Pirelli-2017. Ումա Թուրմանը, Նիկոլ Քիդմանը, Ջուլիանա Մուրը` առանց շպարի ու ֆոտոշոփի

Pirelli-2017. Ումա Թուրմանը, Նիկոլ Քիդմանը, Ջուլիանա Մուրը` առանց շպարի ու ֆոտոշոփի

Նոր օրացույցում Pirelli-ն շարունակում է շեշտը դնել կանանց ձեռքբերումների վրա, այլ ոչ թե արտաքին տեսքի: Նոր նկարահանմանը 14 դերասանուհիներ են մասնակցել.

Փարիզում ներկայացվել է Pirelli ամսագրի 2017 թվականի համարը: Գերմանացի լուսանկարիչ Փիթեր Լինդբերգը լուսանկարել է 14 դերասանի, այդ թվում օսկարակիր Ալիսիա Վիկանդերին, Քեյթ Ուինսլետին, Նիկոլ Քիդմանին, Լուպիտա Նիոնգոյին, Հելեն Միրրենին, Պենելոպա Կրուզին և Ջուլիանա Մուրին, ինչպես նաև Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի քաղաքագիտության ֆակուլտետի դասախոս Անաստասիա Իգնատովային:

– Որպես լուսանկարիչ, ես պատասխանատվություն եմ զգում այն բանի համար, որպեսզի կարողանամ կնոջը ազատել միշտ երիտասարդ և կատարյալ լինելու մտքերից: Իդեալին, որը հնարել է հասարակությունը, հնարավոր չէ հասնել,- պատմում է իր աշխատանքի մասին Լինդբերգը:

Pirelli-ն ավտոանվադողեր արտադորղ իտալական ընկերություն է: Pirelli ամսագիրը տպագրվում է 1964 թվականից: Մինչև 2016 թվականը, ասմագրի համար հայտնի մոդելները կիսամերկ էին լուսանկարվում: 2016 թվականին ընկերությունը հրաժարվեց նմանատիպ հրապարակումներից, և դրա փոխարեն սկսեց նյութեր հրապարակել ժամանակի ազդեցիկ կանանց մասին, որոնցից էին մոդել Նատալյա Վոդյանովան, երգիծաբան Էմի Շումերը և երգիչ Պատտի Սմիթը:

Nicole Kidman, Հունվար

Robin Wright, Ապրիլ

Julianne Moore, Սեպտեմբեր/հոկտեմբեր

Uma Thurman, Հոկտեմբեր/նոյեմբեր

 

Գրել կարծիք