[ Տեխնոգործարք ] Սիլիկոնային հովտի անհեթեթ որոշումների հնգյակը

[ Տեխնոգործարք ] Սիլիկոնային հովտի անհեթեթ որոշումների հնգյակը

newmag-ը պատմում է Սիլիկոնային հովտում տեխնոհսակների կայացրած անհեթեթ որոշումների մասի, որոնց համար ընկերությունները զղջում են:

Ճիշտ և սխալ որոշումներ չկան: Հոգեբանները համոզված են, կա միայն որոշում, որին հաջորդում է հետևանքը: Quora հարց ու պատասխանների ծառայության օգտատերերը կազմել են Սիլիկոնային հովտում ընդունված ամենահիմար որոշումների հնգյակը: Նրանք համոզված են, որ այս որոշումների համար տեխնոհսկաները զղջում են:


MySpace-ը հրաժարվեց Facebook-ից

facebook-connect-myspace

2005 թվականին MySpace-ը հնարավորություն ուներ կուլ տալ Facebook–ը, բայց ընկերության հիմնադիր Քրիս Դե Վոլֆը որոշեց, որ $75 միլիոնը, որը պահանջել էր Ցուկերբերգը, պարզապես չափազանցություն է: Facebook-ի գինը արհեստական ուռճացված է: Tech Crunch-ի տվյալով 2005-ի փետրվարին MySpace-ի լսարանը շաբաթական աճում էր 6%-ով: Քրիստն ու Մարկը համաձայնության այդպես էլ չեկան: Այժմ Facebook-ը գնահատվում է ավելի քան $200 միլիարդ:

Սթիվ Վոզնյակ, Apple և HP

b7pvuya2jyv4glpehcsv

MySpace-ի ղեկավարությունից ավելի անհեթեթ որոշում է ընդունել Hewlett Packard-ը: Առաջին Apple համակարգիչը նախագծելիս Սթիվ Վոզնյակը աշխատում էր HP-ում: Աշխատանքային պայմանագրի համաձայն, ընկերության աշխատակցիների լուծումները պատկանում էին գործատուին: Նախքան ընկերությունից հեռանալը, Սթիվը իր ղեկավարությանը՝ Hewlett Packard-ին Apple-ն առաջարկել էր հինգ անգամ: Հերթական մերժումից հետո նա թույլտվություն ստացավ այն վաճառել սեփական ընկերությանը: «Մեզ պետք չեն խաղալիք համակարգիչներ», – HP-ին վերջին մերժումը հիմնավորեց այսպես: Apple-ը դարձավ համաշխարհային տեխնոհսկաներից մեկը:


Yahoo-ի սխալները

Yahoo-Wilson-Lam-Flickr-930x523

Elevation Partners վենչուրային ֆոնդի համահիմնադիր Մարկ Բոդնիկը համոզված է, որ հիմար որոշումների ընդունմամբ Սիլիկոնային հովտում առաջատարը Yahoo-ն է: Երբ MySpace-ը հրաժարվեց Facebook-ը գնելու որոշումից, Մարկը բանակցություններ սկսեց Yahoo-ի ղեկավար Ջերի Յանգի հետ: Ցուկերբերգը սոցցանցն այդ ժամանակ գնահատում էր արդեն մեկ միլիարդ դոլար: Այս գործարքն էլ հաջողությամբ չպսակվեց: 2002 -ին Yahoo-ն բացառիկ հնարավորություն ուներ կուլ տալ Google-ը, բայց այս շանսն էլ ընկերությունը բաց է թողել: Փոխարենը տարիներ անց Yahoo-ն անգիտակցաբար փորձել է մրցել Google-ի հետ իր Panama նախագծով, որի վրա ծախսել էր հսկայական միջոցներ և ժամանակ:


Digital Research-ն ընդդեմ Windows-ի

$_12

1980-ին Digital Research-ը հրաժարվեց իր օպերացիոն համակարգի լուծումները վաճառել IBM-ին, ինչը ընկերության համար անհեռանկարային քայլ էր: Բիլ Գեյթսը նման հնարավորությունը բաց չթողեց և IBM-ի հետ պայմանագիր կնքեց Windows սարքերում տեղադրելու համար: Այդ ժամանակ IBM-ը զբաղվում էր առաջին անձանական համակարգիչների մշակմամբ: Digital Research-ի օպերացիոն համակարգը ձեռք բերեց մեծ ֆունկցիոնալության, որի մասին մրցակիցները չէին կարող անգամ երազել: Բայց, իրադարձություններն այնպես զարգացան, որ օգտատերերը սկսեցին օգտագործել Windows-ը, ինչն էլ կանխատեսեց Digital Research-ի ապագան:


Facebook և Whats App

WhatsApp-Facebook-e1393889428371

2014 փետրվարին Facebook գնեց Whats App մեսինջերը: Ցուկերբերգի որոշումը միանշանակ չընդունվեց: Աշխարհը դեռ հետևում է իրավիճակի զարգացմանը: Շատերը համոզված են, որ Մարկի այս քայլը հիմարություն էր, ավելի շատը ունենալո ւմոլուցքով Ցուկերբերգը մի օր կկանգնի «կոտրված տաշտակի» առաջ:

Գրել կարծիք