3 քայլ` ձեր գլխում պտտվող անպիտան մտքերից ազատվելու համար

3 քայլ` ձեր գլխում պտտվող անպիտան մտքերից ազատվելու համար

Ինչպե՞ս ազատվել անպետք մտքերից, որոնք խանգաուaմ են ﬔզ որևէ գործ ձեռնարկելիս ու հետ են պահում ﬔծ հաջողությունից: Ինչպե՞ս հաղթել սեփական մտքերի դեմ ճակատամարտում: Անձնական աճի փորձագետ, քոուչ Արևիկ Հայրապետյանը առաջարկում է պարզ ու հետաքրքիր տարբերակ այդ հաղթանակին հասնելու համար:

Լինում են պահեր, երբ ցանկանում ենք ﬕ ինչ-որ յուրահատուկ բան իրագործել ﬔր կյանքում, այնպիսի ﬕ բան, որի մասին ﬔր ընտանիքի անդաﬓերը կամ հասակակիցները երբևէ չէին էլ կարող երազել: Մեր երևակայության ﬔջ ﬔնք ﬔզ ազատություն ենք տալիս՝ ներկայից աներևութանալու և ﬔծ երազանքներ կառուցելու համար: Դրանք ﬔզ թևեր են տալիս, ﬔնք զգում ենք դրական էներգիայի հոսք և պատրաստ ենք գրավել աշխարհը: Եթե ﬕայն այս պահերը անվերջ լինեին…

Յուրաքանչյուրիս ճանապարհին էլ լինում են պահեր, երբ աﬔն ինչ այնպես չի ստացվում, ինչպես ﬔնք էինք պլանավորել: Մենք հիասթափվում ենք և կորցնում ﬔր ուղին: Եվ սա լավ առիթ է ﬔր անպիտան մտքերի համար՝ սկսելու իրենց «դասախոսությունը»: «Ի՞նչն է ստիպում քեզ մտածել, որ դու կարող ես դա անել»: «Ո՞վ ես դու, որ նույնիսկ փորձես ինչ-որ նշանակալից բան ստեղծել»: «Դու շատ փոքր ես՝ որևէ փոփոխություն իրականացնելու համար: Ապրի՛ր ﬕջակության սկզբունքով»: Ծանոթ է, չէ՞:

Հատկապես եթե դուք հեռուն գնալու ծրագրեր ու ﬔծ երազանքներ ունեք, պատրաստ եղեք, որ այդ բացասական մտքերը շարունակաբար փորձելու են ահաբեկել ձեզ: Այդ իսկ պատճառով անչափ կարևոր է սովորել պայքարել նման մտքերի դեմ՝ ցանկացած իրավիճակում սեփական մտքերի համար պատասխանատվություն ստանձնելով: Ինչպես և ցանկացած այլ ճակատամարտում, ﬔր գլխում պտտվող անպիտան մտքերից ազատվելը և դրանց նկատմամբ հաղթանակ տանելը պահանջում է ռազմավարություն: Երբ զգում եք, որ բացասական մտքերը սկսում են գլուխ բարձրացնել և վերահսկել ձեզ, խորհուրդ ենք տալիս կիրառել հետևյալ 3 պարզ, ﬕաժամանակ օգտակար քայլերից բաղկացած ռազմավարությունը:

1. Երբևէ մի՛ անտեսեք Ձեր գլխում պտտվող բացասական մտքերը: Դուք կկարողանաք հաղթել այս ճակատամարտում ﬕﬕայն այն դեպքում, եթե լավ գիտակցեք, թե ով է ձեր «թշնաﬕն» և լավ ճանաչեք վերջինիս: Այս գործընթացը որքան հնարավոր է հետաքրքիր դարձրեք: Օրինակ, դուք կարող եք յուրաքանչյուր բացասական մտքի ﬕ որևէ ծիծաղելի անուն տալ: Որքան հնարավոր է ստեղծարար եղեք: Օրինակ, աﬔն անգամ, երբ զգում եք, որ վախի ձայնը սկսում է իր «ներկայացումը», սկսեք խոսել նրա հետ. կարող եք ասել նրան հետևյալը, «Իզուր ես եկել, Բուբաբու՛, ասա՛ այն, ինչ ունես ասելու ﬕնչ ես քո հարցերը կլուծեմ»

2. Բուբաբուի ուղերձն ուշադիր, բայց սառնասրտորեն լսելուց հետո, Դուք պետք է նրան մի լավ դաս տաք: Կարող եք բարձրաձայնել բոլոր այն հաջողությունները՝ ﬔծ կամ փոքր, որ ունեցել եք Ձեր կյանքում: Ասե՛ք Բուբաբուին, որ նախկինում ևս ձեր գլխում իր նման անպիտան մտքեր են բզզացել, բայց դա Ձեզ չի խանգարել ձեռբերուﬓեր ունենալ և հաջողությունների հասնել:

3. Եվ վերջում, ի սրտե «Շնորհակալություն» հայտնեք Բուբաբուին: Հիշեք՝ այն, որ ձեզ այցի է գալիս Բուբաբուն կամ իր նման ﬔկ այլ ﬕտք, փաստում է, որ դուք ինչ-որ նշանակալից բանի հասնելու ճանապարհին եք: Դա նշանակում է, որ ԴՈՒՔ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ ԵՔ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ:

Երբ դուք կատարեք այս 3 պարզ քայլերը, Դուք ձեզ թեթևացած կզգաք. կարծես ձեր ուսերից ծանր բեռ հանված լինի: Դուք ձեզ ավելի ուժեղ կզգաք: Որքան շատ կիրառեք այս ռազմավարությունը, այնքան ձեր մտքերը կառավարելու և աﬔնակարևորի վրա կենտրոնանալու հարցում ավելի հմուտ կդառնաք: Հիշեք, որ ձախողելու կամ քննադատվելու վախը ﬕշտ էլ ձեզ այցի է գալու. դա մարդկային աճի անբաժանելի մասն է: Այն դրական ազդեցությունը, որ դուք կարող եք ունենալ աշխարհում՝ ձեր լավագույն տաղանդները արտահայտելու շնորհիվ, անչափ կարևոր է ﬔզ բոլորիս համար, և դուք պարզապես իրավունք չունեք ձեր գլխում պտտվող անպիտան մտքերին վերջին խոսքի իրավունք տրամադրել:

Աղբյուրն` այստեղ

Գրել կարծիք