Տխուր տրոլի. Միայնակների երթուղին (ՖՈՏՈՇԱՐՔ)

Տխուր տրոլի. Միայնակների երթուղին (ՖՈՏՈՇԱՐՔ)

Երևանի տրոլեյբուսային համակարգը բացվել է 1949 թվականի մարտի 18-ին։ Ովքե՞ր են տրոլեյբուսների ուղևորներն այսօր: newmag-ը ֆիքսել է «Տխուր տրոլիի» երթուղին:

Տրոլեյբուսը մի վայր է, որտեղ հավաքվում են պատուհանից դուրս նայող մարդիկ: Նրանք իրենց լուռ հայացքները հառում են հետ փախչող փողոցներին ու սլանում իրար կողք նստած, բայց մտքերով՝ ինչ-որ տեղ: Տրոլեյբուսում այն մարդիկ են, որոնց միավորում է ուրիշների գծած երթուղին: Նրանք գնում են մի ուղղությամբ, որն ամենից մոտն է իրենց վերջին հանգրվանին: Պարզապես պետք է ճիշտ ժամանակին իջնել մի վայրում, որը կոչվում է կանգառ: Տրոլեյբուսում մարդիկ երթևեկում են րոպեներ շարունակ, անցնում կանգառ կանգառի հետևից, բայց չեն հասցնում ծանոթանալ, շփվել միմյանց հետ, հարցնել՝ թոռնիկ ունե՞ք, շա՞տ աշխույժ երեխա է, այսօր առավոտյան նախաճաշե՞լ եք, Ձեր որդին չի՞ մոռացել Ձեզ, գոնե զանգո՞ւմ է: Ո՛չ, այստեղ մարդիկ նայում են պատուհանից դուրս ու խորհում են ապակուց այն կողմ արագ, շատ արագ հետ փախչող կյանքի մասին:

43_newmag_print_final-119

trol-9

trol-4

trol-7

trol-12

trol-15

trol-16

trol-5

trol-3

trol-10

trol-13

trol-1

trol-2

trol-6

trol-11

Գրել կարծիք