[ Նոր մոլորակ ] Կարո՞ղ է կյանք գոյություն ունենալ Երկրից գրեթե չտարբերվող Proxima B-ում

[ Նոր մոլորակ ] Կարո՞ղ է կյանք գոյություն ունենալ Երկրից գրեթե չտարբերվող Proxima B-ում

Նորահայտ մոլորակի մթնոլորտը կարելի է ուսումնասիրել մեծ հեռադիտակների օգնությամբ, և Proxima B-ն կդառնա բիոլոգիական ակտիվության ուժով կառավարվող առաջին ոչ արեգակնային մոլորակը: Բնակեցման ի՞նչ հեռանկարներ են հայտնաբերվել այս մոլորակում:

Մեր երկրին շատ նման մոլորակի հայտնբերման մասին հայտարարվեց վերջերս: Ներկայացված առաջին արդյունքներով մայր աստղի չափերի, իր ջերմության ու մոլորակից որոշակի տարածությամբ  այս մոլորակն ունի բավականաչափ էներգիա գոյություն պահպանելու համար, բայց բավականին ծեր է, որպեսզի նրանում կյանքը զարգանա: Առավելևս երբ հարցը կայանում է նրանում, թե արդյո՞ք կյանք գոյություն ունի այնտեղ կամ երբևէ գոյություն է ունեցել անցյալում. կախված է նրանից՝ որքան է մոլորակը ի զորու ջուր պահպանել իր ներսում:

eso1629e-1024x656

Իգնասի Ռիբասոմի գլխավորած հետազոտողների մի խումբ ենթադրյալ մոլորակի մոդել է կառուցել` ուսումնասիրելով աստղերը և ջրային պաշարների առկայության դեպքում գնահատել է լույսի հնավորությունը: Արդյունքը ցույց տվեց, որ ներկա պահին Proxima B-ն 250 անգամ ավելի է ստանում ուլտրամանուշակագույն ճառագայթներ, քան Երկիրը:

Հետազոտողները նաև ցույց տվեցին, որ չնայած նման բարձր ճառագայթման՝ մոլորակը հասցրեց կորցնել շատ քանակությամբ ջրածին՝ մոտավորապես համարժեք մեկ օվկիանոսի:

– Գլխավոր անորոշությունը մեկն է՝` ո՞րն էր Proxima B-ի ջրածնային սկզբնական հավասարակշռությունը: Այնուամենայնիվ, գիտնականները գրեթե համոզված են, որ այս մոլորակը աշխարհի գոյության շարունակման իրական թեկնածուն է:

Միևնույն ժամանակ մեկ այլ հոդվածում  Մարտին Տյուրբեն Proxima B-ի մթնոլորտը մոդելավորելու համար օգտագործել է գլոբալ կլիմայական մոդելներ:

– Արդյունքները հաստատում են, որ մոլորակին կհաջողվի պահպանել ջրի մակերևույթը կամ մեծ զանգվածով ջրի շնորհիվ, ինչպես Համաշխարհային օվկիանոսն է, ցերեկային կողմի ջրի կորուստները լրացնելու համար, կամ մթնոլորտում ապահովել ջերմոցային ուժեղ էֆֆեկտ:

blog_entry_0654649001472540502

Հետազոտողները նշում են, որ բացի աստղերից ստացված բավարար չափով էներգիայի՝ բնակություն պահպանելու համար կարևոր պայման է նաև բոլոր անկայուն նյութերը պահպանելու հնարավորությունը.ոչ միայն ջուր, նաև այնպիսի գազեր, որոնք ոչ մի աղերս չունեն ջերմոցային էֆֆեկտի հետ: Գրեթե անխուսափելի է չհամեմատել  Proxima B-ն Վեներայի հետ, որը, չնայած առատ արեգակնային ճառագայթման, չի կորցրել անկայուն նյութերն ու պահպանել է մթնոլորտը:  Այնուամենայնիվ, Վեներան ջերմոցային էֆֆեկտի զոհերից էր:

Այսպիսի հանգամանքները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ մոլորակներում գոյության համար ճշգրիտ կանխատեսում գրեթե անհնար է: Եվ, այնուամենայնիվ, չնայած գնահատականներում զգուշությանը, գիտնականները հեռու են դեռ Proxima B-ին անկյանք անապատի պիտակավորում տալուց: Իսկ Proxima B-ին շրջապատող մոլորակները պետք է բաց չթողնեն ստեղծված ոչ մի առիթ այդ մոլորակի հետ էլ ավելի մերձենալու համար:

Գրել կարծիք