[Նոր խաղ ] Աշխարհն ուղղակի հիվանդացել է «Pokemon GO»-ով

[Նոր խաղ ] Աշխարհն ուղղակի հիվանդացել է «Pokemon GO»-ով

newmag-ը պատմում է աշխարհը գրաված Pokemon GO խաղի մասին, որը պարզվում է տվյալներ է հավաքում օգտատերերի մասին:

Նրանք աչքը չեն հեռացնում սմարթֆոնից, հապճեպ հագնվում են, արագ դուրս գալիս փողոց և խենթի նման, աջ ու ձախ պտտվում: Որսը սպասում է` կարևորն այն առաջինը գտնելն է: Մոբայլ որսորդները  Pokemon GO-ի`   խաղացողներն են: Ընդամենը տասը օրում վիրտուալ իրականության տեխնոլոգիայով խաղը դարձավ  սոցիալական ֆենոմեն: Խաղաստեղծի շուկայական կապիտալիզացիան  վերջին 5 օրում աճել է 7.5 միլիարդ դոլարով: Խաղացողները «գրպանի հրեշներին» որսում են ամենուր՝ ծննդատներում, ռեստորաններում, ոստիկանական բաժանմունքներում:

Pokemon GO-ն թողարկումից հետո   կայծակնային արագությամբ առաջին հորիզոնականներ զբաղեցրեց App Store-ում և Google Play-ում: Համաշխարհային սենսացիա դարձած Pokémon-ը խաղում են  միլիոնավոր օգտատերեր: Խաղի հեղինակները  Nintendo, The Pokémon Company և Niantic ընկերություններն են:

images

Խաղացողը պետք է գտնի թաքնված պոկեմոններին, ընդ որում, տանը նստած խաղալ հնարավոր չէ, պետք է պտտվել ամբողջ քաղաքով: Խաղում կան տարբեր թաքստոցներ: Աշխարհը խելագարված պոկեմոններ է որսում անհավանական վայրերում և  ամենաանհարմար ժամերին:

Pokemon GO-ի թողարկումից մեկ շաբաթ անց համաշխարհային գեյմ-պարբերականները գրեցին` մարդիկ խաղում են անդադար, նույնիսկ  ուղիղ եթերում: Օրինակ, Ֆլորիդա նահանգի Սենթ-Փիթրսբերգի 10-րդ ալիքի աշխատակցուհին կլանված խաղալով անցել տեսախցիկների առջևով եղանակի տեսության ուղիղ եթերում:

Խաղը դարձել է անգամ դանակահարության պատճառ: The Daily Mail պարբերականը գրեց  22-ամյա ամերիկացու մասին, որին դանակահարել էին վիրտուալ որսի ընթացքում: Նա գիշերը 1-ին դուրս է եկել տանից պոկեմոն գտնելու, հանդիպելով անծանոթի, նա առաջարկել է  մրցել պոկեմոններով, ինչին ի պատասխան ուսին ստացել է  դանակի հարված: Բժիշկի նա դիմել է  միայն հաջորդ առավոտյան` խաղը կիսատ չթողնելու համար:

Pokemon GO-ի համակարգը թաքցնում է «մոբայլ հրեշներին» քաղաքային օբյեկտներում` պոկեմոնները  հայտնվում են անգամ մեմորիալների տարածքում` Նյու Յորքի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հուշարձանի, Վաշինգտոնում Հոլոքոստի թանգարանի կամ գերեզմանատների տարածքում:  ԱՄՆ Հոլոքոստի թանգարանը չհանդուրժելով պոկեմոնաորսը, դիմել է խաղաստեղծներին տվյալ տարածքներից նրանց հեռացնելու համար:

image-05-700x354

Pokemon GO-ի երկրպագու է դարձել նաև Տեխասի Գերագույն դատարանի դատավորը: Նա Պոկեմոններ որոնելու է ուղարկում դատական ծառայողներին՝ սպառնալով անհաջողության դեպքում նոր թիմ հավաքել: Սակայն, երբ աշխատակիցներից մեկը պոկեմոն է գտնում, դատավորը սպառնում է նրան հեռացնել աշխատանքից:

Խաղը առայժմ հասանելի է միայն ԱՄՆ-ում, Գերմանիայում, Նոր Զելանդիայում և մի քանի այլ երկրներում: Բայց կա խորամանկ տարբերակ,  այլ  երկրներում խաղալու համար: iOS օգտագործողները պետք է փոխեն իրենց Apple ID-ի տվյալները:  Տարածաշրջանը նշելով   Ավստրալիա, Նոր Զելանդիա կամ ԱՄՆ: Android օգտագործողները  կարգավորումներում պետք է թույլատրեն անծանոթ աղբյուրներից հավելվածների տեղադրումը:

 «Niantic» ընկերությունը  անմեղ պոկեմոնների միջովոց տվյալներ է հավաքում օգտատերերի մասին։ «GPS»–ի միջոցով «Pokémon Go»–ն ինֆորմացիա է իմանում անձի գտնվելու վայրի վերաբերյալ՝ ո՞ւր են գնում օգտատերերը, ինչպե՞ս են այնտեղ հասնում, որքա՞ն են մնացել, ո՞ւմ հետ են եղել։  «Pokémon Go»–ի գաղտնիության քաղաքականության համաձայն՝ ընկերությունը կարող է   պահպանել էլեկտրոնային փոստի, IP հասցեները, վեբ որոնման պատմությունը, գտնվելու վայրը:  Եթե գրանցումը Google-ի հաշվով է, այն լիարժեք հասանելիությոն է ունենում նաև այդ տվյալներին: Մինչև սկսեք պոկեմոնաորսը՝մտածեք   իսկապես արժե խաղալ:

Գրել կարծիք