Մանկական խարիզմայով միամիտ ճշմարտախոսը 60 տարեկան է. Թոմ Հենքս

Մանկական խարիզմայով միամիտ ճշմարտախոսը 60 տարեկան է. Թոմ Հենքս

Ծննդյան 60-ամյակի առիթով newmag-ի անդրադարձը էկրանային ամենահայտնի միամիտի`Թոմ Հենքսի կյանքի և կարիերայի մասին:

Հոլիվուդի ամենահամեստ հանրային իմիջ ունեցող բազմապրոֆիլ դերասաններից մեկը, նա միակ ժամանակակից դերակատարն է, որն իրար հետևից արժանացել է Օսկարի Գլխավոր դերի համար («Ֆիլադելֆիա» (1994) և «Ֆորեսթ Գամփ» (1995)), իսկ «Կոդ դա Վինչիի» համար պատմության մեջ մտել է ռեկորդային 50 միլիոն դոլար հոնորարով (երկրորդ տեղը Ջոնի Դեփից հետո): Պարոն Թոմ Հենքսն արդեն 60 տարեկան է:

Կարիերան նա սկսել է անհայտ սերիալներով և ձախողված ֆիլմերուվ:

80-ականների կեսերին շտկել է իրավիճակը «Ճողփյունը» ֆենթեզի-ռոմկոմի շնորհիվ, ինչն էլ սկիզբ է դրել նրա ինտելիգենտ, երբեմն մի փոքր ձախողակ, ամաչկոտ և ինքնամփոփ ռոմանտիկ հերոսների ամպլուայի կարիերային:

Ստանիսլավսկու համակարգով ստեղծված դրամատիկ ռեալիզմը միքսված տղայական դիմախաղի հետ նա վերապրում է իր ՁԱԻՀ-ով հիվանդ հերոսը «Ֆիլադելֆիա» դրամայում, որից հետո ստանում է իր առաջին Օսկարը և նկարահանվում համաամերիկյան փսիխո-սոցիալական առակ-պատմությունում՝ «Ֆորեսթ Գամփում»: «Գամփիզմն» իր մեջբերումներով դարձել է էպիկ և կուլտային կինոժառանգություն, որը համարվում է կինոքննադատների և հանդիսատեսի սիրելի զավակը. հսկայական տան ոչ ամենեխելացի որդին, որին սիրում են անմիտ ճշմարտախոսության համար: Եվ դա իհարկե, Հենքսի շնորհքն է.

Նրա ֆիրմային մանկական խարիզման, որն ասոցացվում է խիստ դրական հերոսների հետ և նպաստում է Հենքսի անտոգոնիստական կարիերայի:

Միայն «Անիծված ուղին է», որն իր գանսգսթերական շարմով ահնդիսանում է Հենքս դերասանի ամենացայտուն bad boy շտրիխը: «Կանաչ մղոնը», «Բռնիր ինձ, եթե կարող ես»-ը, «Տերմինալ»-ը, «Անքունները Սիեթլում», «Դուք նամակ ունեք», «Աղետից տուժածը» և մյուս կոմերցիոն հիթերը դարձրեցին դաբլ օսկարակիրին ոչ միայն հայտնի, սիրված ու ճանաչված փերֆորմեր, այլ բարձրաձայն դերասան, կինոգործիչ, ում լսում և հնազանդվում են սուրատամ պրոդյուսերներն ու կամակոր ռեժիսորները: Մասամբ պրոդյուսեր և արդյունքում նաև ռեժիսոր, նա կարող է պտտվել դեպի հանդիսատեսն ու հայտարարել՝

«Չհավանեցի՞ք իմ հեղինակած «Լարի Քրաունը». խնդիր չկա՝ ես կվերադարձնեմ Ձեզ տոմսի գումարը»:

Նա Սթիվեն Սփիլբերգի մշտական համախոհն է, Բրյուս Սփրինգսթինի պատանեկության ընկերը: Թոմ Հենքսի նախնիներից է ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինքոլնը, նրա համար խնդիր չի նիհարել քսան կգ գալիք ֆիլմի համար, որի նկարահանման ընթացքում նա կարող էր զոհվել լուրջ ինֆեկցիայի հետևանքով: Նրա սենտիմենտալ ու նոստալգիկ սիրտը կարող են ջերմացնել ռետրո տպագրիչ մեքենաները, որոնց մեծ հավաքածուն նա կոչում է սիրելի հոբբի, իսկ Երկրորդ Համաշխարհային պատերազմի Հիշատակման արարողակարգը նշանակել է Հենքսին «հանրային խոսնակ», և նա առաջին դերասանն էր, որը տեղ գտավ Փառքի սրահում, քանի որ ամերիկացի ռենջերներները բարձր են գնահատել նրա դերը «Փրկել շարքային Ռայանին» զինվորական մարտաֆիլմում:

Իրական կյանքում, նա այդքան գրոտեսկային զավեշտալի և կուրորեն գրկաբաց չէ, և միսթր Թոմին դժվար է անվանել հասարակ ու պարզունակ, ինչպես իր ամենահայտնի էկրանային կեսը, սակայն ժպտեցնող մտքերը նրանից հեռու չեն: Նրա կյանքի կրեդոներից մեկը հնչում է այսպես. «Երբեմն պետք է մոբիլիզացվել. օրինակ, երբ դու պետք է համբուրես ինչ-որ աղջկա կամ քաշ տաս շանդ լոգարան»:

Գրել կարծիք