Անփորձանք սեպտեմբերի 1. առանց «գիպսերի ու սանտավիկների» ժամանակներ (ՖՈՏՈՇԱՐՔ)

Անփորձանք սեպտեմբերի 1. առանց «գիպսերի ու սանտավիկների» ժամանակներ (ՖՈՏՈՇԱՐՔ)

newmag-ի տեսախցիկը ֆիքսել է մայրաքաղաքի առաջին դասարանցիների դպրոցական առաջին էմոցիաները:

2000-ի սեպտեմբերի մեկին դպրոց գնացի ձախ ձեռքս կոտրած: Ու ես միակ անհաջողակը չէի: Միայն մեր դասարանում «գիպսավորվածները» չորսն էին: Ընդ որում, մեկը` աղջիկ:

2016թ-ի սեպտեմբերի մեկ: Միակ աչքի ընկնող երևույթը սմարթֆոնն է, չափերն էլ այնքան մեծ, որ ծածկում է սեփականատիրոջ դեմքի ընդհանուր մակերեսի 90 տոկոսը: Եվ բոլորը խնամված, սպիտակ ու առանց որևէ քերծվածքի: Հարց է առաջանում` ի՞նչն է պատճառը, որ մեր միակ զարդարանքը ոչ թե սմաթֆոնը կամ մեր ժամանակին համապատասխան նորագույն տեխնիկան էր ( օրինակ` տամագոչի), այլ հենց գիպսը:

Պատասխանը ստանալու համար բավական է նայել պատուհանից դուրս: Նախ հաշվեք`քանի երեխա կա դրսում, հետո հետևեք, թե ինչ խաղեր են խաղում: Հիշեք ձեզ, նրանց տարիքում և ամեն ինչ պարզ կդառնա: Բակային խաղերը իրենց տեղը զիջել են ոչ թե համակարգչային խաղերին, այլ պարզապես համակարգչին: Համակարգչի դիմաց դրված աթոռին: Դա է ժամանակակից երեխայի կոմֆորտի զոնան:

Թվում է, թե փոքր տարիքից ճիշտ սովորելով ու ընտելանալով համակարգչին, պետք է որ հանճարեղ սերունդ մեծանա: Բայց դա այնքան էլ այդպես չեղավ: Նույնիսկ համակարգչի առաջ նստած, երեխան չափից դուր ալարկոտ է իրեն օգտակար ինֆորմացիան կամ թեկուզ խաղը փնտրելու և գտնելու համար:

Հիմա ոչ ոք դասերից առաջ ձեռքը չի կոտրում, մեքենայի տակ չի ընկնում, չի կռվում, չի կոտրում ոչ մի ապակի: Լավ իսկ ինչ են անում: Ոչինչ: Անփորձանք սեպտեմբերի մեկ` առանց «գիպսերի ու սանտավիկների»:

DSC_0298 DSC_0091 DSC_0129 DSC_0167 DSC_0168 DSC_0169 DSC_0170 DSC_0172 DSC_0194 DSC_0202 DSC_0206 DSC_0215 DSC_0226 DSC_0228 DSC_0253 DSC_0263 DSC_0267 DSC_0273

Գրել կարծիք