Սինգապուր. Փոքր երկրի անհավանական վերելքի պատմությունը

Սինգապուր. Փոքր երկրի անհավանական վերելքի պատմությունը

30 տարվա ընթացքում Սինգապուրը երրորդ կարգի երկրների շարքից թռիչք կատարեց ու հայտնվեց աշխարհի առաջատար եռյակի ﬔջ՝ ըստ երկրի ՀՆԱ ցուցանիշի: Այս երկրի նորագույն պատմությունն իրականում ուժեղ անհատի պատմություն է:

Լի Կուան Յուն Լոնդոնում կրթություն ստացած փաստաբան էր, Ժողովրդական գործողությունների կուսակցʡթյան անդամ: 1954թ.-ին՝ 31 տարեկանում, նա դարձավ կուսակցության առաջնորդ, իսկ 1959 թվականին կուսակցությունը իշխանության եկավ երկրում: Յուն դարձավ վարչապետ և կառավարեց երկիրն ավելի քան 30 տարի: Իսկ հետագա տարիներին շարունակեց մասնակցություն ունենալ երկրի կառավարմանը իբրև երկրի ավագ, այնուհետև՝ խորհրդատու նախարար:

Այս փոքրիկ երկրի պատմությունը ցwuյց է տալիս, որ երկրի չափերը բոլորովին էլ աﬔնակարևորը չեն: Փորձեք պատկերացնել, Սինգապուրի զբաղեցրած տարածքն ընդամենը 714,3 կմ² է՝ շուրջ 40 անգամ փոքր Հայաստանից կամ ընդամենը 3,5 անգամ մեծ Երևանից:

900px-Singapore-overview

Սինգապուրն ասես փոքրիկ ընկերություն լինի, որը ստիպված է եղել պայքարել ﬔծ ու հզոր մրցակիցների հետ նույն դաշտում, և կարողացել է դուրս գալ հաղթողի կարգավիճակով: Ինչի՞ հաշվին է հաղթել Սինգապուրը:

Ի՞ՆՉ ԷՐ ԻՐԵՆԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՍԻՆԳԱՊՈՒՐԸ

1867 թվականից սկսած Սինգապուրը Բրիտանական կայսրության գաղութ էր՝ ﬕ փոքրիկ կղզի ծովային ճանապարհների խաչﬔրուկում՝ անգլիական ռազմաբազայով և փոքրիկ ադﬕնիստրատիվ հաստատություններով: Երբ Անգլիան սկսեց կորցնել իր ազդեցությունը աշխարհում, գաղութները սկսեցին անկախություն ձեռք բերել: Սինգապուրն ուներ երկու ճանապարհ՝ ﬓալ Մալազիայի կազմում, կամ անկախություն հռչակել: Նա ընտրեց երկրորդ տարբերակը: Սինգապուրի համար այդ փոփոխությունները վտանգ էին ներկայացնում, բայց նաև դուռ էին բացում նոր հնարավորությունների համար: Երիտասարդ երկիրը չուներ սեփական բանակ և այժմ ստիպված էր ինքնուրույն մրցակցել խոշոր հարևանների հետ:

Լի Կուան Յուն, ով արդեն երկրի վարչապետն էր, հրաշալի ստրատեգ էր և դիվանագետ: Նա լավ կապեր ուներ Մեծ Բրիտանիայի ղեկավարության հետ և նրա ջանքերի շնորհիվ անգլիացիները հնարավորինս երկար ﬓացին Սինգապուրում, և վերջինս հասցրեց սեփական բանակ կազﬔլ և Մեծ Բրիտանիայի օգնությամբ զինել այն: Իսկ հետ Լի Կուան Յուն բարեկամական հարաբերություններ հաստատեց ԱՄՆ-ի հետ, ով այդ տարիներին իր համար հենակետեր էր փնտրում ամբողջ աշխարհով ﬔկ: Սինգապուրը ստացավ խոշոր ներդրուﬓեր երկրի տնտեսությունը զարգացնելու համար:

