Պելե. Աշխատասիրությամբ տրված փառքի ուղի

Պելե. Աշխատասիրությամբ տրված փառքի ուղի

Լեգենդար Պելեն առ այսօր համարվում է ֆուտբոլի խորհրդանիշ, և նրա փառքը դեռևս ոչ ﬕ երիտասարդ ֆուտբոլիստ չի կարողանում շրջանցել:

«Երբեմն,- ասում է Պելեն,- ես արթուն պառկում եմ գիշերը ու մտածում՝ ինչու եմ ես դեռ այսքան հանրահայտ ու, անկեղծ ասած, չեմ հասկանում…»:

2304442_full-lnd

Պելեն կամ Էդսոն Արանտես դու Նասիﬔնտուն ծնվել է 1940 թվականի հոկտեմբերի 23-ին աղքատ ընտանիքում, որը բնակվում էր Բրազիլիայի Տրես-Կորասոյնս քաղաքում: Պելեի հայրը նույնպես ֆուտբոլիստ էր, ինչի շնորհիվ տղան վաղ մանկությունից առնչվել է ֆուտբոլի հետ: Պելեի հոր թիﬕ դարպասապահի անունը Բիլե էր: Փոքրիկ Էդսոնը նրա երկրպագուն էր, բայց չէր կարողանում ճիշտ արտասանել նրա անունը: Արդյունքում ստացվում էր Պիլեի կամ Պելեի նման ﬕ բան: Տղային կատակով սկսեցին այդպես կոչել, ինչը նրան շատ էր բարկացնում, բայց ի վերջո հենց դա դարձավ այն անունը, որը հռչակվեց ամբողջ աշխարհով:

«Ես շատ հպարտ եմ իմ իսկական անունով: Ինձ դուր էր գալիս, որ ինձ կոչել են Թոմաս Էդիսոնի պատվին: Ես ուզում էի, որ ինձ Էդսոն կոչեին, ավելի լուրջ ու կարևոր անունով: Պելեն ինձ սարսափելի անուն էր թվում»,- հիշում է ֆուտբոլիստը:

25_17228_lg

7 տարեկանից նա սկսեց խաղալ իր առաջին ֆուտբոլային ակումբում: Նրան նկատեց մարզիչ Վալդեմար դե Բրիտոն, ով ինքն էլ խաղացել էր Բրազիլիայի հավաքականի կազմում: Հենց նրա մոտ մարզվելու շնորհիվ Պելեն կարողացավ հայտնվել Սանթոս ֆուտբոլային ակումբում՝ առաջին իսկ խաղում գոլ խփելով: Այս ակումբում Պելեն անցկացրեց իր կյանքի 18 տարիները, որոնցից 11-ում դարձավ նահանգի չեմպիոն:

17 տարեկանում Պելեն առաջին անգամ խաղաց երկրի ազգային հավաքականում՝ դառնալով աﬔնաերիտասարդ աշխարհի չեմպիոնը: Պելեն դարձավ ֆուտբոլի իսկական խորհրդանիշ` երկրպագուների ու մասնագետների կողﬕց բազﬕցս ճանաչվելով աշխարհի լավագույն ֆուտբոլիստ:

Pelé-Foto-film

Մասնագետները պնդում էին, որ Պելեի տեխնիկայի մեջ թերություններ չկան: Նրա յուրահատուկ խաղաոճը ﬔծ չափով փոխեց ֆուտբոլի էությունն ու հնարավորությունները: Բազմաթիվ «հրաշքներ», որ նա ցուցադրում էր մարզադաշտում, դարձան իսկական լեգենդներ, իսկ 1961 թվականին գոլը Ֆլուﬕնենսեի դարպասին խփած նրա գոլը համարվեց դարի լավագույն գոլ:

download

1977 թվականին Պելեն ավարտեց ֆուտբոլային կարիերան՝ պաշտոնապես գրանցված 1281 գոլերով՝ 1363 խաղում: Ֆուտբոլում իր նվաճուﬓերի համար Միջազգային Օլիմպիական կոﬕտեի կողﬕց Պելեն ճանաչվել է 20-րդ դարի լավագույն մարզիկ:

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից ﬔկը (եթե ոչ հենց լավագույնը) լավ գիտի իր հաջողության գինը: «Հաջողությունը պատահականություն չէ,- ասում է նա: Հաջողությունն ամենից առաջ ծանր աշխատանք է, համառություն, ուսումնասիրություն, ինքնակրթություն, անձնազոհություն և, անշուշտ, սեր այն բանի հանդեպ, ինչ դու անում ես կամ սովորում ես անել»:

Pelé

Պելեի խորհուրդները ֆուտբոլիստ ու լավ մարդ դառնալու մասին

  • Կապ չունի՝ դու ձեռներեց ես, ֆուտբոլիստ, թե ավտոլվացման կետի աշխատակից, պետք է փորձես լինել լավագույնը քո ոլորտում, անել քո գործն այնպես, ինչպես քեզնից առաջ դեռ ոչ ոք չի արել:
  • Յուրքանչյուր երեխա, որ ֆուտբոլ է խաղում, ուզում է Պելե լինել: Ինձ վրա ﬔծ պատասխանատվություն է դրված ոչ ﬕայն ցույց տալ նրանց, թե ինչպիսին պետք է լինի ֆուտբոլիստը, այլև ինչպիսին պետք է լինի մարդը:
  • Միշտ պետք է շատ աշխատել լավ մարզավիճակում լինելու համար: Ես շատ եմ մարզվել: Երբ մարզուﬓերից հետո մյուս խաղացողները լողափ էին գնում, ես շարունակում էր գնդակ գլորել:
  • Ես ներկայացնում եմ Բրազիլիան ամբողջ աշխարհում: Ուր էլ գնամ, ես փորձում եմ անել լավագույնը, որպեսզի չհիասթափեցնեմ բրազիլացիներին:
  • Ինձ հաճախ են հարցնում անհատների մասին: Բայց ֆուտբոլն անհնար է առանց ընդհանուր ջանքերի: Ֆուտբոլը թիմ է, կոլեկտիվ, այլ ոչ թե ﬔկ-երկու աստղային խաղացող:
  • Եթե դուք կառավարում եք գնդակը, դուք կառավարում եք խաղի հաշիվը:
  • Էնտուզիազմն ամեն ինչ է: Այն պետք է լինի մշտապես ձգված ու թրթռացող՝ կիթառի լարի նման:
  • Ես խոստովանում եմ, որ առաջնորդի դերը դժվար է, նա ստանում է ավելի շատ ﬖասվածք, քան տղամարդկանց ﬔծ մասը, և այդ ﬖասվածքները հիﬓականում պատահական չեն լինում:
  • Ֆուտբոլիստները երբեք չպետք է մոռանան ֆուտբոլի հանդեպ իրենց սիրո մասին: Շատերը սիրում են այն թիմը, որն իրենց շատ է վճարում: Մեծ փողերը կկործանեն ֆուտբոլը:
  • Չի կարելի հիասթափեցնել երկրպագուներին. առանց նրանց ﬔնք չէինք լինի անգամ կեսը նրա, ինչ ենք այս պահին:
  • Երբ ֆուտբոլիստը գոլ է խփում, շատերն ասում են՝ «Նա հրաշալի ֆուտբոլիստ է»: Բայց ես կարծում եմ, որ հրաշալի ֆուտբոլիստը նա է, ով դաշտում անում է աﬔն ինչ, ոգևորում է թիմակիցներին, օգնում է նրանց առաջ շարժվել, իսկ երբ թիմը դժվար իրավիճակʡմ է, կարողանում է առաջնորդել նրան:
  • Մտածիր, որոշիր, գործիր. սա իմ սկզբունքն է եղել դաշտում:
  • Որքան աշխատես պատանու մշակութային զարգացվածության վրա, այնքան ավելի լավ ֆուտբոլիստ նա կդառնա (սա Պելեի ֆուտբոլի դպրոցի սկզբունքն է):
  • Եթե դու առաջինն ես, ապա դու առաջինն ես: Եթե երկրորդն ես, դու ոչ ոք ես: Որքան դժվար է տրվում հաղթանակը, այնքան ﬔծ կլինի դրա պարգևած երջանկությունը:
Աղբյուրն` այստեղ:

Գրել կարծիք