Սերժ Թանկյան. ռոքից դասական տրանսֆորմացիայի, GoT-ի, Ջավադիի և SOAD-ի ապագայի մասին

Սերժ Թանկյան. ռոքից դասական տրանսֆորմացիայի, GoT-ի, Ջավադիի և SOAD-ի ապագայի մասին

newmag-ը ներկայացնում է ամերիկյան հայտնի Rolling Stone պարբերականին տված Սերժ Թանկյանի հարզազրույցից հետաքրքիր հատվածներ:

Ջղաձիգ վոկալի ու սյուրռեալիստիկ խոսքերի վարպետը հմտանում է ֆիլմերի սաունդթրեքեր ստեղծելու գործում: SOAD-ի  ֆրոնթմենը  խոստովանում է. «Երբ սպորտով եմ զբաղվում կամ մեքենա վարում, հիմնականում սաունդթրեքային երաժշտություն եմ լսում: Կարծում եմ` հիանալի է, որ մեծ ուշադրություն է դարձվում կինոյի երաժշտական արժեքին»:

Իր առաջին սաունդթրեքային փորձը Թանկյանն արեց անցած տարի: Գրեց հոգեհարազատ թեմայով. Հայոց ցեղասպանության մասին «1915» ֆիլմի երաժշտական մոտիվը նրան էր վստահված: «Չես փախչի անցյալից» մեսիջով Թանկյանի կոմպոզիտորական աշխատանքը միաժամանակ ազգային է, անդրաշխարհային ու այժմեական: Նույնանուն սաունդթրեքային ալբոմը թողարկվել է ապրիլին` Ցեղասպանության 101-րդ տարելիցին:

Սերժ Թանկյանը երկրպագուներին ռոք-ջազային կոմպոզիցիաներով «երես տալուն» զուգահեռ միշտ էլ զբաղվել է դասական երաժշտությամբ:  2007-ին թողարկված Elect the Dead ալբոմը 2013-ին նա վերաթողարկեց Elect the Dead Symphony անվամբ, ապա ներկայացրեց նաև ամբողջովին դասական հնչողությամբ  Orca Symphony No. 1ին: Այս տարի ամռանն էլ Երևանում կկայանա Թանկյանի ստեղծած երաժտությամբ «Վերջին բնակիչը» ֆիլմի պրեմիերան:

Rolling Stone-ն արթ-մետալի աշխարհում ամենահարգված ու սիրված ներկայացուցչի հետ զրուցել է ստեղծագործական նոր ոլորտի` սաունդթրեքեր գրելու և ապագա ծրագրերի մասին: Ահա, հարցազույցի կարևոր հատվածները.

Ռոք-ջազ-դասական անցումի մասին

Ոչ դժվար էր, ոչ էլ նոր մարտահրավեր: Ես միշտ երաժշտությունը ստեղծել եմ մաքուր կտավի վրա, լիներ դա ռոք, ջազ, թե դասական: Երբ ռոք ես գրում, հաստատ ոգեշնչվել ես պոեզիայից, զգացմունքներից կամ քաղաքական որևէ իրադարձությունից: Դու պետք է հույսդ դնես դրա վրա և տեսնես, թե ուր են գնում ձեռքերդ` դեպի կիթա՞ռը, դաշնամո՞ւրը, թե՞ այլ գործիք: Դու կարող ես գնալ ցանկացած ուղղությամբ: Պատրաստի ֆիլմի վրա աշխատելն ավելի հեշտ է, որովհետև դու գիտես, թե ինչ երաժշտական գործիք ես օգտագործելու:

Ֆիլմային երաժշտության մասին

Անկեղծորեն նախանձում եմ Անջելո  Բադալամենտիին Դեվիդ Լինչի Twin Peaks ժապավենի երաժտական մոտիվը ստեղծելու համար: Ըստ իս, Լինչը հենց այն ռեժիսորն է որի հետ երազում է աշխատել ցանկացած կոմպոզիտոր: Նա տպավորիչ երևակայութուն ունի և էքսպերիմետնալ է: Օրինակ նրա  Mulholland Drive-ը, գրողը տանի, հիշո՞ւմ եք այն փողային սոլոյի հատվածը: Իսկական գժական ջազ ֆյուժն է:

Էնիո Մարկոնեն որպես կուռք

Եթե ցանկ, ապա առաջին տեղում` միանշանակ Էնիո Մարկոնեն է: Որովեհտև նա ստեղծել է բազմապիսի, բայց միշտ էմոցիոնալ երաժշտություն: 70-ականների սաունդթրերքերը գրել է ոչ միայն օրկեստրի, այլև կենդանի բենդային կատարման համար: Դե իսկ Տարանտինոյի հետ ստեղծված երաժտությունը քննարկումից դուրս է:

Սիրում եմ նաև Ֆիլիպ Գլեսի մինիմալիզմը: Բազաթիվ տաղանդավոր կոմպոզիտոր ընկերներով եմ շրջապատված: Շատերին կաորղ եմ թվել` Ջերի Գոլդմիթ, Ալեքսանրդ Դեսպլատ, Յունկեր XL, Հանս  Զիմեր, Ռամին Ջավադի: Ի դեպ, Ռամին, որ Game of Thrones-ի երաժշտության հեղինակն է, մտերիմ ընկերս է:

Ընթացիկ գործունեության մասին

Վերջինն, ինչ գրել եմ, «Արցախն» է: Բացի այդ, մի քանի այլ ռոք երգեր էլ եմ ստեղծել: Տեսնենք որտեղ կհայտնվեն դրանք: System-ի նոր ալբոմո՞ւմ, թե՞ սոլոյում տեղ կգտնեն, դեռ չգիտեմ: Ժամանակը ցույց կտա: Բացի այդ, ռեժիսոր ընկերներիս եմ սպասում, որոնք ֆիլմերի ֆինանսավորում են ստացել: Հնարավոր է` շուտով վերադառնամ սաունդթրեքեր գրելուն: Ունեմ նաև վիդեո խաղերի երաժշտություն ստեղծելու առաջարկներ: Ավելի հստակ ծրագերից կարող եմ առանձնացնել իմ Elect the Dead Symphony/Orca շոուն, որը նոյեմբերին կցուցադրվի Valley Performing Arts Center-ում: Ես այնտեղ եմ իմ բակալավրի որակավորումը ստացել: Նրանք ուզում են իմ կտավների  ցուցադրությունն էլ կազմակերպել, արտցուցասրահ ունեն:

SOAD-ի ապագայի մասին

Մենք միշտ կապի մեջ ենք: Հիմա մտածում ենք, թե ինչպես ունեցած նյութերն ի մի բերել: Չեմ կարող հիմա պաշտոնական հայտարություն անել, թե շուտով կլսեք նոր ձայնագրություն: Երգերը, որ հիմա կան, կատարել ենք միմյանց համար, ձայնագրման ստուդիա գնալու մասին դեռ չենք մտածել: Հիանալի կլիներ նոր ուղղությամբ վերաբրենդավորվեինք: Բայց դա պետք է արվի այնպես, որ խմբի բոլոր անդամներին բավարարի ու երջանկացնի: Տեսնենք` ինչպես կստացվի: Մատները խաչած սպասենք:

Գրել կարծիք