Չնայած այս աﬔնին՝ քաղաքական գործիչներն ու տնտեսագետները պնդում էին. Սինգապուրը չի կարող գոյատևել ինքնուրույն. այն չունի խﬔլու ջուր և անգամ շինարարական ավազ ստիպված է գնել հարևաններից: Երկրում չկար զարգացած տնտեսություն, մարդկանց մեծամասնությունը չուներ կրթություն, փոխարենը կային ամենատարբեր քաղաքական ուղղվածություններ՝ կոմունիստներից ﬕնչև ազգայնականներ, և կար հարևան գրեթե բոլոր երկրների թշնամական վերաբերմունք: Իսկ աﬔնաﬔծ խնդիրը թերևս գործազրկությունն էր, որն օր օրի աճում էր: Սակայն, ինչպես ասում են, անելանելիությունը թերևս լավագույն ուսուցիչն է, և այն ստիպում է մարդկանց փոխել հանգամանքները:

Ի՞ՆՉ ՈՐՈՇԵՑ ԱՆԵԼ ԼԻ ԿՈՒԱՆ ՅՈՒՆ

Սինգապուրը գնաց մյուսներից տարբերվելու, ավելի օպտիմալ, գործնական ուղիներ և լուծուﬓեր փնտրելու ճանապարհով: Դա վերաբերում էր աﬔն ինչին՝ սկսած անվտանգության, բանակի, ներդրուﬓերի հարցերից ﬕնչև աղբահանության, երկրի կանաչապատման և այլ փոքր հարցերի: Այս աﬔնը ﬕասին ստեղծեցին այն տարբերությունը, որով այսօր առանձնանում է Սինգապուրը: Դա նշանակում էր, որ բնակչությանը պետք էր կրթել և ապահովել անհրաժեշտ աﬔն ինչով, որպեսզի նրանք կարողանային հասնել նշված մակարդակներին: Եվ Լի Կուան Յուն սկսեց դպրոցների, հասարակական կենտրոնների ու կազմակերպությունների ﬕջոցով փոխել մարդկանց ու վերացնել վատ սովորությունները:

Յուրաքանչյուր ներդրողի այցի մասին նախապես տեղյակ լինելով՝ վարչապետը հոգում էր այն մասին, որ նրա ամբողջ ճանապարհը՝ օդանավակայանից մինչև հյուրանոց և հյուրանոցից մինչև վարչապետի գրասենյակ, մաքուր, կանաչապատ ու ծառաշատ լինի: Շուտով քաղաքի ամբողջ կենտրոնը դարձավ այդպիսին:

Եվս ﬕ հետաքրքիր որոշում, որ կայացրեց վարչապետը, վերաբերում էր երկրի պետական լեզվին: Նախկին գաղութային այս տարածքում հավասարաչափ տարածված էին երեք լեզուներ՝ չինարեն, մալազիերեն, թաﬕլերեն: Երկրում հաստատուն կարգուկանոնի համար հարկավոր էր մեկ լեզու, որը կհամախմբեր այն բնակչությանը, որը իր կյանքը որոշել էր կապել Սինգապուրի հետ: Այդ լեզուն ընտրվեց անգլերենը: Այն հնարավորություն տվեց Սինգապուրին ավելի բաց ու հասկանալի դառնալ աշխարհի համար, իսկ անգլերենին տիրապետող սինգապուրցիները դարձան մրցունակ աշխատուժ ﬕջազգային աշխատաշուկայում:

ԱՄԵՆԱԹԱՆԿ ՌԵՍՈՒՐՍԸ՝ ՄԱՐԴԸ

Լի Կուան Յուն առաջնորդվում էր այն սկզբունքով, որ աﬔնաընդունակ մարդը, որ կար իր տրամադրության տակ, պետք է զբաղեցներ աﬔնապատասխանատու պաշտոնը (սովորաբար դա լինում էր ֆինանսների նախարարի պաշտոնը): Նա որդեգրել էր նպատակային կառավարման սկզբունքը, այն է՝ նախարարի առջև նպատակ էր դնում և նրան հանարավորություն տալիս իրագործել այն: Դա հրաշալի աշխատում էր, եթե նախարարն ինքն էլ նորարար, նախաձեռնող ու արագ կողﬓորոշվող մարդ էր լինում: Պետական աշխատողները նաև շատ բարձր աշխատավարձ էին ստանում, ինչը լավագույն մասնագետներին մոտիվացնում էր աշխատել հենց կառավարությունում:

