[ Բացառիկ արխիվ ] Թումանյանի ձեռքի շունչը

[ Բացառիկ արխիվ ] Թումանյանի ձեռքի շունչը

newmag-ը ներկայացնում է Հովհաննես Թումանյանի երևանյան տուն-թանգարանի ամենահետաքրքիր իրերը, թեև բանաստեղծի իրերի մեծ մասը, ցավոք, չի պահպանվել:

Հռչակավոր մարդկանց իրերը միշտ էլ  հետաքրքիր են, քանի որ առնչվում են հանճարներին, տաղանդներին, հարյուր հազարավոր մարդկանց կուռքերին: Հատկապես արվեստագետների անձնական իրերը կարող են շատ բան պատմել նրանց կյանքի կարևոր պահերի, շփումների, ճաշակի, համոզմունքների, սկզբունեքների մասին: Նրանց անձնական իրերը դառնում են մասունք ու պահվում թանգարանում, պետական  կամ անձնական արխիվներում:


bajaknerԲԱԺԱԿՆԵՐ` ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՆՎԵՐԸ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

Թումանյանի տուն-թանգարանի Կանաչ սրահում հատուկ հատված է առանձնացված Ղազարոս Աղայանի նվերի համար: 20-րդ դարասկզբին շատերը կցանկանան ունենալ արծաթե իր, այն էլ բաժակի տեսքով: 1902 թվականին փետրվարի 19-ին` Թումանյանի ծննդյան օրը, Աղայանը նրան նվիրում է 2 բաժակ ու գդալներ: Այս թեյի ու սուրճի բաժակներից էր օգտվում Թումանյանը մինչև կյանքի վերջը: Բաժակը զարդանախշ է: Այն գնված է Թիֆլիսի այն ժամանակվա միակ արծաթյա իրերի խանութից: Սա բանաստեղծի միակ թանկարժեք նվերն է:

 


tsavaladitak

ԾԱՎԱԼԱԴԻՏԱԿ

Բանաստեղծն իր ազատ ժամանակն անցկացնում էր ծավալադիտակների դիմաց: Սրանցով նա ուսումնասիրել է հայկական հին զարդանախշերը: Ծավալադիտակը բանաստեղծը ձեռք է բերում Թիֆլիսի վերնիսաժում, 1890 թվականին: Այն ժամանակ ծավալադիտակ ունենալը համարվում էր շքեղություն, առավել ևս, եթե օգտագործում էին սիրողական նպատակով: Հենց ծավալադիտակի ուսումնասիրություններն են ստիպել, որ բանաստեղծը երկար տարիներ զբաղվի լուսանկարչությամբ: Այս իրով Թումանյանը տարիներ շարունակ ուսումնասիրել է Անիի ավերակների զարդանախշերը:


girq

ԱՎԵՏԱՐԱՆ

1000 կտոր գրականությունից Թումանյանը նախընտրում էր հենց այս Ավետարանը (Նոր Ջուղա, 1641թ.): Գիրքը համարվում է բանաստեղծի ամենահին գրքերից մեկը: Ավետարանը նրա մոտ է եղել գրեթե միշտ, այն համարվել է նրա սեղանի գիրքը:

 

 


67-77ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ԹԵՅԱՄԱՆ

Ճապոնական թեյամանը եղել է բանաստեղծի հավատարիմ ուղեկիցը: Նա այս թեյամանով ու բաժակներով է շրջել հայրենի լեռնաշխարհում: Բնության գրկում մենակ մնալու համար վերցրել է թեյամանն ու որևէ գիրք:

 

 


koshiknerԿՈՇԻԿՆԵՐ

Եվրոպական հագուստ գերադասող բանաստեղծի իրերից պահպանվել են կոշիկները և կոստյումը: Նա իր կոշիկները միշտ տվել է Թիֆլիսի թատրոնի դերասաններին, երբ նրանք պետք է կերտեին Շեքսպիրի հերոսներին: Թիֆլիսում բոլորը գիտեին, որ դերակատարների թանկ ու նրբաճաշակ կոշիկները Թումանյանինն են:

 


tum-2ՋԵՌԱԿ

Նա երբեք չի ամաչել ասել, որ մրսում է: Ամեն անգամ տարբեր ձևեր է մտածել ցրտից պաշտպանվելու համար: Այս ջեռակները նա ձեռք է բերել հատուկ պատվերով, Թիֆլիսից: Դրանք նախատեսված են եղել ոչ թե ջրի, այլ ածխի համար: Բանաստեղծը մետաղյա այս ջեռակների մեջ լցրել է տաք ածուխ ու դրել է գրպանը: Ամեն անգամ ջեռակների մեջ ածուխ դնելիս ասում էր, որ մարդ տաք է այն ժամանակ, երբ ձեռքերն են տաք:

 


67-79

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ ՈՒ ՕՐԱԳՐԵՐ

Թանգարանում առանձնացվածեն բանաստեղծի գրասենյակային պիտույքները: Պարզվում է` նա ունեցել է սրիչների, գրչածայրերի ու թղթահատների մեծ հավաքածու, որը նա սարքել է հենց իր ձեռքով: Մեծ սիրով օրագրեր էր պատրաստում, դրանք ձևավորում էր բրոնզի փոշիով: Հենց այս պիտույքներով Թումանյանն իր 6 դուստրերի համար պատրաստել է օրագրեր, որոնց եզրերը պատված են բրոնզի փոշով: Օրագրերի վրա բանաստեղծն է իր ձեռքով գրել անունները: Այդ օրագրերում նա անվանական քառյակներ է գրել`իր աղջիկներին նվիրելիս:


banaliԲԱՆԱԼԻ

Սա միակ բանալին է, որը պահպանվել է Թիֆլիսի տուն-թանգարանից: Թումանյանի վերջին տան մուտքի բանալին է, որը բանաստեղծը միշտ պահում էր իր աջ գրպանում: Այժմ Թիֆլիսի նրա տանը ոչ ոք չի բնակվում: Թիֆլիսի նրա տնից միայն պահպանվել են պատերն ու այս բանալին:


ԳՐԻՉtum

Սա բանաստեղծի 2-րդ գրիչն է: Առաջինը կորել է: Գրիչը փղոսկրից է, ունի 30 սմ երկարություն: Գրչածայրը ջարդված է, սակայն դա բանաստեղծին չի խանգարել ստեղծագործել: Այն ձեռք է բերված Թիֆլիսի հնաոճ իրերի խանութից: Բանաստեղծը ունեցել է հազվագյուտ թանաքաման, որը նախատեսված է եղել միանգամից երեգ գույների համար: Թանաքամանը արծաթյա է, և հնարավորություն է ունեցել թանաքը տեղափոխելու ժամանակ չթափել սրվակի հեղուկը:


ՔԱՐԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ

qarerԹումանյանը երկար տարիներ հետաքրքրվել է հանքաքարերով: Բնական քարերի հավաքածուն ձեռք էր բերում վերնիսաժից ու սկում էր ուսումնասիրել դրանց պատմությունը: Հենց այս ուսումնասիրությունները Թումանյանին ստիպեցին ստեղծել խաղ, որը կոչվեց Թանկագին քարերի խաղ: Դրա միջոցով սովորում են 37 թանկարժեք քարերի անուններն ու պատմությունը: Խաղը ստեղծել է 1915 թվականին` Արևմտահայաստանից գաղթած երեխաների համար:

Գրել կարծիք