Պերսեպոլիս. բացառիկ ֆոտոշարք առաջին քաղաքակրթություներից մեկի բնօրրանից

Պերսեպոլիս. բացառիկ ֆոտոշարք առաջին քաղաքակրթություներից մեկի բնօրրանից

newmag-ը ներկայացնում է PanPhoto-ի լուսանկարիչ Կարո Սահակյանի բացառիկ ֆոտոշարքը իրանական հնագույն քաղաքից:

Շիրազի դաշտավայրից մայրուղիով 55 կմ հարավ արևելք շարժվելիս` անծայրածիր թվացող անապատի հենց կենտրոնում, հայտնվում է հնագույն քաղաքակրթության մարգարիտ Պերսեպոլիսը: Հին Իրանի գլխավոր կառույցը հիմնվել է այս վայրերում առաջին քաղաքակրթությունների ձևավորմանը զուգահեռ: Մարդկային ոսկորների գտածոները մինչև 7 հազար տարեկան են, քարերի վրա փորագրված արձանագրությունները` Էլամյան քաղաքակրթության  դարաշրջանի:

pers1 pers2

Մ.թ.ա. 2-րդ հազարամյակում այստեղ եկան արիացիները, որոնք սկսեցին յուրացնել տեղի հողերը: Իրանի մայրաքաղաքն այդ ժամանակ Պասարգադին էր, որի մնացորդներն այժմ էլ կարելի է տեսնել (Պերսեպոլիսից 70 կմ հեռավորության վրա): Ավելի վաղ տարածքը կոչվել է Թախտ Ջամշիդ (Ջամշիդի գահ) կամ Պարսեղ։ Այդ հեռավոր ժամանակներում Իրանում ղեկավարում էին միդիացիները:

pers4 pers3

Կյուրոսի մահից հետո Իրանի փադիշահ է հռչակվում Դարեհ 1-ինը` պատմության ամենահզոր ու արյունարբու տիրակալներից մեկը: Նա իր զորքը հանում է Պարսարգադիից և քաղաքից ոչ հեռու հիմնում է Պարսան (պարսիկների քաղաքը. այժմյան անունը նույնն է` պարզապես հունարեն հնչեղությամբ): Հռչակավոր քաղաքը կառուցում են մոտ մեկ դար`մ.թ.ա. 6-5-րդ դարերում: Ամենահին կառույցները թվագրվում են մ.թ.ա. 515 թ.։

pers5 pers6

Հոյակերտի ավերակները հայտնաբերվել են 1930-ականների սկզբին։ Պեղումների ղեկավարը հնագետ Անդրե Գոդարդն էր։ Իր հետազոտության մեջ Գոդարն ընդգծում է, որ քաղաքի կառուցման վայրն ընտրել է Կյուրոս Մեծը, իսկ կառուցումը սկսել է նրա որդին` Դարեհ 1-ինը: Նա նախաձեռնեց նաև Ապադանի տաճարի և Տրիպոլինի` թագավորական գլխավոր գանձարանի նախագծումը: Կառուցումն ավարտվեց Դարեհի որդու` Քսերքսեսի կառավարման տարիներին:

pers7 pers8

Պերսեպոլիսի ճարտարապետությունն առանձնանում է փայտե կոնստրուկցիաների գերակշռությամբ: Ավելին` քար օգտագործել են միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Քաղաքի ճարտարապետական կառույցները կարելի է պայմանականորեն բաժանել երեք մասին` զորանոցներ, գանձարաններ և հանդիսության սրահներ: Հոյակերտի ընդհանուր համալիրի մեջ են մտնում Մեծ աստիճանները, Քսերքսեսի դարպասները, Ապադահյան պալատը, 100 սյուների դահլիճը, Տրիպոլինը, Տաչարի պալատը, Քսերքսեսի համերը, Արտաքսերքսես 3-րդի պալատը, Արքայական գանձարանը և Թագավորական ձիանոցը:

pers10 pers9

Հնագույն քաղաքը տարածվում է Պուլվար գետի ափերին, որը Կուր գետի վտակ է: Տարածքի ընդհանուր մակերեսը 125 հազար քառակուսի մետր է: Մ.թ.ա. 518թ. սկսվել է Մեծ աստիճանի կառուցումը, որը գետնի մակերեսից բարձր էր մոտ 20մ: 111 աստիճաններից բաղկացած կառույցը յուրահատուկ նշանակությունը ուներ: Համաձայն արձանագրությունների` աստիճանի նպատակը կարևոր դեմքերին հասարակությունից առանձնացնելն էր, որպեսզի նրանք քաղաք մտնեին վերևից:

pers11 pers12

Կառուցման հենց առաջին տարիներից Պերսեպոլիսը դառնում է Իրանի նոր մայրաքաղաքն ու հոգևոր կենտրոնը, բայց ոչ երբեք` արքայական նստավայրը: Այն Իրանի շահերի ամառանոցն էր, վայելքների կենտրոնն ու կրոնական միջոցառումների սրբատեղին: Ընդհանուր առմամբ քաղաքը կարելի է  բաժանել երեք մասի` զորանոցներ, գանձարաններ և սրբավայրեր: Ընդամենը մի քանի պալատ է գտնվել և թագավորական երեք ձիանոց:

pers14 pers13

Ասում են, թե քաղաքի Ապադան և Տրիպոլին տաճարների նախագծերն Դարեհն անձամբ է գծել. դրանք հետագայում պետք է դառնային հայտնի Աքեմենյանների գլխավոր գանձարանները: Քաղաքի հիմնումից մոտ 200 տարի անց Ալեքսանդր Մակեդոնացին իր զինվորներին հրամայում է թալանել քաղաքն ու կրակի մատնել այն: Գլխավոր պատճառն էլ հենց քաղաքի անունն էր` Պերսեպոլիս: Չէ՞ որ դա հենց պարսիկների´ քաղաքն էր:

pers17 pers15 pers16

Գրել կարծիք