Մի ամերիկացու պատմություն, որը գանձ է գտել , թաքնվել, հայտնաբերվելուց հետո էլ` չի դատվել

Մի ամերիկացու պատմություն, որը գանձ է գտել , թաքնվել, հայտնաբերվելուց հետո էլ` չի դատվել

Թվում է` հոլիվուդյան բլոքբասթերի սյուժե է, բայց ամերիկյան իրականություն է: newmag-ը պատմում է Թոմի Թոմփսոնի մասին, որը ամենառեղծվածային, խորամանկ ու հաջողակ «գանձեր որոնող» գողն է մեր օրերում:

Թոմի Թոմփսոնը 1980-ականներին ԱՄՆ-ի  ամենահարուստ մարդն էր: Օհայո նահանգից ինժեները, որն աշխատում էր ատոմային ստորջրյա նավերի տարատեսակ համակարգերի ստեղծմամբ, դեռ ուսանողական տարիներից էր հետաքրքրվում խորտակված նավերով: Նրա գլխավոր նպատակը «Կենտրոնական Ամերիկա» շոգենավը հայտնաբերելն էր, որը փոթորկի ժամանակ 1857-ին անհետացել էր  Հարավային Կառոլինայի ափերի մոտ: Աղետը խլել էր ավելի քանի 425 մարդու կյանք,  անհետացել էր նաև կալիֆոռնիական ոսկին. մետաղադրամներ և ոսկու ձուլակտորներ ավելի քան 3 տոննա քաշով։ Թոմփսոնը գտավ դրանք և թաքնվեց։

80-ականների վերջին ամերիկյան ԶԼՄ-ները գրեցին գանձ որոնող Թոմի Թոմփսոնի մասին։ «Նա ռոմանտիկ կամ ազնիվ ավազակ չէ։ Նրա քայլերը գիտական և մեթոդական են, առանց արկածային ավելորդությունների». – գրել էր Forbes ամսագիրը:

Գանձեր որոնելը Թոմիի համար ռոմանտիկ հոբբի չէր, այլ հարստանալու միջոց։ «Կենտրոնական Ամերիկայի» որոնումների ժամանակ փորձում էր օգտագործել բոլոր այն հմտությունները, որոնք նա սովորել էր աշխատավայրում։ Նա մի քանի տարի ուսումնասիրում էր արխիվները, փորձում էր վերականգնել շոգենավի վերջին ուղևորությունը։ Նա հնարել էր մի մեքենա, որը կարողանում էր իջնել մեծ խորություն, ուսումնասիրել տեղանքը և ամենակարևորը՝ վերև բարձրացնել  գանձը։ Նրան օգնեցին 160 ներդրողներ, ովքեր ավելի քան 13 միլիոն դոլար ներդրեցին այդ գործի մեջ։

Ամեն ինչ հաջողությամբ պսակվեց։ 1988-ի սեպտեմբերի 11-ին Թոմփսոնի ռոբոտը գտավ մետաղադրամներով և ոսկու ձուլակտորներով լի 2 տոննա բեռը։ Ընդհանուր արժեքը գնահատեցին 100-150 միլիոն դոլար։ Մի ձուլակտորի քաշը 36 կիլոգրամ էր, որը համարվեց աշխարհում ամենամեծը և որոշ ժամանակ անց վաճառվեց 7 միլիոն դոլարով։

Հետագայում բարդություններ առաջացան։ Երբ գանձի հայտնաբերման մասին հայտարարեցին, 39 ապահովագրական ընկերություններ 1857 թվականին դատական հայց ներկայացրին, և հայտարարեցին, որ նրանք այդ գանձերի իրավատերն են։ Քաշքշուկները ավարտվեցին 1996 -ին, երբ դատարանը որոշեց, որ ոսկին լքված էր և հիմա այն պատկանում է նրան, ով գտել է։ Սակայն ամենահետաքրքիրը սկսվեց այն ժամանակ, երբ Թոմի Թոմփսոնը անհետացավ ոսկու հետ միասին։

Իր անհետացումը Թոմփսոնը ծրագրում էր այնպես խնամքով, ինչպես գանձի որոնումները։ Նրա խաբված գործընկերները միայն 10 տարի անց սկսեցին  որոնումները և կարողացան Թոմփսոնին գտնել նույնքան տարի անց։

2005 և 2006 թվականներին ներդրողները նրան դատի տվեցին։ Ըստ իրենց, Թոմփսոնը արդեն վաճառել էր ոսկու մեծ մասը, մնացածը թաքցրել է և անհետացել, այդպես էլ գործընկերներին չվերադարձնելով խոստացված գումարը ներդրումների համար։ Գանձեր որոնողին դատարան կանչեցին միայն 2012-ին, սակայն Թոմփսոնը չներկայացավ, և միայն դրանից նրա նկատմամբ հետախուզում սկսվեց։

Առաջին գործը, որ արեցին ամերիկացի մարշալները, Թոմփսոնի Ֆլորիդայի առանձնատունը ստուգելն էր, բայց նրանք այնտեղ ոչինչ չգտան։ Թոմփսոնը ոչ մի հետք չէր թողնում։ Առանձնատանը հայտնաբերեցին մի քանի միանգամյա օգտագործման հեռախոսներ և «Ինչպե՞ս դառնալ անտեսանելի» վերնագրով գիրքը (newmag խմբ․- այն պատմում է, թե ինչպես կարելի է թաքնվել արդարադատությունից)։

Թոմփսոնին փնտրեցին ավելի քան 2 տարի։ Ամերիկյան իշխանությունները նրան անվանում էին «ամենախորամանկ փախստական»։ Վերջիվերջո նա ծրագրված փախուստի համար ուներ 10 տարի և համարյա անսպառ ռեսուրսներ։ Վերջապես օգտագործելով բոլոր հնարավոր միջոցները, մարշալները գտան Թոմիի ընկերուհուն, որն ապրում էր Ֆլորիդայի Ուեսթ-Փալմ-Բիչ հյուրանոցում։ Հենց այնտեղ էլ գտան Թոմփսոնին՝ առանց գանձերի։

Գանձերի ճակատագիրը մինչև հիմա էլ մնում է անհայտ։ Թոմփսոնին տարան դատարան, որտեղ նա խոստովանեց, որ գանձերի մի մասը՝ ոսկե մետաղադրամները մի քանի միլիոն դոլարով թաքցրել է Բելիզայում, սակայն հայտարարեց, որ չի հիշում, թե հստակ որտեղ է թաքցրել։ 2016-ի նոյեմբերին  Թոմփսոնին կալանավորեցին մեկ տարով և տուգանել են օրական 1000 դոլարով մինչև նրա հիշողությունը վերականգնվի։

Գրել կարծիք