Մարդիկ, ովքեր ապացուցել են, որ անհնարին ոչինչ չկա

Մարդիկ, ովքեր ապացուցել են, որ անհնարին ոչինչ չկա

Պատմություններ մարդկանց մասին, որոնք հավատում են իրենք իրենց և որ չեն կարող լինել անհաղթահարելի խոչընդոտներ:

Լյուդվիգ Վան Բեթհովեն, Ալբերտ Էյնշտեյն, Սերվանտես. այս անունները ﬔզ ծանոթ են դեռ վաղ մանկությունից, սակայն քչերին է հայտնի, թե ինչպիսի դժվարությունների ﬕջով են այս մարդիկ ստիպված եղել անցնել: Նրանք հասել են հաջողության ﬕայն իրենց անկոտրում կամքի ուժի շնորհիվ:

Ներկայացնում ենք ձեզ մարդկային պատմություններ, որոնք ցույց են տվել աշխարհին, որ այն մարդկանց համար, ովքեր հավատում են իրենք իրենց, չեն կարող լինել անհաղթահարելի խոչընդոտներ:

ՌԵՅ ՉԱՐԼԶ

ray-charles

Ռեյ Չարլզը լեգենդար ամերիկացի երաժիշտ է, որ ստացել է 12 Գրեմմի: Իր տեսողությունը նա սկսել է կորցնել մանկության տարիներին, իսկ 7 տարեկանում ամբողջությամբ կուրացել է: Երբ Ռեյը 15 տարեկան էր, նրա մայրը մահացավ: Օրեր շարունակ տղան չէր կարողանում քնել, ուտել և խոսել: Նա վստահ էր, որ խելագարվելու է: Սակայն երբ դուրս եկավ դեպրեսիայից, հասկացավ, որ այդ ողբերգությունն ապրելուց և հաղթահարելուց հետո ինքը կարող է հաղթահարել ցանկացած խնդիր: 17տարեկանում Ռեյը սկսեց ձայնագրել իր առաջին սինգլները սոուլ, ջազ, ռիթմ և բլյուզ ոճերի ﬔջ: Այսօր նա մարդ-լեգենդ է: Նրա մահից հետո՝ 2004 թվականին, Rolling Stone ամսագիրը ընդգրկեց Ռեյ Չարլզին բոլոր ժամանակների 100 ﬔծագույն արվեստագետների ցանկում՝ 10-րդ համարի ներքո:


ՆԻԿ ՎՈՒՅՉԻՉ

15207

«Ինձ պետք չեն ոտքեր և ձեռքեր: Ինձ պետք է կյանքը: Եվ երբեք չհանձնվելու կարողությունը»: Այս սկզբունքը օգնել է Նիկ Վույչիչին դառնալ աշխարհի աﬔնահայտնի մոտիվացնող հռետորներից ﬔկը, ստանալ տնտեսագիտական կրթություն, ամուսնանալ, երկու երեխա ունենալ: Կամքի ուժը Նիկ Վույչիչը ստացել է իր մորից: Հարցազրույցներից ﬔկում Նիկը պատﬔլ է, որ հենց մոր խոսքերն են իր կյանքի հիﬓական ուղղությունը որոշել. «Նիկոլաս, դու պետք է խաղաս նորմալ երեխաների հետ, որովհետև դու նույնպես նորմալ ես: Այո, քեզ ինչ-որ բան պակասում է, բայց դրանք չնչին բաներ են»,- ասել է մայրը Նիկ Վույչիչին: Չունենալով ոտքեր և ձեռքեր՝ նա գրում է գրքեր, երգում է, զբաղվում է սերֆինգով, գոլֆ է խաղում, դասախոսություններ է կարդում աշխարհի տարբեր երկրներում, որպեսզի օգնի մարդկանց գտնել իրենց կյանքի իմաստը, բացահայտել իրենց կարողություններն ու տաղանդները և զարգացնել դրանք:


ՄԱՐԼԻ ՄԵԹԼԻՆ

b2a5bc59acc1d2bed466e6bfd76

Լինելով խուլ ﬔկուկես տարեկանից՝ նա դարձրեց իր կյանքի գլխավոր սկզբունք այս արտահայտությունը. «Միակ բանը, որը ես չեմ կարողանում անել, լսելն է»: Չնայած բժիշկների հորդորերին՝ ծնողները Մարլիին սովորական դպրոց ընդունեցին խուլուհամրերի դպրոց տանելու փոխարեն, և Մարլին հատուկ ծրագրերի շնորհիվ ժամանակի ընթացքում ամբողջությամբ հարմարվեց  ուսուﬓական պրոցեսին: Նա դարձավ առաջին և ﬕակ խուլ դերասանուհին, որը ստացավ «Օսկար» մրցանակ: Մարլին հաճախ է ասում. «Ես անում եմ աﬔն ինչ, որպեսզի մարդիկ հասկանան այն աﬔնը, ինչ ինձ սովորեցրել են իմ ծնողները, հասկանան, որ խուլ մարդիկ արժանի են ոչ ﬕայն հարգանքի, այլև այն բանի, որ լսված լինեն աշխարհի կողﬕց»:


ՖՐԻԴԱ ԿԱԼՈ

Frida-Kahlo-2

Հանրահայտ մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոն, ով հռչակ է ձեռք բերել իր անսովոր ու հետաքրքիր նկարների շնորհիվ, 6 տարեկանում հիվանդացել էր պոլիոﬔլիտով, ինչի պատճառով ﬕ ոտքը ավելի բարակ էր դարձել մյուսից: Հենց այդ ժամանակ էլ ձևավորվել էր նրա երկաթյա բնավորությունը: Հասակակիցների ծաղրուծանակից ազատվելու համար, ովքեր նրան ծաղրում էին՝ «Ֆրիդա՝ փայտե ոտք» կոչելով, Ֆրիդան սկսեց զբաղվել լողով, պարերով, ֆուտբոլով և ըմբշամարտով: Պատանեկան տարիքում Ֆրիդան ավտովթարի ենթարկվեց և աﬕսներ շարունակ չէր կարողանում վեր կենալ անկողնուց, իսկ հետագա ողջ կյանքում էլ տառապում էր ողնուղեղային սուր ցավերից: Անկողնուն գամված աﬕսների ընթացքում նա սկսեց նկարել, հիﬓականում՝ ինքնանկարներ: Այսօր այդ նկարները արժեն ﬕլիոնավոր դոլարներ:


ՍԹԻՎԵՆ ՀՈՔԻՆԳ

_87789934_965eaeab-967e-4d1e-bf15-75438752f556

Ուսանողական տարիներին Սթիվեն Հոքինգի մոտ սկսեցին նկատվել մկանների ապաճման երկրորդային կարծրախտի (Լու Գեհրիգի հիվանդության) նախանշաններ: Հիվանդությունը ավելի ու ավելի խորացավ, և ﬕ քանի տարի անց նա ամբողջությամբ անշարժացավ, իսկ կոկորդի վիրահատությունից հետո կորցրեց նաև խոսելու կարողությունը: Սակայն դա չխանգարեց  Հոքինգին ամուսնանալ երկու անգամ, ունենալ և ﬔծացնել 3 երեխա ու դառնալ ﬔր ժամանակների աﬔնաակնառու գիտնականներից ﬔկը: Իր իսկ խոսքերով՝ նա հաջողʡթյան է հասել հենց հիվանդʡթյան շնորհիվ. «Նախկինում կյանքը ձանձրալի էր թվում: Հիմա իմ կյանքը ﬕանշանակ ավելի երջանիկ է դարձել: Վաղ մահանալու հեռանկարը ինձ ստիպել է հասկանալ, որ կյանքն արժե, որ այն ապրես: Այնքան շատ բան է հնարավոր անել: Մեզնից  յուրաքանչյուրը այնքան շատ բան կարող է անել»:


ՖՐԱՆԿԼԻՆ ՌՈՒԶՎԵԼՏ

1000509261001_2021239942001_FDR-A-Day-That-Will-Live-in-Infamy

39 տարեկանում Ֆրանկլին Ռուզվելտը հիվանդացավ պոլիոմելիտով: Երկարատև բուժուﬓերը օգուտ չտվեցին, և ապագա նախագահը ﬓաց գամված հաշմանդամային սայլակին: Այն բանից հետո, երբ Ռուզվելտը գիտակցեց, թե որքան լուրջ է իր խնդիրը, այլևս ոչ ոք նրանից բողոքներ չլսեց: Հավաքելով իր ողջ կամքի ուժը՝ Ռուզվելտը համառորեն փորձում էր քայլել՝ օգտագործելով քայլակներ, հենակներ ու ծանրաքաշ օրթոպեդիկ հարմարանքներ: Չնայած այս բոլոր դժվարությʡններին՝ նա դարձավ ԱՄՆ նախագահ: «Միակ խոչընդոտը ﬔր ծրագրերի իրականացման ճանապարհին ﬔր այսօրվա կասկածներն են»,- ասում էր Ռուզվելտը:


ՄԻԳԵԼ  ԴԵ  ՍԵՐՎԱՆՏԵՍ  ՍԱԱՎԵԴՐԱ

download

Միգել դե Սերվանտես Սաավեդրան երիտասարդ տարիներին զինվորական էր: 24 տարեկանում Լեպանտոյի ճակատամարտի ժամանակ նա կորցրեց ձախ ձեռքը: Չորս տարի անց գերի ընկավ Ալժիրում և շուրջ հինգ տարի անցկացրեց հայրենիքից հեռու: Միայն ազատագրուﬕց հետո նա կարողացավ վերադառնալ սովորական կյանքի և սկսել իր գրական գործունեությունը: Նրա «Դոն Կիխոտ» վեպը այսօր համարվում է համաշխարհային գրականության ﬔծագույն ստեղծագործություններից ﬔկը:


ԼՅՈՒԴՎԻԳ ՎԱՆ ԲԵԹՀՈՎԵՆ

beethoven-1343773928-article-0

26 տարեկանում Լյուդվիգ վան Բեթհովենը սկսեց կորցնել լսողությունը, բայց այդ հանգամանքը նրան հետ չկանգնեցրեց երաժշտություն գրելու մտքից: Երբ նա գրեթե կորցրել էր լսողությունը, նա գրեց «Լուսնի սոնատը», իսկ երբ ամբողջությամբ խլացել էր՝ «Էլիզեին» պիեսը: Իր դիմացկուն բնավորության ու ﬔծ տաղանդի շնորհիվ նա սովորեց երաժշտությունը լսել իր ներսում: Երբ Բեթհովենը գրեց  9-րդ սիմֆոնիան, նա նաև ստանձնեց խմբավարի դերը սիմֆոնիայի հաﬔրգի ժամանակ, իսկ ցնցող ելույթից հետո կոմպոզիտորը արտասվեց: «Այն մարդու համար, ով սիրում է իր գործը, գոյություն չունեն խոչընդոտներ», – կրկնում էր Բեթհովենը:


ԱԼԲԵՐՏ ԷՅՆՇՏԵՅՆ

download (1)

Երբ Էյնշտեյնը փոքրիկ երեխա էր, դժվար էր ենթադրել, որ նա կարող է կյանքում ինչ- որ հաջողության հասնել: Մինչև երեք տարեկանը նա չէր կարողանում խոսել, աութիզմ ուներ և դիսլեքսիա: Գիﬓազիայում սովորելու տարիներին հաճախ էր բաց թողնում դասերը, ինչի պատճառով այդպես էլ վկայական չստացավ: Սակայն որպեսզի ապացուցի ծնողներին, թե ինչ է ինքն իրենից ներկայացնում, Էյնշտեյնը ինքնուրույն պատրաստվեց և երկրորդ փորձից ընդունվեց Ցյուրիխի Պոլիտեխնիկական ուսուﬓական հաստատություն: «Մենք բոլորս հանճարներ ենք,- ասում էր Էյնշտեյնը,– բայց եթե դուք պետք է դատեք ձկանը նրա՝ ծառ բարձրանալու կարողությամբ, ապա նա կապրի ամբողջ կյանքը՝ իրեն հիմար համարելով»:

Աղբյուրն` այստեղ

Գրել կարծիք