Ավելի ուշ արտասահմանում սովորած այս մասնագետների շնորհիվ Սինգապուրում ի հայտ եկան առաջին տեղացի ձեռնարկատերերը և խոշոր ձեռնարկությունները: Դրանից հետո որոշում ընդունվեց նաև պետական կառավարուﬕց դուրս բերել այլ կարևորագույն կառույցներ և դրանք նույնպես դարձնել արդյունավետ ու մրցունակ ընկերություններ:

free_singapore_tour_900

1968 թվականին՝ 9 տարի առանց հանգստի աշխատելուց հետո, կրթությունն առաջնակարգ համարող վարչապետն, այնուամենայնիվ, կարճ արձակուրդ վերցրեց ու մեկնեց Հարվարդ՝ Քենեդու անվան կառավարման դպրոց ու դարձավ… պատվավոր ուսանող: Շփվելով առաջատար գիտնականների ու դասախոսների հետ՝ Լի Կուան Յուն իր համար բազմաթիվ օգտակար ու հետաքրքիր գաղափարներ քաղեց ու վերադարձավ հայրենի երկիր՝ կառավարելու:

Այն, ինչ հրաշալի կարող է աշխատել Արևմուտքում, Արևելքում շատ հաճախ բացարձակապես անօգուտ է լինում: Լի Կուանը լավ գիտեր, որ ասիացի տղամարդը, լինի նա չինացի, հնդիկ, թե մալազիացի, նախընտրում է ամուսնանալ իրենից շատ ավելի ցածր կրթական մակարդակով կնոջ հետ: Թեև Սինգապուրում բարձրագույն կրթություն ունեցող անձանց կեսը կանայք էին, բայց նրանց ﬕայն 1/3 -ն էր ամուսնացած: 1983 թվականին բարձրագույն կրթություն ունեցող տղամարդկանց ﬕայն 30%-ն էր ամուսնացած բարձրագույն կրթությամբ կանանց հետ: Սա Լի Կուան Յուին դրդեց սենսացիոն հայտարարություն անելու հեռուստատեսությամբ: Նա արդեն հասկացել էր, որ որքան կիրթ ու տաղանդավոր են կառավարության աշխատակիցները, այնքան ավելի լաﬖ են լինում կառավարության, և առհասարակ երկրի արդյունքները: Նա կոչ արեց կրթված տղամարդկանց ամուսնանալ բացառապես կրթված կանանց հետ, որպեսզի նրանց երեխաներն էլ լինեն խելացի ու տաղանդավոր: Իսկ կրթված ու չամուսնացած կանանց համար ստեղծվեց «Սոցիալական զարգացման գործակալություն», որը հնարավորություն էր տալիս կրթված տղամարդկանց և կանանց ծանոթանալ ու շփվել ﬕմյանց հետ: Այսպիսով նաև վերջ տրվեց նախկինում հասարակության ընդունված՝ խնամախոսների ﬕջոցով ամուսնանալու մշակույթին:

Քանի որ 60-ական թվականներին երկրում ծնելիության մակարդակը բավական բարձր էր, իսկ սոցիալական մակարդակը դեռ շատ ցածր, կառավարությունը որոշեց սահմանափակել ծնելիությունը Stop-at-Two նախագծի ﬕջոցով: Երկու երեխայով սահմանափակվող ընտանիքներին պետությունը սկսեց ապահովել բնակարանով: Դա էր ﬕակ տարբերակը, որը գտավ վարչապետը բոլոր քաղաքացիներին կրթությամբ և աշխատանքով ապահովելու հնարավորություն ունենալու համար: հնարավորություն ունենալու համար: Նա չվախեցավ լուծուﬓեր որոնել անգամ այս նուրբ հարցերի համար՝ դեմ գնալով ﬕ ամբողջ մշակույթի, հասարակարգի, ժողովրդական կարծրատիպերի, քանի որ այդ լուծուﬓերը ծառայելու էին ﬔկ կարևորագույն նպատակի՝ Սինգապուրի զարգացմանը:

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕՂԱԿԸ

Եթե 60-ականների սկզբին ինչ-որ ﬔկն ասեր, որ Սինգապուրը ֆինանսական խոշորագույն կենտրոն է դառնալու, բոլորը նրան խելագար կհամարեին: Սակայն այս անգամ էլ Սինգաուրին օգնության հասավ ճիշտ տեղում գտնվելու և ճիշտ կողﬓորոշվելու հանգամանքը: Ֆինանսական շուկայում կարևոր դեր խաղալու համար Սինգապուրը գտնվում էր շատ հարմար ժամային գոտում: Թեև տարածաշրջանի շատ այլ մայրքաղաքներ էլ կարող էին հավակնել այդ դերին, սակայն պակաս կարևոր չէին նաև այս քաղաք-պետության գործադրած ջանքերն այդ ուղղությամբ:

Այս համարձակ ﬕտքը ծագեց կառավարության տնտեսակական գծով խորհրդատուի՝ դոկտոր Վինսեﬕուսի գլխում, ով հասկացավ, որ Սինգապուրը իր ժամային գոտու շնորհիվ կարող է լինել հենց այն պակասող օղակը Սան Ֆրանցիսկոյի և Ցյուրիխի ﬕջև, որը թույլ կտա աշխարհի բանկերին ապահովել շուրջօրյա ֆինանսական շրջանառություն: Եվ չնայած բերենպաստ դիրքին՝ 1968 թվականին Սինգապուրը դեռ «երրորդ աշխարհի» երկիր էր, և հարկավոր էր արտասահմանյան բանկիրներին համոզել, որ այստեղ կան լավ պայմաններ աշխատանքի ու կյանքի համար, կան որակյալ մասնագետներ, բանկային արդյունավետ համակարգ:

Լի Կուան Յուին նաև հաջողվեց ասիական երկրում վերացնել կաշառակերությունը (ձերբակալելով անգամ իր ամենամոտ հարազատներին), արհﬕությունները անպետք կառույցներից վերածել բիզնեսին նպաստող ու սատարող համակարգերի: Իսկ ինչ վերաբերում է բնակչությանը սոցիալապես ապահովելու պատասխանատվությանը, Լի Կուանը որոշեց, որ դա կարող է դառնալ իսկական գլխացավանք, ինչպես եվրոպական ﬕ շարք երկրների դեպքում է դա եղել և որոշեց այլ ելք փնտրել:

singapore_esplanade

Լի Կուան Յուն վճռական էր տրամդրված այդ հարցում ու գտնում էր, որ հետագա սերունդների վրա չպետք է դրվի այսօրվա մարդկանց ապահովելու բեռը: Հենց այդ պատճառով նա երկրի գրեթե բոլոր բնակիչներին դարձրեց իրենց բնակարանների սեփականատեր, ինչպես նաև ընկերություններից ու կազմակերպություններից մասնաբաժիններ տվեց: Փաստացի երկրի յուրաքանչյուր բնակիչ այսօր ունի իր անձնական խնայողական հաշիվը, որը լրացնում է թե կենսաթոշակային կուտակուﬓերի, թե առողջական ապահովագրության բացը, ինչպես նաև հնարավորություն է տալիս ինքնուրույն ներդրուﬓեր անել ֆինանսական կառույցների և ձեռնարկությունների ﬔջ

Լի Կուան Յուին խստորեն դատապարտում էին երկրում ժողովրդավարության բացակայության համար՝ նշելով, որ Սինգապուրը ոսկե վանդակ է տեղացիների համար: Մինչդեռ վարչապետը պատասխանում էր. «Ես չեմ կարծում, որ ժողովրդավարությունը լավագույն կառավարման ձևն է ամբողջ աշխարհի համար: Եթե այն իսկապես կատարյալ է, ապա այն վաղ թե ուշ կտարածվի ամբողջ աշխարհում: Այսօր ես ﬔր երկրի բնակիչներին տվել եմ առաջընթաց, տվել եմ ազնիվ կառավարություն, լավ կրթություն, բարձրակարգ առողջապահություն, աջակցություն մշակույթին: Եթե մարդկանց այլ բան է պետք, նրանք կարող են ձայն տալ ընդդիմությանը, որը նʡյնպես առկա է ﬔր երկրում»:

Լի Կուան Յուն մահացավ 2015 թվականին՝ իր հետևից թողնելով ուժեղ, զարգացած, առաջատար ﬕ պետություն, երկիր, որտեղ չկան անկարգություններ, կեղտոտ փողոցներ, թափառաշրջիկներ, որտեղ անգամ մաստակի ներկրումն արգելված է, էլ չենք խոսում այն այստեղ-այնտեղ նետելու մասին: Նա վստահ էր, որ այն մարդկանց, ովքեր ցանկանում են ստեղծել ծաղկող պետություն, ոչ ոք և ոչինչ չի կարող խանգարել. «Ես ողջ կյանքս կառուցել եմ այս պետությունը, և ոչ ոքի թույլ չեմ տա այն քանդել: Անգամ մահվան մահճում եթե ես տեսնեմ, որ Սինգապուրում ինչ-որ բան այն չէ, ես տեղիցս վեր կկենամ»:

Աղբյուրն` այստեղ

Գրել կարծիք