Ինչպե՞ս սովորել ասել «ոչ»

Ինչպե՞ս սովորել ասել «ոչ»

Կան մարդիկ, ովքեր պարզապես չեն կարողանում ﬔրժել, երբ իրենց ինչ-որ բան են խնդրում: Հաճախ այդպիսի մարդիկ ﬕնչև իրենց կյանքի վերջ զբաղվում են՝ ﬕայն ուրիշների խնդիրները լուծելով:

Աﬔնավատն այն է, որ բոլորին մշտապես օգնության հասնող մարդկանց անգամ մոռանում են շնորհակալություն հայտնել, չէ՞ որ արդեն ﬕ քանի անգամ ինչ-որ բան խնդրելով ու ստանալով, սկսում ես կարծել, որ այդպես էլ պետք է լիներ, այլ կերպ հնարավոր չէր: Մարդիկ, ովքեր չեն կարողանում ասել «ոչ», առաջին հայացքից թվում են կենսուրախ, պատրաստակամ, ﬕշտ ժամանակ ունեն լսելու և օգնության հասնելու: Բայց բավական է նրանց տեսնել իրենց «թուլության» պահին և կհասկանաք, որ նրանք սարսափելի հոգնած ու հյուծված են, ապրում են ոչ թե իրենց կյանքով, այլ ուրիշների, իրականացնում են ոչ թե իրենց երազանքները, այլ ընկերների, բարեկաﬓերի և բոլոր նրանց, ովքեր աﬔն պարագայում հույս են դնում նրանց օգնության վրա: Եվ ուրեﬓ, ինչ անել, եթե դուք էլ եք պատկանում այն մարդկանց թվին, ովքեր չեն կարողանում ﬔրժել, երբ իրենց որևէ բան են խնդրում: Ինչպե՞ս դուրս գալ այդ շղթայից՝ հնարավորինս քիչ կորուստներով:

Նախևառաջ հիշեք

Դուք և բոլոր ﬓացած մարդիկ ունեք հավասար քանակությամբ ժամանակ, էներգիա ու ռեսուրսներ: Եվ ժամանակի լավ կամ վատ պլանավորումը ﬔզնից յուրաքանչյուրի գործն է: Եթե դուք այնպես եք պլանավորել ձեր ժամանակը, որ որոշ չափով ազատ ժամանակ ունեք հանգստի և ինքներդ ձեզ համար, դա ձեզ չի պարտավորեցնում այն հատկացնել ուրիշներին, եթե նրանք պնդում են, որ չեն հասցնում իրենց գործերը: Մարդիկ պարզապես սովորում են հույս դնել ուրիշների վրա, եթե կա նման հնարավորություն: Երբեﬓ դա կարող է լինել պարտականություններից խուսափում, երբեﬓ պարզապես ինչ-որ ﬔկի ուսին հենվելու ցանկություն: Երկրորդ բանը, որ հարկավոր է հիշել, այն է, որ դժբախտություններն ու անհաջողությունները բոլոր մարդկանց մոտավորապես նույն չափաքանակով են բաժին հասնում: Պարզապես մարդկանց ﬕ մասը իր խնդիրներն ինքնուրույն է լուծում, իսկ մյուս մասը փաթաթում է այդ խնդիրները ուրիշների վզին: Մի մոռացեք նաև այս «հավասարության մասին» և գուցե ձեզ ավելի պակաս պարտավորված կզգաք: Եվ այսպես, փորձենք հասկանալ.

Կարծում եք, որ առանց ձեր օգնության գլուխ չե՞ն հանի

Իսկ ի՞նչ է լինում այն ժամանակ, երբ դուք քաղաքում չեք, երբ դուք հիվանդ եք: Այդ մարդիկ ինչ-որ կերպ գլուխ են հանում, չէ՞: Նույնը կլինի նաև այն դեպքում, երբ դուք պարզապես ﬔրժեք նրանց: Ձեր օգնությանը դիﬔլը նրանց ավելի հարմար է, նրանց, բայց ոչ ձեզ: Եվ եթե դուք այդ օգնությունը ցուցաբերելու եք ձեր կարևոր գործերի, ժամանակի, առողջության, ընտանիքի հետ շփման հաշվին, ապա համաձայնվելուց առաջ, ﬕանշանակ, արժե մտածել:

Ուզում եք, որ բոլորը սիրեն ու շնորհակալ լինե՞ն ձեզ

Բոլորին դուր գալ, բոլորին ուրախացնել, չնեղացնել պարզապես անհնար է, եթե դուք չեք ուզում կորցնել ձեր անհատականությունը՝ ձեր ժամանակի ու երազանքների հետ ﬕասին: Եթե կարծում եք, որ ձեզ կգնահատեն ու կսիրեն այն բանի համար, որ դուք այդպես նվիրված եք բոլորին, ապա պարզապես խաբում եք ինքներդ ձեզ: Յուրաքանչյուր մարդ ունի իր առաջնահերթությունները, և մարդկանց համար աﬔնակարևոր բանը չի կարող լինել ձեզ անդադար շնորհակալ լինելը: Վաղ թե ուշ, ինչ-որ պահի դուք ձեզ չգնահատված ու անտեսված կզգաք: Եվ համընդհանուր սեր ﬕայն ձեր անձնազոհության հաշվին դուք չեք վայելի:

