«Նրբերշիկային խնջույք». սեքս, թմրանյութեր և մանանեխ (18+)

«Նրբերշիկային խնջույք». սեքս, թմրանյութեր և մանանեխ (18+)

Կարծում եք, նրբերշիկն այնքան արժանիքներ չունի՞ հոլիվուդյան կինոհերոս լինելու համար: Այն էլ ինչպես ունի` համոզված են գաստրոնոմիկ ֆուդփորնի հեղինակները: Իսկ թե ինչ և ինչպես է ստացվել` կպատմի newmag-ի կինովերլուծաբանը:

Դերասաններ, կոմիկներ ու սցենարիստներ Սեթ Րոգենը, Ջեյմս Ֆրանկոն և Ջոնա Հիլը բաց չեն թողնում ցանկացած հարմար առիթ ինչ-որ մեկին նմանակելու, հեգնելու և հարդքոր թրոլինգի ենթարկելու համար, առավել ևս` եթե «զոհերին» ծաղրելու ժամանակ կոմեդիանտները պետք է անցնեն էթիկայի ու բարոյականության սահմաններն ու կանոնները։ Նրանք անգամ պատրաստ են տրվել ֆրանսիական համբույրին, եթե ցանկանում են ծաղրել Քիմ Քարդաշյանին և Քանիե Ուեսթին։

img_2374

«Նրբերշիկային խնջույքը» էրոտիկ ակնարկներով ու ընդամենը մեկ, սակայն բավականին հյութեղ պոռնոդրվագով սատիրիկ գաստրոկատակերգություն է՝ տարատեսակ մթերքների և նրանց բնակավայր սուպերմարկետի մասին։ Պատմության կիզակետում են իրենց ռոմանտիկ երազանքներով ապրող նրբերշիկ Ֆրենկը և հատուկ իր համար նախատեսված (իրականում` թխված) հացաբուլկի Բռենդան. սիրահար զույգը երազում է օրինականացնել իր հարաբերությունները գալիք Հուլիսի չորսին (իրականում, հոդդոգասեր ամերիկացիների տոնական սեղանի շուրջ)։ Սակայն և՛ գլխավոր հերոսները, և՛ նրանց բոլոր ընկեր-հարևանները տեղյակ չեն այն մասին, որ սուպերմարկետի դռներից այն կողմ նրանց սպասում է տանջալի մահը։ Փոխարենը՝ տեղական լեգենդն ասում է, որ Աստվածները (իրականում` սովորական մարդիկ, սուպերմարկետի հաճախորդները) ընտրում են իրենց և տեղափոխում Աշխարհներից լավագույնը՝ ուտոպիստական դրախտ։

img_2375

Ամեն ինչ փոխվում է, երբ մեղրամանանեխը, որին սխալմամբ գնել էին որոշ ժամանակ առաջ, վերադարձրեցին խանութ։ Խեղճ մթերքի մոտ խորը հոգեբանական ցնցում էր, նյարդային տիկ. դրդված ինքնասպանությունից առաջ նա հասցրեց պատմել իր ընկերներին, որ այնտեղ՝ Աշխարհներից լավագույնում փաստացի մթերքներին սպասում է տանջալի և դաժան մահ։ Մանանեխի ինքնասպանության հետևանքների տեսարանը՝ իր ապոկալպտիկ ոճով, կարելի է վստահաբար առանձնացնել որպես անիմացիոն սատիրայի պատմության ամենատպավորիչ դրվագներից մեկը։

img_2378

Անիմացիոն ֆիլմի հեղինակները չեն սահմանափակել իրենց ոչ մի ասպարեզում. պատմությունն իսկապես անցնում է բոլոր թույլատրելի և անթույլատրելի սահմանները, հեգնում է կրոնը, աստվածավախությունը, ազգային կոնֆլիկտները, չի բացառում հոմոսեքսուալ կապն անգամ պաղեստինցի բեյգլի և իսլամիստական լավաշի միջև։ Բազում գեգերը, տասնյակ կինոհղումները և կարծրատիպերը հեգնող սատիրան, դուր կգան պատրաստված, ամերիկյան մշակույթն ու ապրելաձևը մոտ հեռավորությունից ճանաչող հանդիսատեսին, օրինակ՝ South Park-ի մոլի երկրպագուներին։

Կատակները ամենաուղիղ իմաստով զուգարանային են՝ բացի մթերքներից սյուժեում ներկա են նաև զուգարանի թուղթն ու պոմպը։ Իրականում, «խնջույքն» ունի պիքսարային ֆիլմերին բնորոշ փոզիթիվ տեմպը, թեև տեղ-տեղ զիջում է միանման կատակների և անսպասելի շրջանցումների չափաբաժնի առումով։ Նացիստներ, ալկոհոլային հավաքույթներ, համասեռամոլներ ու բիսեքսուալներ, թմրանյութեր մարդկային բնակարանում և սուպերմարկետի ծակուծուկերում. և սա ամենը չէ։

img_2376

Ֆուդփորնի աշխարհում ներկայացված է անգամ Սթիվեն Հոքինգը (չսփոյլենք, թե ինչի տեսքով), սակայն անգամ ամենատեղեկացված սինեֆիլին ազգային բեքգրաունդն իր կենցաղային հումորով ավելի լավ է վայելել օրիգինալ, անգլերեն լեզվով։ Իսկ ֆանտասմագորիկ, հոլյուցինագեն, չափ ու սահման չճանաչող ճամփորդության վերջում՝ անգամ ամենակեղծ բարեպաշտորեն տրամադրված, համեստ ու հայեցի հանդիսատեսին, կզվարճեցնի կուլմինացիոն սննադային օրգիան՝ լի անմարդկային աճպարարությամբ։

 

Գրել կարծիք