[ 2017-ի բյութի թրենդները ] Սեզոնի պահանջը` ծխոտ և կատվի աչքեր

[ 2017-ի բյութի թրենդները ] Սեզոնի պահանջը` ծխոտ և կատվի աչքեր

newmag-ը պատմում է եկող սեզոնի ամենաթրենդային բյութի հնարքների մասին: Սմոքի այզն ու կատվի աչքերը վերադառնում են մոդա:

Վերջին տարիներին այդքան նորաձև «սմոքի այզը» այս սեզոնին մեծացնում է թույլատրելի երանգների քանակը: Ծխոտ աչքերը կարող են լինել ոչ միայն սև, նաև այլ երանգների: Չնայած բոլոր գույներով էլ կարելի է ստանալ սմոքի էֆեկտը, բայց դիմահարդարների մեծ մասը խորհուրդ է տալիս սահմանափակվել մոխրագույն, շագանակագույն ու սև երանգներով:

2017-ի մյուս տենդենցը «կատվի աչքերն» են: Գիշատիչ կատվազգիի հայացք ստանալու համար պետք է սլաքներ անել, այս դեպքում` ավելի ագրեսիվ ու վառ: Լայն սլաքների ծայրերը պետք է ավելի բարձր լինել, քան սովորաբար են: Օգնության կհասնեն նաև տարբեր ստվերաներկերը, դրանց միջոցով նույնպես կարելի է ստանալ  կատվի հայացք: Դիմահարդարները ցուցադրությունների ժամանակ առաջարկում են կատվի աչքեր ստանալու տարբեր տարբերակներ:

Այս սեզոնի նորությունն այն է, որ ոճաբանները թույլ են տալիս կատվի աչքերի կամ «սմոքի այզ» վառ դիամահարդարման հետ օգտագործել նաև փայլուն կամ վառ շրթներկեր, նախընտրելի են` գինու երանգները,  կարմիրն ու շագանակագույնը: Իհարկե, վառ շուրթեր ու աչքեր ունենալու դեպքում, պետք է խուսափել վառ այտերից:

Գրել կարծիք