Չեք ցանկանում վիրավորել կամ կորցնել այդ մարդուն

Մի կարծեք, որ ﬔկ անգամ ﬔրժելով՝ դուք կվիրավորեք դիմացինին ու կփչացնեք նրա հետ հարաբերությունները: Ձեր ﬔրժումը ուղղված է խնդրանքին, այլ ոչ թե մարդուն: Բացատրեք դա նրան, ասացեք, որ այս պահին պարզապես ի վիճակի չեք կատարելու նրա խնդրանքը: Քաղաքավարի եղեք ու ջերմ խոսեք, բայց ձեր ﬔրժման ﬔջ հաստատուն եղեք: Դուք ﬔրժում եք ոչ թե ձեր հարաբերությունները, այլ տվյալ խնդրանքը:

Վախներում եք որևէ բան բաց թողնել

Շատերը չեն ﬔրժում, երբ իրենց ինչ-որ բան են խնդրում, որովհետև կարծում են, թե դա ﬕ հետաքրքիր ու նոր բանի հնարավորություն կտա իրենց: Եվ «այո», և «ոչ» ասելը հնարավորություն են: Պարզապես պետք է ընտրություն անել այդ երկուսից: Շատ հաճախ ﬔկ «ոչ»-ը ձեզ կտանի դեպի ավելի լավ, ավելի հետաքրքիր ու արժեքավոր «այո»-ն:

Որոշեք, որ դեպքում եք ցանկանում մերժել

Սա առաջին ու աﬔնակարևոր քայլն է: Յուրաքանչյուր մարդու կյանքում կան մարդիկ և կան իրավիճակներ, երբ նրանք իսկապես չեն ցանկանում ﬔրժել: Դա ﬔր բոլորիս առաջնահերթություններ են: Գրի առեք ձեր առաջնահերթությունները և ﬓացած բոլոր պարագաներում, եթե դրանք չեն տեղավորվում ձեր այդ ցանկի ﬔջ, կամ ավելին՝ անգամ հաﬔմատության եզր չունեն, առանց խղճի խայթ զգալու, պատրաստ եղեք քաղաքակիրթ ձևով ﬔրժել:

Շշնորհակալ եղեք վստահության համար

Եթե ձեզ դիﬔլ են օգնության խնդրանքով, ապա նշանակում է, որ ձեզ վստահել են, ինչը արդեն իսկ լավ է և արժե շնորհակալ դրա համար: Վստահության համար շնորհակալություն հայտնելը ձեզ բոլորովին չի պարտավորեցնում անﬕջապես «այո» ասել: Փոխարենը այս կերպ դուք դրական էմոցիաներով կﬔղﬔք իրավիճակը:

Բացատրեք պատճառը

Սովորաբար մարդիկ գոնե մոտավոր բացատրության սպասում են, երբ իրենց ﬔրժում են: Ավելի լավ է անկեղծորեն ասել, որ դուք զբաղված եք, այլ բան եք պլանավորել տվյալ օրվա համար կամ պարզապես շատ հոգնած եք: Գուցե այդ ինչ-որ բանը ձեր սկզբունքներին է դեմ: Եվ վերջապես կարող եք ասել, որ դուք սովորում եք ասել «ոչ»: Եթե ﬔրժել եք, բայց ձեզ կպչուն ձևով շարունակում են համոզել, հաստատուն եղեք ձեր որոշման ﬔջ: Արդյունքում ձեզնից ոչ թե կնեղանան, այլ պարզապես ժամանակի ընթացքում կսկսեն ձեզ վերաբերվել որպես մարդու, ով ունի սեփական կարծիք ու հաստատուն կամք: Լինում են նաև դեպքեր, երբ մարդը դեռ չի սկսել խոսել, իսկ դուք արդեն գիտեք, որ նա ինչ-որ բան է պատրաստվում խնդրել: Այդ դեպքերում ավելի լավ է կանխել նրա խոսքը՝ ասելով, որ զբաղված եք շատ կարևոր գործով և չեք կարող շեղվել:

Փորձեր արեք

Որպեսզի անսպասել իրավիճակներում ձեզ չկորցնեք և ձեզ համար ոչ նպատակահարմար դեպքերում կարողանաք ﬔրժել մարդկանց, հարկավոր է նախապես պատրաստվել, փորձեր անել: Կարող եք սկսել աﬔնասովորական իրավիճակներից և հատկապես անծանոթների հետ, չէ՞ որ նրանց դեպքում չեք վախենա հարաբերություններ փչացնել: Մերժեք, երբ փորձում են, օրինակ, հերթում առանց պատճառի առաջ խցկվել, հրաժարվեք, երբ հեռախոսով ինչ-որ բան են առաջարկում գնել, հրաժարվեք, երբ մատուցողն առաջարկում է խﬕչք կամ աղանդեր վերցնել, իսկ դուք այդքան էլ չեք ցանկանում: Մերժեք, եթե ձեզնից գումար են խնդրում, իսկ դուք գիտեք, որ դա ձեր առաջնահերթ ծախսերի գումարն է: Ասեք, որ զբաղված եք, երբ ժաﬔրով ձեր գլուխը տանում են՝ հեռախոսով խոսելով: Փոքր բաներում սովորելով ﬔրժել՝ դուք շատ ավելի հեշտությամբ կկարողանաք «ոչ» ասել ավելի կարևոր իրավիճակներում: Հավաքեք ձեր ողջ քաջությունը, մոռացեք այն մասին, որ ձեզնից կվիրավորվեն, ձեր մասին վատը կմտածեն, որ դուք լավ ընկեր չեք և այլն, և այլն: Համակերպվեք նաև այդ աﬔնի հետ: Դա ավելի լավ կյանք ունենալու գինն է, որ երբեﬓ հարկավոր է վճարել: Դա ﬕակ տարբերակն է անձնական տարածության ձեր սահմաններն ունենալու համար, հոգեկան հանգստություն գտնելու համար, սեփական երազանքներն իրականացնելու և հարգված լինելու համար:

Աղբյուրն` այստեղ:

Գրել կարծիք