հետևի սենյակում, երբ նա ընդամենը 13 տարեկան էր։

avignon

  • Երիտասարդ տարիներին Պիկասոն Փարիզում այրել է իր կտավներից մի քանիսը՝ տաքանալու համար։

«Վաղվան թողեք միայն այն, ինչը մինչև մեռնելը չեք ուզում ավարտին հասցնել»։

  • Պիկասոյի վերջին խոսքերը եղել են «Խմեք իմ, իմ առողջության կենացը, դուք գիտեք, որ ես այլևս չեմ կարող խմել»։ Նկարիչը մահացել է իր կնոջ՝ Ժակլինի հետ ընթրիքի հրավիրած հյուրերին զվարճացնելու պահին։

the-old-guitarist

  • Պիկասոյի կյանքի սերերից 2-ը՝ Մարիա Թերեզա Վալտերն ու Ժակլին Ռոքը, ինքնասպան են եղել։ Վալտերը կախվել է Պիկասոյի մահից 4 տարի անց, իսկ Ռոքն ինքնասպան է եղել 1986թ.՝ ամուսնու մահից 13 տարի անց։

«Ես միշտ անում եմ այն, ինչ չգիտեմ անել։ Այդպես ես կարող եմ սովորել դա անել»։

  • Պիկասոն, ի տարբերություն մնացած բոլոր նկարիչների, առաջին տեղն է գրավում՝ գողացված կտավների թվով։ Նրա ստեղծագործություններից 550-ը գտնվում են գողացված կտավների ցուցակում։

guernica

  • Պիկասոն 4 երեխա է ունեցել 3 տարբեր կանանցից։
  • Պաբլո Պիկասոն նաև գրող է եղել։ Նրա գրչին է պատկանում մոտ 300 պոեմ և 2 պիես։

«Իսկական նկարիչները Ռեմբրանդտն ու Ջիոտտոն են, իսկ ես ծաղրածու եմ։ Սակայն հիմա արվեստում ապագան ծռմռվել կարողացողներինն է»։

  • Պիկասոյի բազմաթիվ մուսաներից մեկը եղել է Լամփ մականունով տակսա ցեղատեսակի շունը, որը պատկանել է լուսանկարիչ Դևիդ Դուգլաս Դունկանին։ Լամփը սատկել է Պիկասոյի մահից 1 շաբաթ առաջ։

asleep

  • Երբ Պիկասոն լույս աշխարհ է եկել, մանկաբարձուհին մտածել է, թե նա մահացած է։ Սակայն Պիկասոյի կյանքը փրկել է նրա քեռին, ով այդ պահին սիգարի ծուխը փչել է նորածնի դեմքին, երեխան անմիջապես արձագանքել է։

Գրել կարծիք