Բաց թեմա. Ֆոտո Ծիրան մրցույթ

Բաց թեմա. Ֆոտո Ծիրան մրցույթ

Հայ լուսանկարիչների մի մասն արդեն ստացել է միջազգային որակավորում տանող ճանապարհի առաջին կանաչ քարտերը: Դրանք միավորներ են, որոնց հանրագումարով տրվում է որակավորումը:

Հայաստանը 2016-ին դարձավ FIAP լուսանկարչական միջազգային միության տարածաշրջանային ներկայացուցիչ: FIAP-ը լուսանկարիչներին հնարավորություն է տալիս միջազգային որակավորում ստանալ: Այս որակավորմամբ լուսանկարչին աշխարհիի ցանկացած կետում առանց ավելորդ հարցերի, թեստերի ու փորձաշրջանի ընդունում են որպես պրոֆեսիոնալի:

Վերջին ֆոտոմրցույթը հայկական էր՝ Վիգեն Մնոյանի նախաձեռնությամբ: «APRICOT photo 2016» ֆոտոմրցույթին հայ լուսանկարիչների համար նույնիսկ զեղչեր են սահմանաված եղել: Հայ լուսանկարիչների մի մասն արդեն ստացել է միջազգային որակավորում տանող ճանապարհի առաջին կանաչ քարտերը: Դրանք միավորներ են, որոնց հանրագումարով տրվում է որակավորումը: Վիգեն Մնոյանին գրավել էր երկար բեղերով պապիկը, որին նկարել էին Խոր Վիրապում: Մինչև մրցույթին մասնակցելն այս լուսանկարը բարձր էր գնահատվել «National Geographic»-ում:

ciran1

ciran2

ciran3

ciran4

ciran5

ciran6

ciran7

ciran8

ciran9

ciran12

ciran16 ciran13 ciran14 ciran15

 

 

Գրել կարծիք