[ Top Modern ] Ռոյ Լիխտենշտեյն. Փոփ-արթի արքա՞ն, թե՞ Ամերիկայի վատագույն նկարիչը

[ Top Modern ] Ռոյ Լիխտենշտեյն. Փոփ-արթի արքա՞ն, թե՞ Ամերիկայի վատագույն նկարիչը

newmag-ը Top Modern խորագրի ներքո պատմում է ժամանակակից արվեստի must know անունների մասին: Ռոյ Լիխտենշտեյնը արտիստն էր, որ հավաքեց բոլոր կլիշեները և մասսայական փոփ-արթին տվեց ինդիվիդուալ երանգ:

Նա առաջիններից էր, որի արվեստը վերաբերում էր ոչ թե անհատականությանը, այլ մասսայական գիտակցությանը: Հենց դրանում էլ նրան սկզբում մեղադրեցին քննադատները, հետագայում` այդ զանգավածային մտածողությունն էլ նրան դարձրեց 20-րդ դարի ամենազդեցիկ նկարիչներից մեկը:

Ռոյ Լիխտենշտեյնը հայտնի դարձավ կոմիքսների հիման վր արված նկարներով: Այդ ոճին նա հասավ 1960-ականներին, 40 տարեկանում: Բոլորի նման Ռոյ Լիխտենշտեյնը մինչև իր ոճին հասնելը, երկար ժամանակ փորձարկում էր սյուրռեալիզմի, կուբիզմի, աբստրակցիոնիզմի, էքսպրեսիոնիզմի ուղղություններում: Սեփական ուղու վրա Ռոյին դուրս բերեց 1960-ականներին ամերիկյան տնտեսական բումը:

Կենցաղային տեխնիկայի, ապրանքների, կոշիկի, անգամ աղբամանների գովազդային վառ նկարները առաջին հայացքից ամերիկացիները չընկալեցին որպես արվեստ: Life ամսագիրն անգամ հռետորական հարց տվեց. «Ի՞նչ եք կարծում` նա Ամերիկայի ամենավատ նկարիչը չէ՞»: 1961-ին  Լիխտենշտեյնին մարտահրավեր նետեց որդին` ասելով կարո՞ղ է արդյոք նույնքան լավ նկարել Միքի Մաուսի կոմիքսը:

«Նայիր Միքի»-ն Լիխտենշտեյնի առաջին նկարն էր արված կոմիքսի հիմնա վրա և բացարձակապես նման չէր այդ ժամանակ հայտնի էքսպրեսիոնիստներ Վիլլեմ դե Կունինգի և Ջեյսոն Փոլոքի աշխատանքներին :


[ Top Modern ]


Միքին նկարչի այցեքարտը դարձավ, Ռոյին բերեց ամերիկյան փոփ-արթի պիոների համբավ: Այդպես  նկարիչը, որ դասական կրթություն էր ստացել արվեստի բնագավառում, ճանաչում ձեռք բերեց մի բանով, որ համարվում է «ցածրակարգ արվեստ»:

Լիխտեշտեյնի գլախվոր նպատակն էր, որ իր նկարները ունենան տպագիր, ոչ թե ձեռակերտ տեսք: Այստեղ է հենց Ռոյի  նկարների յուրահատկությունը. оգտագործել մի քանի տիպոգրաֆիկ գույներ, սև գիծ ու կետեր: Արդյուքնում նրա նկարները իրոք ստանում էին մեծադիր կտավի վրա տպագիր կոմիքսի տեսք:

Լացող կամ զանգի սպասող շիկահերներն ու սևահերները, նաև կոմքսային զինվորները հանկարծ չափազանց հայտնի դարձան ու հայտնվեցին ցուցասրահներում: Այդպսի մի ցուցադրություններից մեկն այցելեց անձամբ Ուորհոլը: Հիացած Լիխտենշտեյնի աշխատանքներով` Էնդին վերցրեց նրան իր թևի տակ: Այդպես ստեղծվեց ամերկյան փոփ-արթի ամենազդեցիկ դուետը:

1966-ին լոնդոնյան Tate ցուցասրահը ձեռք բերեց Լիխտենշտեյնի Whaam! նկարը` այցլեուներին դնելով անորոշ իրավիճակում: Կտավը ոչ մի հարցադրում չուներ, չէր ստիպում նայել և մտորել: Ռոյ Լիխտենշտեյնի առաջին անհատական արտերկրյա ցուցադրությունն էր, և առհասարակ առաջին ամերիկակցի ժամանակակից նկարիչը Անգլիայում: Ռոյ Լիխտենշտեյնն իր սերնդի ամենահայտնի նկարիչը դարձավ սովորական սև-սպիտակ գծերի, մի քանի վառ գույնի ու գծերի շնորհիվ: Շուտով ծնվեցին նաև նրա հայտնի նկարիչների օմաժները` Պիկասո, Մատիս, Մոնե, Մոնդիրանու:

Վան Գոգի հայտնի սենյակում նա «մաքրություն արեց» 1992-ին: «Կարծում եմ, Վան Գոգը կուրախանա, երբ հիվանդանոցից վերադառնա ու տեսնի ննջարանը կոկիկ և հավաքված», – այսպես կատակում էր պլագիատի մեղադրանքներին:

Քննադատներին Լիտխենշտեյնը լռեցրեց  1978-ին «Ինքնանկարով», որում առանց պիտակի շապիկ է և հայելի այնտեղ, որտեղ պետք է գլուխը լիներ: Այդ կտավով նկարիչը ևս մեկ անգամ հաստատում էր փոփ-արթը «միանգամյա օգտագործման հասարակության» հայելին է:

Ռոյ Լիխտենշտեյնը փոխեց  սկեպտիկ վերաբերմունքը փոփ-արթի հանդեպ և արվեստի մեծ գործերի  իր ալյուզիաներով հավասարության նշան դրեց բարձրաժեքի ու կոմերցիոնի միջև:

Գրել կարծիք