Մոռացեք լեզվական խոչընդոտի մասին. Pilot-ը թարգմանում է ձեր խոսքը իրական ժամանակում

Մոռացեք լեզվական խոչընդոտի մասին. Pilot-ը թարգմանում է ձեր խոսքը իրական ժամանակում

newmag-ը պատմում է Pilot խելացի Bluetooth-ականջակալների մասին, որոնք նախատեսված են օտար խոսքի ակնթարթային թարգմանության համար:

Waverly Labs-ի մշակումը վերջնականապես մաքրում է լեզվական սահմանները և կարող է դառնալ ձեր անձնական համաժամանակյա թարգմանիչը օտարերկրացիների հետ զրույցների ժամանակ:

Չնայած ավտոմատ թարգմանության համակարգերի էական առաջընթացին և այնպիսի նոր համակարգերի ստեղծմանը,  ինչպիսին Google Translate-ն է, լեզվական խոչընդոտի խնդիրը դեռևս մնում է: Կենդանի շփման համար տեքստային թարգմանիչներն անհարմար են, իսկ ձայնային կառավարման ֆունկցանները բավականաչափ արագ ու որակով չեն աշխատում:

Օտարերկրացիների հետ հաղորդակցությունը պահանջում է գոնե հիմնական արտահայտությունների իմացություն: Բայց նույնիսկ նախապես պատրատվելը երբեմն չի փրկում, քանի որ դա կոնկրետ սցենար է ենթադրում և անիմաստ է դառնում ցանկացած շեղման դեպքում:

Հավանաբար ձեզնից շատերը մտածել են. «Ուր էր, թե մի իր լիներ, որն արագ կթարգմաներ ամեն ինչ, ինչ որ կխոսեին զրուցակիցներդ… »:

Ահա: Նորագույն համակարգ Pilot-ը Waverly Labs ընկերությունից թույլ կտա շփվել տարբեր լեզուներով: Pilot-ը դրվում է զրուցակիցների ակաջների մեջ և իրական ժամանակում  թարգմանում խոսքը: Եթե դուք շփվում եք ֆրանսերեն խոսող մարդու հետ, ապա նրա բառերն անմիջապես կթարգմանվեն ձեզ հարազատ լեզվով, օրինակ՝ անգլերեն (այն համակարգի հիմնական լեզուն է): Զրուցակիցն էլ  կլսի ձեր խոսքը ֆրանսերեն:

Փողոցում  սարքից ունեցող մարդու փնտրել պետք չէ: Գադջեթը առաջարկվում է 2 օրինակով, այնպես որ, դուք կարող եք անհրաժեշտության դեպքում մի օրինակն առաջարկել զրուցակցին:

Թե ինչպես է աշխատում սարքը՝ դեռ չի բացահայտվում: Waverly Labs-ի մշակողնեը միայն հայտնում են, որ գադջեթն օգտագործում է թարգմանության տեխնոլոգիա, որ պահանջում է միացում սմարթֆոնին, որի վրա ֆոնային ռեժիմով  միացված է հատուկ հավելված: Հավանաբար հենց այն էլ թարգմանում է ձայնային հաղորդագրությունը, ապա ուղարկում է թարգմանությունը ականջակալին նույն պահին:

Ավտոմատ թարգմանել հնարավոր է անգլերեն, ֆրանսերեն իսպաներեն, իտալերեն և պորտուգալերեն լեզուներով:

Հետագայում հեղինակները խոստանում են ավելացնել լեզուների ցանկը՝ ներառելով եբրաերենը, արաբերենը, գերմաներենը, ռուսերենը և այլ սլավոնական լեզուներ, նաև Հարավարևելյան Ասիայի լեզուները: Եթե թարգմանության կարիք չկա, կարելի է Pilot-ն օգտագործել որպես սովորական Bluetooth սարք և, օրինակ, երաժշտություն լսել:

Three-Colors_1464468436-630x407

Waverly Labs-ի սարքն ունի գրեթե նույն ֆունկցիոնալությունը, ինչպիսին Skype-ի սինքրոն թարգմանությունը, որը  հասանելի է աուդիո և  վիդեո զանգերի համար: Գլխավոր տարբերությունը նրանում է, որ Skype-ի թարգմանական ծառայությունը հասանելի է միայն հավելվածի ներսում: Իսկ Pilot-ը կարող է օգտագործվել ամեն տեղ, նույնիսկ կենդանի շփման ժամանակ: Այժմ Waverly Labs-ը դրամահավաք է իրականացնում Indiegogo-ում,  Pilot-ի նախնական պատվերները մայիսի 25-ից սկսել են  ընդունվել:

Սարքը հնարավոր է ձեռք բերել 3 գույներով՝ սև, սպիտակ և կարմիր: Pilot-ի արժեքը ներկա պահին 129-179 դոլար է: Կանխատեսվում է, որ մանրածախ վաճառքի ժամանակ սարքի գինը կհասնի 250 դոլարի: Indiegogo-ում 4 օրվա ընթացքում սարքը ստեղծողները հավաքել են ավելի քան 1.5 մլն դոլար: Սարքի առաջին օրինակները  գնորդներին կուղարկվեն 2017-ի մարտին:

Գրել կարծիք