Գնալ քնելու ու իմանալ, որ այսօր հրաշք ես կատարել. սեղմագիր Սթիվ Ջոբսի  հարցազրույցներից ու ելույթներից

Գնալ քնելու ու իմանալ, որ այսօր հրաշք ես կատարել. սեղմագիր Սթիվ Ջոբսի հարցազրույցներից ու ելույթներից

newmag-ը հավաքել է աշխարհն ավելի կատարյալ դարձրած մարդու` Սթիվ Ջոբսի խորհուրդները տարբեր ժամանակներում տված հարցազորւցներից ու ելույթներից` ինչպես լինել հաջողակ գործարար ու կարևորը` լավ մարդ:

Բազմաթիվ մարդկանց այդպես էլ գաղտնիք է մնում, թե ինչու «պտուղներ» չի տալիս իրենց բազմաֆունկցիոնալությունը: Շատերը այդպես էլ չեն կարողանում այդտեղ տեսնել իրենց խնդիրը: Աշխատանքում մտցնել կողմնորոշվածություն՝ միանգամից մի քանի գործունեություն միավորելով: Ձեր որոշումները ուղիղ են ու անհեռանկար: Որքան բարձր է մարդու վարվեցողությունը, այնքան ավելի կառուցողական կլինեն որոշումները:

Wired, փերտվար, 1996 

Համակարգիչն ամենազարմանալի գործիքն է, որին ես երբևէ առնչվել եմ: Սա մեր գիտակցության հեծանիվն է:

Memory & Imagination, 1990

Թեև հարգում եմ ու մեծ տեղ տալիս աստիճանաբար կատարվող վերափոխումներին, այնումանեայնիվ ինձ գրեթե միշտ ձգել են միանգամից ու հեղաշրջող փոփոխությունները, որովհետև սրանք ավելի դժվար են, որովհետև էմոցիոնալ առումով ավելի շատ է լարվածություն պահանջվում: Ու հենց այսպիսի դժվար ընթացքներին է, երբ շատերը քեզ «հանդգնում» արդեն պարտված համարել:

Rolling Stone, հունիսի 16, 1994 

Լավ գովազդը զարգացնում է մարդկանց ու վերջ, ընդամենը այդքանը: Այս բիզնես ոլորտում անհնար է հիմարեցնել մարդկանց. ապրանքն ինքը կհասցնի ամեն ինչ ասել իր մասին:

Playboy, փետրվար 1985

Այն, ինչ մենք մեզանից ներյացնում ենք, մեր գաղափարներն ու մեզ շրջապատող մարդիկ են: Ընկերությունում «փայլուն» մարդկանց գոյության միտքը մեզ կարթնանցի առավոտյան ու կտանի աշխատանքի: Աշխատակիցների ճիշտ ընտրված թիմը ցանկացած գործում սպասվելիք հաջողության գրավականն է:

D5 Conference: All Things Digital, մայիսի 30, 2007 

Տարիների հետ ես դադարեցի շատ բաներ գնել այն պատճառով, որ դրանք բավականին անհեթեթ թվացին ինձ:


15 հետաքրքիր փաստ ու մի քանի կարևոր միտք Չե Գևարայից


The Independent, հոկտեմբերի 29, 2005 

Երբ ինչ-որ խնդրի համար որոշման կայացնելու ճամփին եք, նախ ուղեղում իրար տեղ չեն տա ամենաբարդ լուծումները, ու շատ մարդիկ կանգ կառնեն ու կմնան հենց այդտեղ: Բայց եթե շարունակեք մտածել, դեն նետեք խնդիրը, եթե շերտ առ շերտ վերացնեք թեփը այնպես, ինչպես սովորաբար կմաքրեք սոխ, ապա խնդիրը կստանա ավելի էլեգանտ ու պարզ որոշում: Սակայն որոշ մարդիկ նման քայլերի համար չունեն բավականաչափ ուժ ու ժամանակ:

Softpedia.com, նոյեմբերի 4, 2006

Անցնում ես որոշակի ճանապարհ, ու մրցանակդ քեզ է սպասում:

Folklore.org,հունվար, 1983

Երբ ընկերությունը վերածվում է միլիարդների շահույթ ունեցող ընկերության, այստեղ հեշտությամբ կորում է գաղափարը:
Աշխատանքը ղեկավարողի ու աշխատանքը կատարողի միջև կա մենեջերական օղակի հաշտ շերտ: Այսպիսով, ապրանքի ու աշխատանքի նկատմամբ սիրո միջև կապը կորչում է: Իսկ այն արտադրողները, որոնց համար միևնույն չի լինի իրենց արտադրանքը, ստիպված պետք է փախչեն «հինգաստղանի ղեկավարությունից»:

Playboy, փետրվար, 1985 

Ես չեմ ձգտում գրավիչ լինել մարդկանց, իմ գործը նրանց ավելի լավը դարձնելն է:

CNNMoney.com. Fortune, փետրվար, 2008 

Նպատակը` փնտրել հուսալի հիմք ունեցող ապաստան, որը կամ կվերանորոգվի, կամ կվերաակառուցվի: Պատրաստ լինել փակող պատերը ոչնչացնել, կառուցել կամուրջներ ու ապահովել լուսավորություն:

Ինքնակենսագրական գքրից

Ուսերիս է վիթխարի փորձը, տարբերվում եմ կատաղի եռանդով, քաջություն ունեմ հանրության առաջ բաց ելույթ ունենալու, ոգևորում ու օգնում եմ մարդկանց, ովքեր սկսում են նոր-նոր ինչ-որ բաներ անել: Չեմ վախենում սկսել ամեն ինչ զրոյից: Բոլոր հոգսերից կարելի է ուղղակի խելագարության հասնել: Աշխատանքի ու անձնական կյանքի մտահոգությունը կարծես բավական է. որոշներն անգամ երեխաներ ունեն: Այս ունայն հասարակությունում մենք անընդհատ ինչ-որ բանի մասին անհանգստանում ենք. մեր տագնապը անընդհատ աճում է ու երբեք չի նվազում: Ուրիշ ոչ մի բանին պարզապես ժամանակ չի մնում:Մեզ նույնիսկ ժամանակ չի մնում ուսումնասիրել կենցաղում շրջապատող շատ բաներ: Մենք չենք էլ հասցնում համակերպվել ինչ-որ արտադրանքների բարդությանը, երբ սրանք սկսում են էլ ավելի բարդանալ:

The Independent, հոկտեմբերի 29, 2005

Ինձ համար այնքան էլ կարևոր չէ գերեզմանոցում լինել  թաղված ամենահարուստ մարդը: Գնալ քնելու ու իմանալ, որ այսօր իսկական հրաշք ես կատարել.այ սա է ինձ ամենից շատ «մտահոգող ցանկությունը»:

The Wall Street Journal, 1993

Ավելի լավ է վերցնել ու հորինել վաղվա օրը, քան տրտնջալ ու անհանգստանալ, որ երեկն այդքան է լավը չէր:

D5 Conference: All Things Digital, 2007

Իմ բիզնես մոդելը The Beatles խումբն է: Չորս տղաներ, որոնցից յուրաքանչյուրը մյուս հիմարիկի ամենափախած նախաձեռնությունը միշտ ողջունել է: Նրանք վերահսկել ու հավասարակշռել են միմյանց: Եվ արդյունքում եղել է ավելին, քան ակնկալվել է: Ես բռնել եմ բիզնես ունենալու այս տեսլականը. մեծ գործերը միայնակ չեն իրագործվում, դրանց հասնում ես թիմային աշխատանքով:


7 պատճառ սենյակից դուրս չգալու համար ու մի քանի այլ խորհուրդներ Իոսիֆ Բրոդսկուց


60 Minutes, 2003 

Երբ 23 տարեկան էի, արդեն ունեի 1 մլն-ից ավել գումար, 24-ում՝ հասույթս հասավ 10 մլն-ի,  25-ում ավելին էր, քան 100 մլն-ը: Եվ այս ամենը  ոչ մի նշանակություն չունի, որովհետև ես երեբք հանուն գումարների ոչինչ չեմ արելւ:

Triumph of the Nerds, PBS, հունիս 1996

Ժամանակն այդքան էլ անսահմանափակ չէ, որպեսզի ապրես ուրիշի կյանքով կամ ուրիշի կյանքը: Չվստահեք դոգմաներին: Ոչ մի դեպքում ուրիշի խոսքը առաջնային մի դարձրեք ձեր ներքին ձայնից: Տղամարդկայնություն հավաքեք ու հետևեք ձեր սրտի կանչին:

Սթենֆորդի ուսանողների առաջ ելույթից, հունիսի 12, 2005

Apple-ից հեռանալը կյանքիս լավագույն իրադարձությունն էր: Հետապնդող հաջողության բեռից ազատումը ամեն ինչում անինքնավստահ տղային սարքեց ճարպիկ ու շարժունակ: Ես ազատության շունչը զգացի. այն ինձ ամենաստեղծագործ ու ակտիվ կյանքի փուլ մտնելու հնարավորություն տվեց:

Սթենֆորդի ուսանողների առաջ ելույթից, հունիսի 12, 2005

Մանկության տարիներին հարևան փողոցից մի տղա Volkswagen Beetle ուներ: Նա երազում էր դրանից Porsche ստանալ: Տղայիկը այդ ընթացքի (մեքենայի համար աքսեսուարներ, զանազան իրեր) վրա ծախսեց իր ամբողջ ժամանակն ու գումարները, որպեսզի այն լավ երևար ու զիլ կանչեր: Բայց երբ նա վերջացրեց, աշխատանքից Porsche այնուամենայնիվ չստացվեց. ստացվեց վիթխարի, անդուր ու ճչան Volkswagen Beetle:

Fortune, նոյեմբեր 1998 

Սթափվեք, հավաքվեք ու ինքներդ ձեզ հարցրեք՝ ինչ եք ուզում: Այս քայլը ուղիղ կապ ունի, ինչպես ձեր ապագա աշխատանքի, այնպես էլ անձնական կյանքի հետ: Աշխատանքը ձեր կյանքից բավականին մեծ ժամանակ է խլելու. ճիշտ կառուցեք ինքնահարգանքի եզակի ճանապարհը :

Գրել կարծիք