Կարմիր լապտերների գիշերը (ՖՈՏՈՇԱՐՔ)

Կարմիր լապտերների գիշերը (ՖՈՏՈՇԱՐՔ)

«PAN Photo»-ի լուսանկարիչ Վահան Ստեփանյանը մի քանի օր ու մի գիշեր անցկացրել է Ամստերդամի կարմիր լապտերների փողոցում՝ փորձելով լուսանկարել այն ու պարզել թաղամասի պատմությունն ու գաղտնիքները:

Կարմիր լապտերների թաղամաս կա Եվրոպայի մի քանի քաղաքներում, սակայն Ամստերդամը թերևս միակն է, որն անմիջապես ասոցիացվում է «կարմիր», «լապտեր» և «թաղամաս» բառերի հետ: Լապտեր-ները, իրոք, կարմիր են: Ամստերդամի կենտրոնական փոքրիկ թաղամասում են: Մութն ընկնելուն պես դրանք լուսավորում են պատուհանները, որոնցում կանգնած կամ նստած են տարատեսակ կանայք: Նրանք կենդանի մանեկենի պես սպասում են առատաձեռն գնորդին:

redphoto3

redphoto2 redphoto1Հիմա՝ մի քիչ պատմություն: Թաղամասի պաշտոնական անունը Դե Վալեն է (De Wallen)՝ պատ: Միջնադարում այդ թաղամասում ամբարտակ կար, որից էլ առաջացել է անունը: Թաղամասի մեջտեղում 1385-ից մինչև այսօր կանգնած է քաղաքի ամենահին շինությունը՝ Օուդե Կերկ եկեղեցին: Բայց դա չի խանգարել թաղամասի «իմիջի կայացմանը»: Իսկ այն կայացել է շատ հեշտ ու տրամաբանորեն. մեծ նավահանգիստ, հոգնած նավաստիներ, գարեջրատներ, կնոջ գուրգուրանքի պակաս, մարմնավաճառներ: Կամ հակառակը:

redphoto5
redphoto4XVI դարում քաղաքը դարձավ բողոքական, և պոռնկությունն արգելվեց: Չնայած դրան՝ հարյուր տարի հետո սիրո քրմուհիները հազարից շատ էին: Եվ քանի որ սեռավարակներից պաշտպանվելու միջոցներ դեռ չէին ստեղծվել, Ամստերդամի համար գրեթե ճակատագրական էր դառնում հիվանդությունների արագ տարածումը: Ու թվում էր՝ այդ պատրվակով կարելի է «համաճարակի» դեմն առնել:

redphoto8 redphoto6 redphoto7Նապոլեոնը, օրինակ, օկուպացրեց Հոլանդիան, և ֆրանսիական ոստիկանությունը լեգալացրեց մարմնավա-ճառությունն ու հասարակաց տները: Բայց պայմանով, որ այդ մասնագիտության տեր կանայք պիտի գրանցվեն և շաբաթը 2 անգամ ստուգվեն: Այն ժամանակ արդեն ավելի քան 3000 գիշերային թիթեռնիկ էր ճախրում գիշերային Ամստերդամում: Հետո նորից արգելեցին, հետո նորից թույլատրեցին, հետո նորից արգելեցին և վերջնականապես ձեռքերը լվացին 2000-ին՝ ընդունելով որպես շարքային մասնագիտություն ու եկամտահարկ վճարող ոլորտ:

redphoto11 redphoto9 redphoto10Մի քիչ՝ եկամուտների մասին: Մոտ 300 դռների ու պատուհանների հետևում այսօր աշխատում են հազարից ավելի մարմնավաճառներ: Նրանք վարձում են մի փոքրիկ տարածք՝ ցուցափեղկով փոքրիկ խուց, որի ետևում սենյակ է: Կես օրվա վարձը 80-300 եվրո է՝ ըստ օրվա ժամի և շաբաթվա օրվա: Ծառայությունները սկսվում են 50 եվրոյից և տևում են 10-15 րոպե (ժամանակն ավելանում է ըստ ծառայության «բարդության» կամ օգտվողների քանակի):

redphoto14redphoto13redphoto12Մարմնավաճառները հիմնականում 25-35 տարեկան են՝ ուսանողուհիներից մինչև բազմազավակ մայրեր, բայց ասում են, որ մեծ մասը թրաֆիքինգի (սեքսուալ ստրկության) զոհ է: Ամեն դեպքում նրանք հաճախ երկու կյանք ունեն: Այդ պատճառով նրանց լուսանկարելն արգելվում է. կարող ես լուսանկարել փողոցը, շենքը, բայց նրանց՝ ոչ: Հակառակ դեպքում ամեն ինչ կարող է պատահել՝ քաշքշուկից մինչև ֆոտոխցիկի թռիչքը դեպի մոտակա ջրատար:

redphoto16 redphoto15Ցերեկը թաղամասը առհասարակ մարդկանց չի հետաքրքրում: Հատուկենտ աղջիկներ կիսահագնված իրենց պատուհանախորշերում զբաղված են իրենց գեղեցկացնելով: Ոմանք (նույնպես կիսահագնված) փայլեցնում են աշխատաապակին, մի մասն էլ ուղղակի նախաճաշում է: Եվ նույնիսկ այդ ժամանակ չինացի տուրիստները հաջողեցնում են ամեն քայլափոխի լուսանկարվել ու աղմուկ-աղաղակով քննարկել կիսամերկ ու չշպարված գեղեցկուհուն:

Գրել կարծիք