Կյանքն ինչպես կինոյում, երբ գրպանում կա ընդամենը մեկ տուփ ծխախոտ. հիշողություններ Ցոյի մասին

Կյանքն ինչպես կինոյում, երբ գրպանում կա ընդամենը մեկ տուփ ծխախոտ. հիշողություններ Ցոյի մասին

Նա իր սերնդի վերջին հերոսն էր, որին թվում էր` «աշխարհը կառավարում են Սերն ու Երազանքը»: newmag-ը հավաքել է խորհրդային ամենահայտնի ռոքերի մասին հիշողությունների խճապատկեր:

Ոճի մասին

Գրեթե ամբողջ կյանքի ընթացքում երաժիշտն անբաժան էր մալետ սանրվածքի, գրվածքներով շապիկների, նեղ սև տաբատների և սպիտակ բոթասների հետ։ Մալետը թնդում էր 80-ականներին, սակայն Ցոյն այն չէր կրում դասական ձևաչափով, պահում էր մազափունջ, սակայն Դեյվիդ Բոուիի և Փոլ ՄաքՔարթնիի պես նույնպես խուզում էր քունքի մազերն ու երկարացնում դրանք ծոծրակի հատվածում։ Շապիկների մեծ մասը սև էին, շատերը MTV-ի և Interview ամսագրի լոգոյով, կային Բրյուս Լիի պատկերովներն ու “Спасём мир” գրվածքովը, գումարած բազմաթիվ կաշվե ապարանջաններ, տարատեսակ շղթաներ և մշտական ծխախոտը։ Ցոյի ոճն ընդհանուր առմամբ ոգեշնչված էր հենց Բրյուս Լիից՝ որոշ ռոքային էլեմենտներով։ Ձմռանը նա կրում էր բարձրօձիք և կոպիտ գործվածքով սվիտերներ. մյուս եղանակին՝ մշտական սև կոսուխան և օվերսայզ բոմպերները։

base_____

Բնավորության մասին

Ընկերներից և գործընկերներից շատերը բազմիցս խոսել են Ցոյի համեստատության մասին։ Անդրեյ Ռազինը մեկ անգամ նշել է, թե «ինչպես էր Վիտյան ընտրում մարդկանց»։ Իր խոսքերով՝ Վիկտոր Ցոյը միշտ շրջապատված էր ճիշտ մարդկանցով, բոլորի հետ շփվում էր հանգիստ, նրբանկատ, չէր կարող անցնելուց չբարևել, թեքել գլուխը։ Բեմի վրա լինելով ահռելի և վարակող էներգիայի աղբյուր՝ կենցաղում նա այդքան վառ չէր, երբեմն չափից շատ փակ էր և լուռ, ամաչկոտ կանանց շրջապատում։ Ալեքսանդր Տիտովը նշում է Ցոյի միստիկ և խորհրդավոր կերպարի մասին:

Հաճախ երաժիշտի տեքստերում հանդիպում էին բազմաշերտ և խորը մտահոգություններ, երազանքներ, ցանկություններ և զգոցողություններ, որոնց մասին նրա ընկերները չէին էլ կասկածում։

Առօրյայում ամեն ինչ շատ պարզ էր, հասարակ. հաճախ չէր լինում գումար անգամ ընթրիքի համար, իսկ հիմնական «կվարտիրնիկների» մեխը առանց խորտիկների խմիչքն էր և Ցոյի նվագը։

Կուլտային երաժիշտն իր երկրպագուներին երբեք լուրջ չէր վերաբերվում, հաճախ ծաղրում էր։ Իսկ երբ իր հայտնիությունը դարձավ գումարի աղբյուր, սկսեց վերաբերվալ դրան իբրև գործիքի, սակայն այդ հաջողակ ընթացքն երկար չտևեց։

_a0UTLItxEg

Կանանց մասին

Ցոյը երբեք չէր կարողանում շփվել կանանց հետ այնպես, ինչպես դա անում էին իր ինքնավստահ և իրենից պակաս ճանաչված ընկերները։ Դպրոցում աղջիկները նրան անվանում էին «ճապոնացի», ցանկություն չունեին անգամ ընկերանալու, իսկ հայտնիության տարիներին այդ նույն դպրոցականները սպասում էին կուռք-երգչին շքամուտքի դիմաց։ Սակայն դա երաժիշտի ուշադրությանն արժանի թեմա չէր. նրա կյանքի սերն ու մուսան դարձավ 23-ամյա Մարիաննան, ում հետ նա ծանոթացավ ընկերներից մեկի կիսափուլ կոմունալ բնակարանում։ Աղջիկը վերցրեց կարմիր շրթներկն ու գրեց իր հեռախոսահամարը Ցոյի ձեռքին. հաջորդ օրվանից նորաստեղծ զույգը սկսեց հանդիպել։ Երկու տարի անց նրանք ամուսնացան և ունեցան իրենց միակ տղային՝ Ալեքսանդրին։

Մարիաննան օգնում էր «Кино»-ի տղաներին հագուստի և գրիմի հարցում, անգամ զբաղվում էր համերգների կազմակերպմամբ։

1986-ին ռեժիսոր Սերգեյ Սոլովյովն առաջարկեց երաժիշտին մարմնավորել իր իսկ դերը «Ասսա» ֆիլմում։ Նախատեսված երեք նկարահանման օրվա փոխարեն Ցոյը բացակայեց երեք շաբաթով, իսկ վերադառնալուն պես հայտնեց, որ հանդիպել է ուրիշ կնոջ։ Նատալյա Ռազլոգովան ռեժիսորի Սոլովյովի օգնականն էր. սիրավեպը սկսվեց անկանխատեսելի և զարգացավ շատ արագ։ Իր կյանքի վերջին երեք տարիները Ցոյն ապրում էր երկու քաղաքների և կանանց արանքում՝ այդպես էլ չհամարձակվելով վերջնականապես բաժանվել իր երեխայի մայրիկից և առաջին սիրուց։

file65ebfaf84fceuomxhrd_800_480

Գրել կարծիք